Մահապատիժ նույնասեռականության համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նույնասեռականության համար մահապատիժը որպես քրեական պատիժ ընդունվել է մի շարք երկրների կողմից իրենց պատմության ընթացքում․ Այն ներկայումս հանդիսանում է օրինական պատիժ մի շարք երկրներում և շրջաններում, որոնց մեծամասնության պարագայում այն առաջնորդվում է շարիաթի վրա հիմնված քրեական օրենքներով, բացառությամբ Ուգանդայի դեպքում։

Նույնասեռական մարդիկ ենթարկվում են նաև արտադատական մահապատիժների պետական կամ ոչ պետական դերակատարների կողմից աշխարհի տարբեր շրջաններում։ Երկրները որոնք հայտնի են դրանով ներառում են՝ Իրաքը, Լիբիան, Սիրիան և Չեչնիան։ Մահապատիժը միասեռականության համար կարող է դասակարգվել որպես դատական սպանություն միասեռականների նկատմամբ, որը որակվել է որպես ցեղասպանության տեսակ[1]։

Ներկայիս ազգային օրենքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երկրները բացառությամբ Ուգանդայի, հիմնվելով Իսալամական ուսմունքների վրա ձևավորված օրենքների՝ ներկայումս մահապատիժը օգտագործում են որպես հիմնական պատիժ միասեռականության նկատմամբ[2]։ Ըստ 2023 թվականի մարտի միասեռականության համար մահապատիժը սահմանվում է հետևյալ իրավասությունների հիման վրա․

  • Աֆղանստան Աֆղանստան։ 2018 թվականի փետրվարին ընդունված քրեական օրենսգիրքը բացահայտորեն քրեականացրել է նույնասեռական սեռական վարքը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության օրոք[3]։ Միջազգային լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս և ինտերսեքսների ասոցիացիայի կողմից վկայակոչված աղբյուրները նշում են, որ գիտնականների միջև կա «լայն կոնսենսուս այն մասին, որ մահապատիժը համապատասխան պատիժ է, եթե հնարավոր լինի ապացուցել միասեռական գործողությունները»։ Զինա (ապօրինի սեռական հարաբերություն) շարիաթի կատեգորիան, որը, ըստ որոշ ավանդական իսլամական իրավական դպրոցների, կարող է ենթադրել քարկոծման հադդ (շարիաթի կողմից սահմանված) պատիժ, երբ խիստ ակնհայտ պահանջները բավարարված են։ Հանաֆիական դպրոցը, որը տարածված է Աֆղանստանում, չի համարում միասեռական գործողությունները որպես հադդի հանցագործություն, թեև աֆղան դատավորները կարող էին մահապատիժ կիրառել մի շարք պատճառներով։ 2001 թվականին թալիբների իշխանության ավարտից հետո միասեռականության համար մահապատժի ոչ մի հայտնի դատավճիռ չի եղել[4][5]։ Այնուամենայնիվ, 2021 թվականին Աֆղանստանը թալիբների կողմից գրավելուց հետո, համասեռամոլության մեջ կասկածվողների համար հաշվեհարդարի, այդ թվում՝ մահվան վախերը վերսկսվեցին[6]։ Թալիբանի խոսնակը Ռոյթերսին ասել է 2021 թվականին. «ԼԳԲՏ... Դա հակասում է մեր շարիաթի օրենքներին»[7]։ Թալիբանի դատավորն ասել է, որ «միասեռականների համար կարող է լինել միայն երկու պատիժ՝ կա՛մ քարկոծում, կա՛մ նա պետք է կանգնի պատի հետևում, որը կտապալվի իր վրա»[8][9]։
  • Բրունեյ Բրունեյ։ Շարիայի Քրեական օրենսգրքի հրամանը (Բրունեյ՝ Syariah, lit.'sharia'), նախատեսում է քարկոծման միջոցով մահ՝ տղամարդկանց միջև սեռական ակտերի համար (մորատորիումի համաձայն, որը ցանկացած պահի կարող է հանվել առանց նախազգուշացման)[10][11][12][13], իսկ ամուսնացած տղամարդկանց համար դե ֆակտո պատիժ՝ յոթ տարի ազատազրկում և 30 մտրակի հարված։
  • Իրան Իրան[14]. Տղամարդ-տղամարդ անալ սեռական հարաբերությունը համարվում է մահապատժի հանցագործություն Իրանի Իսլամական Քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտել 1991 թվականին։ Առաջին հանցագործության դեպքում մահապատիժը կիրառվում է միայն տղամարդ-տղամարդ առնանդամ-անալային սեռական հարաբերության որոշ դեպքերի համար, ընդ որում, կին-կին սեռական հարաբերությունը և տղամարդ-տղամարդ սեռական հարաբերության այլ տեսակները պատժվում են մահապատժի փոխարեն մտրակի հարվածներով։ 136-րդ և 238-րդ հոդվածների համակցությամբ մահապատժի է ենթարկվում 4-րդ անգամ մուսահեքեի (տրիբադիզմ) համար դատապարտված կինը[15]։ Թեև Իրանում մահապատժի ենթարկելու հիմքերը դժվար է գտնել, կան ապացույցներ, որ մի քանի գեյ տղամարդիկ մահապատժի են ենթարկվել 2005–2006, 2016 և 2022 թվականներին հիմնականում բռնաբարության ենթադրյալ մեղադրանքներով[16][17]։
  • Մավրիտանիա Մավրիտանիա[14]. Համաձայն 1984 թվականի օրենքի՝ մուսուլման տղամարդկանց կարող են քարկոծել համասեռամոլական սեռական հարաբերություններ ունենալու համար, թեև մինչ այժմ մահապատիժներ չեն իրականացվել[18]։ Երկիրը մահապատժի իրագործման մորատորիում է սահմանել 1987 թվականից ի վեր։

Արտադատական սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ շրջաններում միասեռականները սպանվել են իսլամիստական աշխարհազորայինների և ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսիք են Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը` Իրաքի, Լիբիայի և Սիրիայի որոշ հատվածներում, Հութի շարժումը Եմենում, Համասը Գազայում, ինչպես նաև Մալայզիայում[14][19][20]։

2016 թվականի փետրվարին Համասը[21][22], որը ըստ պնդումների վերահսկում է Պաղեստինի ազգային իշխանության կողմից և կառավարում է Գազայի հատվածը, գնդակահարել է Մահմուդ Իշտիվիին՝ խմբավորման առաջատար հրամանատարներից մեկին՝ միասեռական գործունեության համար[23][24]։

Չեչնիայում, որը Ռուսաստանի հիմնական մուսուլմանական շրջաններից է, տեղական իշխանությունների կողմից իրականացվել են հակա-համասեռամոլական հետախուզություններ՝ բռնի անհետացումների, գաղտնի առևանգումների, բանտարկությունների և խոշտանգումների արտահայտմամբ ուղղված մարդկանց ելնելով նրանց վերաբերյալ ընկալվող սեռական կողմնորոշումից[25]։ 100 տղամարդկանցից, որոնց իշխանությունները ձերբակալել են գեյ կամ բիսեքսուալ լինելու կասկածանքով, երեքը մահացել են այն բանից հետո, երբ պահվել են իրավապաշտպան կազմակերպությունների և ականատեսների կողմից համակենտրոնացման ճամբարներ համարվող վայրերում[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DeJong, Christina; Long, Eric (2013 թ․ դեկտեմբերի 4). «The Death Penalty as Genocide: The Persecution of "Homosexuals" in Uganda». Handbook of LGBT Communities, Crime, and Justice (անգլերեն). Springer. էջեր 339–362. ISBN 978-1-4614-9188-0.
  2. USCIRF (March 2021), Shari'a and LGBTI Persons: The Use of Shari'a as Religious Justification for Capital Punishment Against LGBTI Persons (PDF), Washington D.C.: United States Commission on International Religious Freedom, էջ 2, Factsheet, Արխիվացված (PDF) օրիգինալից 29 June 2023-ին
  3. Human Rights Watch (2020-11-23), «Afghanistan: Events of 2020», English (անգլերեն), Վերցված է 2022-12-03-ին
  4. «Here are the 10 countries where homosexuality may be punished by death». The Washington Post. 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «The Death Penalty in Afghanistan». Death Penalty Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «'They will kill us if they find us': LGBT Afghans fear new Taliban regime». The Hill. 2021 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. OPENLY. «Taliban say gay rights will not be respected under Islamic law». OPENLY. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «This Taliban judge orders stoning, hanging, hands chopped of». bild.de (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «LGBT People in Afghanistan After the Taliban Takeover». Human Rights Watch (անգլերեն). 2022 թ․ հունվարի 26.
  10. «Brunei implements stoning to death under anti-LGBT laws». BBC News. 2019 թ․ ապրիլի 3.
  11. «Brunei backs down on gay sex death penalty after international backlash». CNN. 2019 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  12. «Why has Brunei suddenly backflipped on death penalty for gay sex?». ABC News. 2019 թ․ մայիսի 8.
  13. 14,0 14,1 14,2 Carroll, Aengus; Lucas Paoli Itaborahy (May 2015). «State-Sponsored Homophobia: A World Survey of Laws: criminalisation, protection and recognition of same-sex love» (PDF). International Lesbian, Gay, Bisexual, Trans and Intersex Association. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  14. Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Iran: Islamic Penal Code». Refworld (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  15. Asal, V.; Sommer, U. Legal Path Dependence and the Long Arm of the Religious State: Sodomy Provisions and Gay Rights Across Nations and Over Time. State University of New York Press. էջ 64.
  16. «How homosexuality became a crime in the Middle East». The Economist. 2018 թ․ հունիսի 6.
  17. Bearak, Max; Cameron, Darla (2016 թ․ հունիսի 16). «Analysis – Here are the 10 countries where homosexuality may be punished by death». The Washington Post. «Lawyers in the country and other experts disagree on whether federal law prescribes the death penalty for consensual homosexual sex or only for rape. In a recent Amnesty International report, the organization said it was not aware of any death sentences for homosexual acts.»
  18. «Under ISIS: Where Being Gay Is Punished by Death». ABC News. 2016 թ․ հունիսի 13.
  19. Broverman, Neal (2016 թ․ մարտի 2). «Hamas Leader Accused of Gay Sex, Killed». The Advocate. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  20. «EU terrorist list». www.consilium.europa.eu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  21. «Foreign Terrorist Organizations». United States Department of State (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  22. Hadid, Diaa; Waheidi, Majd Al (2016 թ․ մարտի 1). «Hamas Commander, Accused of Theft and Gay Sex, Is Killed by His Own». The New York Times. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  23. Moore, Jack (2016 թ․ մարտի 2). «Hamas executed a prominent commander after accusations of gay sex». Newsweek. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  24. «A Victim of the Anti-Gay Purge in Chechnya Speaks Out: 'The Truth Exists'». Time. 2019 թ․ հուլիսի 26.
  25. Smith, Lydia (2017 թ․ ապրիլի 10). «Chechnya detains 100 gay men in first concentration camps since the Holocaust». International Business Times UK. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  26. Reynolds, Daniel (2017 թ․ ապրիլի 10). «Report: Chechnya Is Torturing Gay Men in Concentration Camps». The Advocate. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giles, Geoffrey J. (2010). «The Persecution of Gay Men and Lesbians During the Third Reich». The Routledge History of the Holocaust. Routledge. էջեր 385–396. ISBN 978-0-203-83744-3.
  • Longerich, Peter (2011). Heinrich Himmler: A Life (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-161705-8.
  • Lorenz, Gottfried (2018). Todesurteile und Hinrichtungen wegen homosexueller Handlungen während der NS-Zeit: Mann-männliche Internetprostitution. Und andere Texte zur Geschichte und zur Situation der Homosexuellen in Deutschland [Death sentences and executions for homosexual acts during the Nazi era, male-male internet prostitution, and other texts on the history and situation of homosexuals in Germany] (գերմաներեն). LIT Verlag. ISBN 978-3-643-13992-4.
  • Scheck, Raffael (2020). «The Danger of 'Moral Sabotage': Western Prisoners of War on Trial for Homosexual Relations in Nazi Germany». Journal of the History of Sexuality. 29 (3): 418–446. doi:10.7560/JHS29305.
  • Schlagdenhauffen, Régis (2018). «Queer life in Europe during the Second World War" and "Punishing homosexual men and women under the Third Reich». Queer in Europe during the Second World War. Council of Europe. էջեր 7–20, 21–38. ISBN 978-92-871-8464-1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին.
  • Storkmann, Klaus (2021). Tabu und Toleranz: Der Umgang mit Homosexualität in der Bundeswehr 1955 bis 2000 [Taboo and Tolerance: Homosexuality and the Bundeswehr 1955 to 2000] (գերմաներեն). De Gruyter. ISBN 978-3-11-073290-0.