Ճպուռ-ծառա
Ճպուռ-ծառա | |
Ճպուռ-ծառա (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Իսկական ճպուռներ (Libellulidae) |
Ցեղ | Crocothemis |
Տեսակ | Ճպուռ-ծառա (C. servilia) |
Միջազգային անվանում | |
Crocothemis servilia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ճպուռ-ծառա (լատին․՝ Crocothemis servilia), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]34-37 մմ երկարությամբ, փոքր չափի ճպուռ է։ Էգերի և ոչ սեռահասուն արուների մարմնի գունավորումը քիչ թե շատ մուգ ոսկեդեղնավուն է, իսկ սեռահասուն արուներինը՝ վառ կարմիր։ Փորիկի հատվածների (բացի 10-րդից) միջնագծի երկարությամբ վերևից ձգվում է նեղ, փոքր-ինչ անհավասար և մուգ գույնի զոլ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Ասիայում, արեալի արևելքում հասնում է Ճապոնիա, արևմուտքում՝ Հարավարևելյան Թուրքիա և Իսրայել, Անդրկովկասում հայտնի են մեկուսացած օջախներ։ Հայաստանում գտնվել է միայն Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում և զարգանում է գրեթե բոլոր տաք և կանգնած ջրերով բաց ջրամբարներում, գերադասում են ափամերձ բուսականությունը։ Հայաստանում հայտնաբերվել է Արաքս գետի մոտ գտնվող լճակից[1]։
Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի։ Հայաստանում հասուն առանձնյակները գրանցվել են հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեալի սահմանաեզրին գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ[1]։
Հայտնի է հայտնաբերման մեկ փաստ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն[1]։
Տեսակին սպառնացող վտանգ է համարվում ջրամբարների աղտոտումը թունաքիմիկատներով[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ-ծառա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ-ծառա» հոդվածին։ |
|