Հրդեհներ Հունաստանում (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրդեհներ Հունաստանում
Πυρκαγιές Αττικής 2018.png
Թվական 2018 թվականի հուլիսի 23-ից մինչ օրս
Վայր Ատտիկա, {{{2}}} Հունաստան
Պատճառ Հավանաբար մտածված հրդեհում (կատարվում է քննություն)
Վնասվածքներ 187[1]
Մահ(եր) 88[2]

Հրդեհներ Հունաստանում 2018 (հուն․՝ Πυρκαγιές στην Αττική το 2018), շարունակվող անտառային հրդեհների շարք Հունաստանում, որը սկսվել է 2018 թվականի հուլիս ամսին Ատտիկայի ափամերձ հատվածներում[3]։ Հուլիսի 27-ի դրությամբ, զոհերի թիվը հասնում է 88-ի[2]։ Առնվազն 164 մեծահասակներ և 23 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ընդորում, 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս հրդեհները 21-րդ դարում երկրորդն են իրենց ծավալներով և ուժգնությամբ։ 21-րդ դարի ամենամասշտաբային հրդեհները տեղի են ունեցել 2009 թվականին Ավստրալիայում, որի արդյունքում զոհվել է 173 մարդ։ Հունաստանում 2007 թվականին դարձյալ տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որի արդյունքում զոհվել է 84 մարդ[4]։

Մոտ 700 բնակիչներ տարհանվել կամ տեղահանվել են, հիմնականում մերձափնյա Մատի գյուղից, որտեղ փրկարարները հայտնաբերել են 28 այրված դիակներ՝ ծովից ընդամենը մի քանի քանի մետր հեռավորության վրա[5]։ Ընդորում, դիակները մի մասը եղել են իրար մոտ[6]։ Նավակների միջոցով հազարավոր մարդիկ տարհանվել են լողափերից՝ փրկվելով հնարավոր մոխրացումից։ 10 մարդ խեղդամահ է եղել, երբ նավը, որը օգնության էր հասել Մատիի հյուրանոցներից մեկում հանգստացող զբոսաշրջիկներին, կողաշրջվել է[7]։

Հունաստանը գործի է դրել հրդեհաշիջման համար նախատեսված բոլոր օդանավերը և ավելի քան 250 հրշեջ տեխնիկա[8]։ Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են ավելի քան 600 հրշեջներ[9]։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ատտիկայում հայտարարել է արտակարգ իրավիճակ[6]։ Բացի այդ, նա հայտարարել է եռօրյա ազգային սուգ։ Հեռուստատեսությամբ դիմելով Հունաստանի ժողովրդին, Ցիպրասը նշել է․ «Մեր երկիրը վերապրում է անբացատրելի ողբերգություն»[10]։

Հրդեհների մեկնարկից հետո, Աթենքի Ակրոպոլիսի և Հունաստանի խորհրդարանի մոտ ծածանվող դրոշները կիսով չափ իջեցվել են[11]։ Ի պատիվ տուժածների, կիսով չափ իջեցվել է նաև Եվրոպական հանձնաժողովի Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանի մոտ ծածանվող դրոշը[12]։ Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ օգնություն են տրամադրել կամ հայտնել են աջակցություն օգնելու Հունաստանին[6]։ Պետնախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ, հնարավոր է, որ հրդեհը առաջացած լինի մտածված այրման արդյունքում։ Ընդորում, հավանական է, որ այրումը սկսվելը հենց Մատիից[13][14]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The image shows the fire in Kineta and its aftermath.
Կինետայում և նրա հարակից շրջանների հրդեհի տարածման ուղղությունները։
The image shows the fire in Neos Voutzas and Mati and its aftermath.
Մատիում և նրա հարակից շրջաններում հրդեհի տարածման ուղղությունները։
Հրդեհի տեսագրություններից մեկը։

2018 թվականի հուլիսի 23-ին տեղի ժամանակով ժամը 13։00-ին, հրդեհներ են սկսվել Աթենքից դեպի արևմուտք գտնվող Կինետա բնակավայրի մոտ։ Մի քանի ժամ անց երկրորդ հրդեհն է բռնկվել Աթենքից դեպի հյուսիս գտնվող Պենտելի քաղաքի մոտ։ Բավականին ուժեղ քամու պատճառով երկու հրդեհներն էլ շատ արագ տարածվել են՝ հասնելով ժամում 124 կիլոմետր արագության[15]: Կինետայում հրդեհների արդյունքում այրվել են բազմաթիվ տներ, մինչդեռ Պենտելիում ծագած հրդեհը տարածվել է դեպի արևելք՝ ափամերձ հատվածներ, որի արդյունքում մեծապես տուժել են Մատի և Նեոս Վուտզաս բնակավայրերը։ Հրդեհն այնքան ինտենսիվ էր, որ մի քանի մարդիկ ողջ-ողջ այրվել են իրենց տներում, մեքենաներում և ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Հազարավոր փոխադրամիջոցներ և տներ փլուզվել են։ Մի քանի ժամ անց հնարավոր է եղել վերահսկել հրդեհի տարածումը[16]։ Գիշերային գործողության արդյունքում տարածքում տեղակայված 620 երեխաներից բաղկացած ճամբարը հաջողությամբ տարհանվել է[17]։

Վնասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 26-ին Պենտելի քաղաքապետ Դիմիտրիս Ստերգիուն նշել է, որ, հավանաբար, մահացու հրդեհը, որը մեծ վնասներ է հասցրել Արևելյան Ատտիկային և դարձել 88 մարդու մահվան պատճառ, առաջացել է էլեկտրասյան վնասված էլեկտրալարերի արդյունքում[18]։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Նիկոս Տոսկասը, ով զբաղեցնում էր Հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի պաշտոնը, նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ Պենտելիում և Կինետայում միաժամանակյա սկսված հրդեհները կանխամտածված հրդեհման արդյունք են[19]։

Միջազգային օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանը օգնության նպատակով դիմել է մի շարք պետությունների՝ օժանդակելու հրդեհաշիջման գործընթացին և հաղթահարելու արտակարգ իրավիճակը։ Այդ նպատակով, Հունաստանը դիմել է նաև Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը՝ տրամադրելու օդային և ցամաքային օգնություն[20]։ Հումանիտար օգնության և ճգնաժամերի հաղթահարման գծով եվրոպական հանձնակատարը հուլիսի 24-ին ժամանել է Աթենք՝ համակարգելու Հունաստանին տրամադրվող ԵՄ օգնությունը, որն իրականացվում էր ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության միջոցով։ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը օգնել է մոբիլիզացնել ինքնաթիռները, փոխադրամիջոցները, բուժանձնակազմին և հրշեջներին, ովքեր Հունաստան էին ժամանել ԵՄ անդամ մյուս պետություններից։ ԵՄ Կոպեռնիկոսի արբանյակային համակարգը նույնպես ակտիվացվել է՝ տրամադրելու իշխանություններին բարձրորակ հատուկ քարտեզներ[21]։ Նախարար Նիկոս Տոսկասը նշել է, որ երբեք այսքան օգնության առաջարկություն Հունաստանը չէր ստացել։ Բազմաթիվ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանին[22]։

Հունաստանին իրենց օգնությունն են առաջարկել հետևյալ պետությունները․

  • Ալբանիա Ալբանիա – 100 000 եվրո ֆինանսական օգնություն արտակարգ դրության հաղթահարման համար[23]։
  • Ավստրալիա Ավստրալիա – Առաջարկել է իր օգնությունը[24]։
  • Հայաստան Հայաստան – Առաջարկել է իր օգնությունը[25]։
  • Բուլղարիա Բուլղարիա[21]
  • Խորվաթիա Խորվաթիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[26]։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս – Հրշեջ տեխնիկա, անձնակազմ և 10 միլիոն եվրո ֆինանսական օգնություն[27]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա[6]
  • Իսրայել Իսրայել[28][29]
  • Իտալիա Իտալիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[30][31]։
  • Գերմանիա Գերմանիա[31]
  • Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա – 6 միլիոն դինար (մոտ 100 000 եվրո) ֆինանսական օգնություն՝ արտակարգ դրությունը հաղթահարելու համար[32]։
  • Մալթա Մալթա[21]
  • Չեռնոգորիա Չեռնոգորիա[21]
  • Լեհաստան Լեհաստան – Պետական հրշեջ ծառայության երկու խմբեր ուղարկվել են Հունաստան՝ հրդեհաշիջման և փրկարարական օժանդակություն տրամադրելու համար[33]։
  • Պորտուգալիա Պորտուգալիա – Պորտուգալիան առաջարկել է 50 հրշեջներից բաղկացած փրկարար ջոկատ՝ ԵՄ Քաղաքացիական պաշտպանության ծառայության շրջանակներում[34]։
  • Ռումինիա Ռումինիա – «A C-27 J Spartan» ինքնաթիռը օժանդակել է հրդեհաշիջման գործընթացին, իսկ «C-130 Hercules» տիպի ինքնաթիռը իրականացրել է տեղափոխման գործունեություն։ Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ռումինացի 20 զինծառայող[35][31]։
  • Ռուսաստան Ռուսաստան[36]
  • Սերբիա Սերբիա[37]
  • Իսպանիա Իսպանիա – «Canadair CL-415» ջրատար երկու հրշեջ ինքնաթիռներ[38][31]։
  • Թուրքիա Թուրքիա[31]
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ – ԱՄՆ-ն տրամադրել է մի քանի դռոն համակարգեր՝ հրդեհաշիջումը ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ενημέρωση για τις δασικές πυρκαγιές της 26/07/2018 - Δελτία Τύπου - Πυροσβεστικό Σώμα Ελλάδος»։ www.fireservice.gr 
  2. 2,0 2,1 «Missing Twin Girls and Grandparents Found Dead After Greek Fire at Mati»։ 27 July 2018։ Վերցված է 28 July 2018 
  3. «Greece wildfires: 'At least 60' killed near Athens as residents and tourists forced to flee into the sea»։ The Daily Telegraph։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  4. «Η δεύτερη πιο φονική πυρκαγιά στον 21ο αιώνα παγκοσμίως»։ 25 July 2018։ Վերցված է 26 July 2018 
  5. «Έκλεισαν την είσοδο εκεί που βρέθηκαν απανθρακωμένοι 28 πολίτες – Σκαρφάλωσαν οι πυροσβέστες»։ kathimerini.gr։ 27 July 2018։ Վերցված է 27 July 2018 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Greece wildfires: Dozens dead in Attica region»։ BBC։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  7. «Two Poles drown trying to escape fire»։ ekathimerini.com։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  8. Goldman Niki Kitsantonis and Russell։ «In Greece, Wildfires Kill Dozens in Deadliest Blazes in Years» (անգլերեն)։ Վերցված է 24 July 2018 
  9. «Wildfires near Athens kill 50, injure more than 150»։ The Times of Israel։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  10. «Greece wildfires – LIVE: Death toll rises to 60 amid huge blazes outside Athens»։ The Independent։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  11. «Wildfires kill at least 74 in Greece's 'Pompeii'»։ Reuters։ 23 July 2018։ Վերցված է 23 July 2018 
  12. «European Commission flags lowered to half-mast in honor of Greek wildfires victims»։ ekathimerini։ 26 July 2018։ Վերցված է 26 July 2018 
  13. «Greek fires: Arson suspected in deadly Mati blaze»։ BBC։ 27 July 2018 
  14. [1]
  15. «NOA wind maps 23 July 2018»։ 23 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  16. «Black day for Attica»։ 23 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  17. «Greece fires: 620 children EVACUATED near Athens as HUGE blaze raged across the country»։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  18. «Mayor of Penteli: The fire begun from a power cable.»։ 26 July 2018։ Վերցված է 26 July 2018 
  19. «Φωτιά: Live Τόσκας: Έχουμε σοβαρές ενδείξεις για εγκληματικές ενέργειες που αφορούν εμπρησμό»։ 26 July 2018։ Վերցված է 26 July 2018 
  20. Editorial Reuters։ «Greece seeks help from European allies to tackle raging fires»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-07-25 
  21. 21,0 21,1 21,2 21,3 «EU mobilises further support against devastating fires in Greece»։ The Sofia Globe։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  22. «The Latest: Desperate Greeks Search for Missing After Fires»։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  23. «Wildfires, Albanian Government Offers EUR 100.000 to Greece»։ Albanian Daily News։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  24. «Australia to help Greece in wildfires aftermath»։ SBS News։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  25. «Armenia ready to provide wildfire emergency assistance to Greece if requested»։ Armenpress։ 24 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  26. «The Latest: Desperate Greeks search for missing after fires»։ AP News։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  27. «Οικονομική βοήθεια ύψους 10 εκ. ευρώ προς Ελλάδα από Κύπρο»։ Sigma Live։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  28. «Israel offers aid to Greece as wildfires rage near Athens»։ Jpost Inc.։ Jpost Inc.։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  29. «Israel offers Greece help in battling deadly wild fires» (en-US)։ Վերցված է 2018-07-25 
  30. «2 Italy Canadairs to leave for Greece»։ ansa.it։ ansa.it։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Sharman Jon (25 July 2018)։ «Greece wildfires latest: European countries send fire-fighting planes amid desperate attempts to stop deadly blazes spreading»։ The Independent։ Վերցված է 25 July 2018 
  32. «The Latest: Desperate Greeks search for missing after fires»։ APNews։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  33. «Greece wildfires: Polish president extends condolences»։ Poland In English։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  34. «Portugal disponibilizou-se a ajudar no combate a incêndios na Grécia» (պորտուգալերեն)։ Observador։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  35. «Porţile Infernului s-au deschis lângă Atena: incendiile au ucis cel puţin 74 de oameni»։ Adevărul։ 25 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  36. «Putin offers Greece help in combating wildfires»։ TASS։ 24 July 2018։ Վերցված է 25 July 2018 
  37. «Κύπρος και Ισπανία συνδράμουν την Ελλάδα - Έτοιμες να βοηθήσουν Τουρκία, Βουλγαρία, Σερβία, Ρωσία και Ισραήλ»։ www.liberal.gr։ Վերցված է 26 July 2018 
  38. «The Latest: Greece says Italian planes helping firefight»։ AP News։ 24 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  39. «Φωτιά στην Αττική: Αμερικάνικα Drones συλλέγουν πληροφορίες»։ Army Voice։ 24 July 2018։ Վերցված է 25 July 2018