Հուգո ֆոն Հոֆմանսթալ
Հուգո ֆոն Հոֆմանսթալ գերմ.՝ Hugo von Hofmannsthal | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1929[4][1][2][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Ռոդաուն, Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Cemetery Kalksburg[6] |
Գրական անուն | Loris[7] և Theophil Morren[7] |
Մասնագիտություն | վիպասան, լիբրետիստ, բանաստեղծ, դրամատուրգ, գրող, սցենարիստ, կոմպոզիտոր և ակնարկագիր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Գրական ուղղություններ | Young Vienna?, Wiener Moderne? և Fin de siècle |
Ուշագրավ աշխատանքներ | Jedermann?, Վարդի ասպետը և Էլեկտրա |
Անդամակցություն | Young Vienna? |
Ամուսին | Գերտրուդ Շլեզինգեր[8][9] |
Զավակներ | Ռայմունդ ֆոն Հոֆմանստալ[10][8], Քրիստիան Զիմմեր[8][9] և Ֆրանց ֆոն Հոֆմանստալ[8] |
Ազգականներ | Isaak Löw Hofmann, Edler von Hofmannsthal? |
![]() | |
![]() |
Հուգո Լաուրենց Հոֆման ֆոն Հոֆմանսթալ, (գերմ.՝ Hugo Laurenz Hoffmann von Hofmannsthal,փետրվարի 1, 1874[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հուլիսի 15, 1929[4][1][2][…], Ռոդաուն, Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, էսսեիստ, բանաստեղծ, դրամատուրգ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ավստրիական գրականության մեջ դեկադանսի գաղափարների ջատագով[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանսթալն ավարտել է Վիեննայի էլիտար ակադեմիական գիմնազիան , որտեղ սովորել է իտալերեն, ֆրանսերեն , անգլերեն , լատիներեն և հունարեն: Տասնվեց տարեկանում սկսել է հրատարակել (կեղծանվամբ) իր գրվածքները, որոնցում զգացվում էր Ֆրիդրիխ Նիցշեի երկերի ազդեցությունը: Պատանեկան տարիքում հանդիպել է Հենրիկ Իբսենին և Գերհարդ Հաուպտմանին: Սակայն նրա հոգևոր զարգացման գործում ամենամեծ նշանակությունն ունեցել է Շտեֆան Գեորգեի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել 1891 թվականին: Անդամագրվել է «Արվեստի տերևներ» գրական խմբակին, որի հրատարակած ամսագրի էջերում առաջ է մղել «արվեստը արվեստի համար» գաղափարը։
Հոֆմանսթալը սովորել է Վիեննայի համալսարանում , բայց շուտով հեռացել է և մեկ տարով կամավոր զինվորական ծառայության անցել Բրյունի (այժմ՝ Բռնո ) դրագունների գնդում: Այնուհետև ընդունվել է ֆրանսիական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է՝ ստանալով գիտությունների դոկտորի կոչում: Նա ուղևորություններ է կատարել Վենետիկ և Փարիզ, որտեղ հանդիպել է Մորիս Մետերլինկին և քանդակագործ Օգյուստ Ռոդենին: Ընկերացել է Ռայներ Մարիա Ռիլկեի և կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հետ, մի շարք համատեղ նախագծեր իրականացրել նրանց, ինչպես նաև ռեժիսոր Մաքս Ռայնհարդի հետ:
Ամուսնացել է կաթոլիկություն դավանող հրեուհու՝ Գերտրուդա Շլեզինգերի հետ[12]: Ունեցել են երեք երեխա. Քրիստինան ծնվել է 1902 թ., Ֆրանցը՝ 1903 թ., Ռայմունդը՝ 1906 թ.: Բարդ են եղել հոր հարաբերությունները Ֆրանցի հետ: 1929 թ. հուլիսի 13-ին 26-ամյա Ֆրանցը ինքնասպան է եղել իր սենյակում: Դրանից մի քանի օր անց Հոֆմանստալը մահացել է՝ ուղեղին արյան զեղման պատճառով: Թաղվել է Ֆրանցի շիրմի կողքին:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանսթալը տուրք է տվել իմպրեսիոնիզմին, սիմվոլիզմին, նեոռոմանտիզմին։ Նրա մեկ գործողությամբ չափածո դրամաներին («Երեկ»-1891 թվական, «Տիցիանի մահը»- 1892 թվական) բնորոշ են կյանքի ու մահվան խնդիրները, գեղեցկության ու վայելքի պաշտամունքը։ «Բանաստեղծություններ և փոքր դրամաներ» (1907 թվական) ժողովածուում արտահայտված է լիարժեք կյանքի երազանքը։ Հոֆմանսթալի քնարերգությունը («Ընտիր բանաստեղծություններ», 1903 թվական, «Բանաստեղծությունների ժողովածու», 1907 թվական) սիմվոլիստական բնույթի է։ Ռ. Շտրաուսի մի քանի օպերաների լիբրետոների հեղինակ է։ Թշնամաբար է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, ժխտել ժողովրդի իշխանությունը («Աշտարակ», 1925 թ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Гофмансталь Гуго фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.friedhoefewien.at/grabsuche?submitHidden=true&name=Hugo%20Hofmannsthal&friedhof=025&jdb_bis=1929
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Kindred Britain
- ↑ 9,0 9,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Шиллер Ф. П. Курс Истории Западной литературы. — 1938. — Т. 3. — С. 97—101. — 25 000 экз.
- ↑ Frankfurter Allgemeine: «Geheimnisse eines hinreißend Schwierigen» Արխիվացված է Մարտ 6, 2016 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кенигсберг А. К. От Вебера до Рихарда Штрауса: 24 немецкие оперы XIX – первой половины ХХ вв. История создания, сюжет, музыка. — СПб: Санкт-Петербургская государственная консерватория имени Н.А. Римского-Корсакова, 2010. — 227 с.
- Borchardt R. Rede über Hofmannsthal. — Berlin: Hyperion, 1918.
- Stefan P. Hofmannsthal. Eine imaginäre Ansprache. — Wien: Wila Wiener Literarische Anstalt, 1924 (Die Wiedergabe, 3. Reihe, Band 2).
- Broch H. Hofmannsthal und seine Zeit; eine Studie. — München: R. Piper, 1964 (англ. изд. 1984).
- Wunberg G. Der frühe Hofmannsthal. Schizophrenie als dichterische Struktur. — Stuttgart: Kohlhammer, 1965.
- Mayer M. Hugo von Hofmannsthal. — Stuttgart: Metzler, 1993.
- Volke W. Hugo von Hofmannsthal in Selbstzeugnissen und Bilddokumenten. — Reinbek: Rowohlt, 1997.
- Renner U. „Die Zauberschrift der Bilder“. Bildende Kunst in Hofmannthals Texten. Reihe Litterae 55). — Freiburg: Rombach, 2000.
- Magris, C. Der habsburgische Mythos in der modernen osterreichischen Literatur Արխիվացված է Մայիս 18, 2018 Wayback Machine-ի միջոցով: — Вена: Paul Zsolny Verl., 2000.
- König Chr. Hofmannsthal: Ein moderner Dichter unter den Philologen. — Göttingen: Wallstein, 2001.
- Nicolaus U. Souverän und Märtyrer. Hugo von Hofmannsthals späte Trauerspieldichtung vor dem Hintergrund seiner politischen und ästhetischen Reflexionen. — Würzburg: Königshausen & Neumann, 2004.
- Wandruszka M.L. Der Abenteurer und die Sängerin. Über Hugo von Hofmannsthal. — Wien: Passagen-Verlag, 2005.
- Lesniak S. Thomas Mann, Max Rychner, Hugo von Hofmannsthal und Rudolf Kassner: Eine Typologie essayistischer Formen. — Würzburg: Königshausen & Neumann, 2005.
- Weinzierl U. Hofmannsthal — Skizzen zu seinem Bild. — Wien: Zsolnay, 2005.
- Junk A. Andreas oder Die Vereinigten von Hugo von Hofmannsthal : eine kulturpsychoanalytische Untersuchung. — Hannover: Impr. Henner Junk, 2015, .
- Nonnenmacher, K. Form und Leben zwischen Positivismus und Idealismus. - Romanische Studien Արխիվացված է Փետրվար 19, 2021 Wayback Machine-ի միջոցով: Nomer 1, 2015, Stranitza 171 - 190.
- Bohnenkamp, K. (Hrg.) Briefwechsel mit Marie von Thurn und Taxis-Hohenlohe 1903-1929 / Hugo von Hofmannsthal. — Freiburg: Rombach-Verl., 2016.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո ֆոն Հոֆմանսթալ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ ![]() |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1929 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ավստրիացի գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գերմանալեզու բանաստեղծներ