Jump to content

Fin de siècle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի Մուլեն Ռուժ կաբարեն, «դարի ավարտի» խորհրդանիշերից մեկը

Fin de siècle (ֆր.՝ դարի ավարտ, «Ֆէն դե սեկլ», երբեմն` «ֆինդեսեկլ»)[1], 19-20-րդ դարերում եվրոպական մշակույթում տեղի ունեցող երևույթների արտահայտում։

«Դարավերջի» ժամանակաշրջանը բնորոշվում է փոփոխությունների սպասումով, ապագայի հանդեպ սպասումով ու վախերով, կենցաղի անցողիկությամբ, աշխարհի վերջի` մոտ լինելով, կյանքի գերհագեցվածությամբ, մահվան գրավչությամբ, անհոգությամբ, ազատամտությամբ ու Անկումային արվեստով։ Դարավերջի երևույթների թվին են պատկանում ինդիվիդուալիզմը, հրաժարումը հասարակական կյանքից և համընդհանուր ընդունված բարոյական նորմերից, «անկման» ամենատարբեր երևույթներ։ Դարաշրջանի առանձնահատկությունների ու դրանց պատճառների վերաբերյալ մտորումները տեղ են գտել այնպիսի մտածողների աշխատանքներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ Նիցշեն, Մաքս Նորդաուն, Բենեդետտո Կրոչեն, Հանս Դելբրյուկը և այլն։ Համընդհանուր օգտագործմամբ արտահայտությունը հայտնվում էր ցանկացած համադրությամբ. «դարավերջի փողկապ», «դարավերջյան կին», «դարավերջյան հանցագործություն»։ Նույն ժամանակաշրջանի դրական ասպեկտները բնորոշելու համար օգտագործվում էր «Հիասքանչ դարաշրջան» արտահայտությունը։

Ֆրանսիական ծաղրանկար «դարավերջյան» տրամադրության վերաբերյալ, տպագրված 1900 թվականին:

Արտահայտության ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Fin de siècle արտահայտությունն առաջին անգամ ի հայտ է եկել 1886 թվականին, ֆրանսիական «Le Décadent» թերթում։ Ըստ մեկ այլ վարկածի, որ քննարկվում է «Intermédiaire des chercheurs et des curieux» ամսագրում, 1901 թվականին պարզ է դարձել, որ արտահայտությունը տարածվել է ֆրանսիացի գրողներ Միկարի և Ժուվենոյի «Դարի վերջ» պիեսի միջոցով, որն առաջին անգամ հրապատարկվել է 1888 թվականի ապրիլի 17-ին[2][3]։ Արդեն 1890-ական թվականների սկզբին «դարի վերջ» անվանումն սկսել է օգտագործվել քննադատների, գրողների, արվեստի գործիչների կողմից` արտահայտելու ոչ այնքան ժամանակային շրջան, որքան հատուկ տրամադրվածություն։ «Fin de siècle» արտահայտությունը հոմանիշ է դարձել նյարդային սրված զգացողություններին, վատատեսությանը, կյանքից հոգնածությանը։ Արտահայտությունն արագորեն տարածվել է Եվրոպայի այլ երկրներում։ Արդեն 1891 թվականին ավստրիացի գրող Հերման Բարը հրատարակել է «Fin de siècle» վեպը ֆրանսերենով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Епишкин Н. И. Исторический словарь галлицизмов русского языка. — М.: Словарное издательство ЭТС, 2010.
  2. Н. С. Ашукин, М. Г. Ашукина. Крылатые слова. Литературные цитаты. Образные выражения. Москва: Правда, 1986. С. 320.
  3. «Крылатые слова и выражение». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Francis de Jouvenot: Fin de siècle. Pièce en quatre actes (ֆր.), Ollendorff, Paris, 1888
  • Francis de Jouvenot: Fin de siècle (գերմ.), Edition Libri, Düsseldorf, 2000, ISBN 3-934268-02-1
  • Jens-Malte Fischer: Fin de siécle. Kommentar zu einer Epoche. (գերմ.), Winkler, München 1978. ISBN 3-538-07026-1
  • Weber E. France: Fin de Siècle. Cambridge: Belknap Press, 1986 ISBN 0674318129
  • Showalter E. Sexual Anarchy: Gender and Culture at the fin de siècle. New York: Penguin, 1990. ISBN 1853812773

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fin de siècle» հոդվածին։