Հերման Բար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հերման Բար
գերմ.՝ Hermann Bahr
Hermann Bahr 1891.jpg
Ծնվել էհուլիսի 19, 1863(1863-07-19)[1][2][3][…]
ԾննդավայրԼինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[4][5][6]
Վախճանվել էհունվարի 15, 1934(1934-01-15)[4][1][7][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՄյունխեն, Նացիստական Գերմանիա[4][8][5][…]
Մասնագիտությունդրամատուրգ, գրական քննադատ, թատերական ռեժիսոր, գրող, թատերական քննադատ և լրագրող
Լեզուգերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա[9][10][11] և Flag of Austria-Hungary (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՉեռնովցիի համալսարան
Hermann Bahr Վիքիպահեստում

Հերման Բար (գերմ.՝ Hermann Bahr; հուլիսի 19, 1863(1863-07-19)[1][2][3][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[4][5][6] - հունվարի 15, 1934(1934-01-15)[4][1][7][…], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4][8][5][…]), ավստրիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր և քննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Լինցում, Վիեննայում, Չեռնովցիում և Բեռլինում սովորել է փիլիսոփայություն, իրավունք, տնտեսության և բանասիրություն: Փարիզում երկար ժամանակ մնալուց հետո հայտնաբերել է իր մեջ հետաքրքրություններ արվեստի և գրականության բնագավառներում։ Բարը աշխատել է որպես արվեստի քննադատ նախ Բեռլինում, ապա՝ Վիեննայում։

1906 թվականից 1907 թվականը Մաքս Ռայնհարդի հետ Բեռլինի գերմանական թատրոնում աշխատել է որպես ռեժիսոր, իսկ 1918 թվականին՝ դրամատուրգ Վիենայի Burgtheater թատրոնւոմ։ Ավելի ուշ նա ընդունվել է աշխատանքի S. Fischer Verlag գերմանական հրատարակչությունում որպես սրբագրիչ, որտեղ ծանոթացել է Առնո Հոլցի հետ։

«Երիտասարդ Վիեննա» գրական-հասարակական շարժման նախաձեռնող Բարը եղել է ավստրիական ավանգարդի ակտիվ անդամ, գրել է քննադատություններ և իմպրեսիոնիստական պիեսներ, հրատարակել է մի քանի վեպեր ու վիպակներ։ Հրապարակել է նաև ինքնակենսագրություն (Ինքնանկար, 1923).

Ամուսնացած էր հռչակավոր երգչուհի Աննա ֆոն Միլդենբուրգի հետ։

1963 թվականին պատկերված էր ավստրիական փոստային նամականիշի վրա։

Պիսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1887 - Նոր մարդիկ / Die neuen Menschen
  • 1891 - Մայրը / Die Mutter
  • 1897 - Չապերլ / Das Tschaperl
  • 1900 - Վիեննուհին / Wienerinnen
  • 1900 - Ֆրանցլ / Der Franzl
  • 1902 - Կրամպուս / Der Krampus
  • 1904 - Վարպետ / Der Meister
  • 1907 - Կարուսել / Ringelspiel
  • 1909 - Համերգ / Das Konzert
  • 1911 - Երեխաներ / Die Kinder
  • 1912 - Սկզբունքը / Das Prinzip
  • 1914 - Դատամոլ / Der Querulant

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]