Հյում Քրոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյում Քրոնին
Ծնվել էհուլիսի 18, 1911(1911-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա
Մահացել էհունիսի 15, 2003(2003-06-15)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրՖերֆիլդ
Գերեզմանանհայտ
ԿրթությունՄաքԳիլի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1934)[4] և Ridley College?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունսցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Hume Cronyn?
Ամուսին(ներ)Ջեսիկա Տենդի և Susan Cooper?
Երեխա(ներ)Tandy Cronyn?
Պարգևներ և մրցանակներ

Հյում Քրոնի կրտսեր կամ Հյում Բլեյկ Քրոնին կրտսեր OC (անգլ.՝ Hume Blake Cronyn Jr., հուլիսի 18, 1911(1911-07-18)[1][2][3][…], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա - հունիսի 15, 2003(2003-06-15)[1][2][3][…], Ֆերֆիլդ), կանադացի դերասան և սցենարիստ։

Դերասանուհի Ջեսիկա Թենդիի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյում Քրոնինը եղել է գործարար և Կանադայի համայնքների պալատի անդամ Հյում Քրոնին ավագի և Ֆրենսիս Ամելիի (օրիորդական ազգանունը Լաբաթ)՝ համանուն գարեջրագործական ժառանգորդուհու ընտանիքի հինգ երեխաներից մեկը։ Նրա հայրական կողմի պապը՝ Բենջամին Քրոնինը, եղել է անգլիական եկեղեցու առաջին քահանան, ինչպես նաև Գուրոնի թեմի առաջին եպիսկոպոսը, որն այնտեղ հիմնադրել է համանուն քոլեջը, որը ժամանակի ընթացքում վերածվել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանի։

Հյում Քորնինի ընտանիքը համոզված էր, որ նա կգնա ընտանեկան հետքերով և իր կյանքը կկապի քաղաքականության կամ իրավագիրտության հետ, բայց Քրոնինը քոլեջն ավարտելուց հետո հետաքրքրվել է թատրոնով և ընդունվել է Ամերիկյան արվեստի դրամատիկական ակադեմիա, մասնակցել Մաքս Ռայնհարդի դասընթացին։

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Բրոդվեյում կայացել է Քրոնինի նորամուտը, որից հետո կարճ ժամանակ անց նա մեծ հաջողությունների է հասել։

1943 թվականին դերասանն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվեր» դետեկտիվ ֆիլմում։ Մեկ տարի հետո նա կրկին անգամ նկարահանվել է Հիչքոքի ֆիլմում՝ «Փրկարարական դարպաս», ինչպես նաև աշխատել է նրա «Պարան» (1948թ.) և «Այծեղջյուր նշանի տակ» (1949թ.) կինոնկարների սցենարների վրա։

1942 թվականին, առաջին կնոջից բաժանվելուց վեց տարի անց, Հյում Քրոնինն ամուսնացել է դերասանուհի Ջեսիկա Թենդիի հետ, ում հետ հետագայում հայտնվել է կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆիլմերում[6]։

1944 թվականին միասին նկարահանվել են «Յոթերորդ խաչ» կինոնկարում, որտեղ Քրոնինը լավագույն դերակատարման համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 1950-ական թվականների սկզբներին Քրոնինը և Թենդին միասին խաղացել են «Ամուսնություն» ռադիոհաղորդումների շարքում, որոնք շուտով դառնալու էին հեռուստատեսային շոու։ Բայց Ջեսիկա Թենդին առաջնեկի վիժում է ունեցել, և այդ պատճառով ամուսիններն այս նախագծից հրաժարվել են։ Ավելի ուշ նրանք ունեցան երկու երեխա՝ Թենդին և Քրիստոֆերը։

1964 թվականին Հյում Քրոնինը արժանացել է Թոնի մրցանակի Ռիչարդ Բարթոնի «Համլետ» բեմադրության մեջ Պոլոնիոսի գլխավոր դերի դերակատարման համար։ 1980-ական թվականներին ամուսինները նկարահանվել են «Կոկոն», «Կոկոն․ վերադարձ» և «Մարտկոցները չեն կցվում» ֆիլմերում։

1988 թվականին դերասանին շնորհվել է Կանադայի շքանշան։ 1990 թվականին արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային մեդալի։

1994 Թվականին Ջեսիկա Թենդին մահացել է քաղցկեղից, իսկ երկու տարի անց՝ Հյում Քրոնինն ամուսնացել է բրիտանացի գրող Սյուզան Կուպերի հետ։

Հյում Քրոնինը մահացել է 2003 թվականի հունիսին, 91 տարեկան հասակում՝ շագանակագեղձի քաղցկեղից։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի վերնագիր Անգլերեն վերնագիր
1943 թվական «Կասկածի ստվեր» Shadow of a Doubt
1943 թվական «Օպերայի ուրվականը» Phantom of the Opera
1944 թվական «Փրկարարական դարպաս» Lifeboat
1946 թվական Զիգֆելդի խելագարությունը Ziegfeld Follies
1946 թվական «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում» The Postman Always Rings Twice
1947 թվական «Կոպիտ ուժ» Brute Force
1951 թվական «Ինչ կասեն մարդիկ» People Will Talk
1963 թվական «Կլեոպատրա» Cleopatra
1974 թվական «Դավադրություն«Պարալլաքս»» The Parallax View
1981 թվական «Այս ամբողջ անհեթեթությունը» Rollover
1982 թվական «Աշխարհը ըստ Գարպուի» The World According to Garp
1985 թվական «Բրույսթերի միլիոնները» Brewster’s Millions
1985 թվական «Կոկոն» Cocoon
1987 թվական «Մարտկոցները չեն կցվում» *batteries not included
1988 թվական «Կոկոն։ Վերադարձ» Cocoon: The Return
1991 թվական «Սուրբ Ծնունդը հարևան փողոցում» Christmas on Division Street (հեռուստաֆիլմ)
1993 թվական «Պելիկանի գործը» The The Pelican Brief Brief
1996 թվական «Մարվինի սենյակը» Marvin’s Room
1997 թվական «Տասներկու զայրացած տղամարդիկ» 12 Angry Men (հեռուստաֆիլմ)

Հյում Քրոնինի մրցանակները լավագույն դերակատարման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Caption text
Տարեթիվ Մրցանակ Ֆիլմ
1990 թվական Էմմի՝ լավագույն դերասան «Դարով ընկերներ» մինի-սերիալում
1992 թվական Էմմի՝ լավագույն դերասան «Զբոսանք Բրոդվեյով» մինի-սերիալում
1994 թվական Էմմի՝ երկրորդ աստիճանի լավագույն դերասան «Պար սպիտակ շան հետ» մինի-սերյալում
1964 թվական Թոնի՝ լավագույն դերասան «Համլետ» պիեսում
1994 թվական Թոնի՝ կյանքի ձեռքբերումնների համար

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյում Քրոնին (անգլ.) Internet Movie Database կայքում
  • «Hume Cronyn». Internet Broadway Database (Ibdb) (անգլերեն).
  • «Hume Cronyn». Find a Grave (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյում Քրոնին» հոդվածին։