Հին ռուսական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովգորոդի և Կիևի մեծ իշխան Յարոսլավ Իմաստուն Վլադիմիրովիչ։ Համարվում է «ռուսկայա պրավդայի» հեղինակը։

Հին ռուսական իրավունք (ռուս.՝ древнерусское право), սոցիալական շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում, Կիևյան Ռուսիայում առաջացած հասարակական հարաբերությունների կարգավորիչներ, որոնք հետագայում ձևավորել են հին ռուսական պետությունների՝ Ռոսի, Մոսկվայի մեծ իշխանության, Ցարական Ռուսաստանի և Լիտվայի մեծ իշխանության իրավական համակարգերը։

Հին ռուսական իրավունքի գլխավոր աղբյուրը միջազգային սովորույթն է, որը իրավական ուժ ձեռք է բերում պետությունների կողմից ճանաչվելուց հետո։ Հին ռուսական իրավական մտքի կարևորագույն նմուշներից է «Զակոն Ռուսկիյը», որի տեսակարար հիմքը ռուս-բյուզանդական արձանագրություններն են[1]։ Բանավոր օրենքների և սովորութական իրավունքի վրա հիմնված հին ռուսական առաջին օրենսգիրքը՝ «Ռուսկայա պրավդան»[2], ստեղծվել է 13-րդ դարում։ Ռուսկայա պրավդան բովանդակել է քրեական, ժառանգական, առևտրայի և դատավարական իրավունքի նորմեր։ Այս փաստաթուղթը դարեր շարունակ եղել է սլավոնների իրավական, սոցիալական և տնտեսական հարաբերությունների գլխավոր աղբյուրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «հին ռուսական տարեգրության»՝ 862 թվականին սլավոններն ու ֆինները հյուսիսում կառավարելու համար այստեղ են հրավիրում վարյագներին՝ ծովագնաց Ռյուրիկի (Ռյուրիկովիչների հարստության հիմնադիր) գլխավորությամբ[3]։

Նրանք ասացին․ «եկեք գտնենք մի իշխանի, որը կկառավարի և կդատապարտի մեզ ըստ օրենքի»․․․չուդները, ուգրո-ֆինները, վեպսերը, կրիվիչները․․․ վարյագների բազմությունը ետ է նավարկում դեպի ծովի այն կողմը և հրաժարվում վճարել տուրքերը։ Հաջորդիվ ցեղերը սկսում են առճակատվել միմյանց դեմ, սակայն հանգուցալուծման չգալով որոշում են հրավիրել վարյագների՝ Ռյուրիկի գլխավորությամբ։ Ռյուրիկը գալիս է 860-862 թվականներին, իր եղբայրների՝ Սինեուսի և Տրուվորի հետ միասին․․․
- «Հին ռուսական տարեգրություն», Նեստոր

Վաղ շրջանի ռուսական պետությունը (Կիևյան Ռուսիա) կառավարվում էր ռյադի (հին սլավոներեն՝ рядъ)․ իշխանության գլուխ կանգնած էր երկրի իշխանը՝ կնյազը, ում տիրապետության ներքո էլ գտնվում էր բանակը՝ դրուժինան։ Կնյազը և դրուժինան պաշտպանում էին ժողովրդին և նրանց շահերը, դատական միջամտությամբ լուծում ներանձնային խնդիրներ, ապահովում վերջիններիս ներգրավվածությունը առևտրային հարաբերություններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kaiser, Daniel H. The growth of the law in Medieval Russia. – Princeton: Princeton univ. press, 1980. – 308 p.
  2. Memorials of Russian Law. Issue 1-7. - Moscow, 1952-. (Памятники русского права. – М., 1952-. – Вып. 1-7.)
  3. Samuel Hazzard Cross (1953). Samuel Hazzard Cross; Olgerd P. Sherbowitz-Wetzor (eds.). The Russian Primary chronicle: Laurentian text (PDF). Medieval Academy of America. էջ 59.