Բյուզանդական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուզանդական իրավունք, VI-XV դարերի Բյուզանդական կայսրության իրավունքը, որը հռոմեական ստրկատիրական իրավունքի մշակումներից մեկն էր։ Բյուզանդական իրավունքում, առանձնապես Հուստինիանոսի կոդիֆիկացիայից հետո, իր ցայտուն արտահայտությունը գտավ ֆեոդալական իրավունքը։ Բյուզանդական իրավունքի պատմական նշանակությունը պայմանավորված է այն դերով, որ խաղացել է Բյուզանդական կայսրությունը Եվրոպայի և Առաջավոր Ասիայի կյանքում։ Բյուզանդական իրավունքի համար հատկանշական է աշխարհիկ և կրոնական օրենքների զուգահեռ գոյությունը։ Դա բացատրվում է նրանով, որ Բյուզանդիայում կայսրի ձեռքում էր կենտրոնացված ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր իշխանությունը։ Հոգևոր և աշխարհիկ նորմերը համախմբվում էին հատուկ ժողովածուներում՝ նոմոկանոններում։ Ժամանակի տեսակետից բյուզանդական իրավունքի վերջին պատմական աղբյուրը Կոստանդին Արմենոպուլոսի «Վեցամատյանն» է (1345 թվական)։ Բյուզանդական իրավունքի շատ դրույթներ փոխ են առնվել Հայաստանի ֆեոդալական ժամանակաշրջանի իրավունքի կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 459