Ռուս-բյուզանդական պատերազմ (907)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդնուպոլսի պաշարում
Ռուս-բյուզանդական պատերազմներ

Կիևյան Ռուսիայի Օլեգ իշխանի արշավանքը Կոստանդնուպոլիս
Թվական 907 թվական
Վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Արդյունք Ռուսների հաղթանակ
Հակառակորդներ
Կիևյան Ռուսիա Կիևյան Ռուսիա Բյուզանդական կայսրություն Բյուզանդիա
Հրամանատարներ
Կիևյան Ռուսիա

Օլեգ իշխան

Բյուզանդական կայսրություն Լևոն Իմաստասեր
Կողմերի ուժեր
2,000 ռազմանավ անհայտ

Ռուս-բյուզանդական պատերազմ, 907 թվականին Բյուզանդական կայսրության և Կիևյան Ռուսիայի միջև բռնկված ռազմական առճակատում։ Պատերազմական գործողությունների սանձազերծողը Կիևյան Ռուսիայի իշխան Օլեգն է, ով նպատակ ուներ պաշարել Բյուզանդիոնի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ռուսական բանակը կազմված է եղել շուրջ 2 հազար ռազմանավերից։ Կիևյան զորքերի ներխուժմանը հակազդել է կայսր Լևոն VI Իմաստասերը։

Ըստ «հին ռուսական տարեգրության»՝ սա եղել է ռուսների ամենահաջողված ռազմարշավն ընդդեմ Բյուզանդական կայսրության։ Այնուամենայնիվ, հունական աղբյուրները այս պատերազմի մասին որևէ տեղեկություններ չեն պարունակում։

Պատերազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

907 թվականի ռուս-բյուզանդական պատերազմի մասին մեզ հաղորդող միակ աղբյուրը Նեստորի կողմից գրված «հին ռուսական տարեգրությունն» է։ Արշավանքի մասին տեղեկությունները սերունդները բանավոր կերպով փոխանցել են միմյանց և ի վերջո այն բովանդակվել է ռուսական տարեգրության մեջ։ Ռուս-բյուզանդական պատերազմի նկարագրությանը բնորոշ է ոչ թե փաստակենտրոնությունը, այլ ժողովրդական բնահյուսության գունագեղ պատկերավորման առկայությունը։

Ըստ սկզբանղբյուրի՝ 907 թվականին Կիևյան Ռուսիայի Օլեգ իշխանը արշավանք է կազմակերպում դեպի Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Նախքան ռուսական զորքերը կշարժվեին Բյուզանդիոնի ուղղությամբ, հույն դեսպանները ցանկանում են Օլեգին սպանելով խափանել արշավանքը, սակայն հզոր բանականության տեր ռուսաց իշխանը հրաժարվում է խմել թունավորված ըմպանակից։

Շուտով ռուսական ռազմածովային ուժերը անցնում են Բոսֆորի նեղուցը և ափ իջնում արևմտյան Թրակիայում։ Վերջիններս ապավինում են պաշարողական մեքենայի օժանդակությանը՝ սկսելով Կոստանդնուպոլսի գրավումը։ Հեղինակը նշում է․

Ռուսներն ունեին շուտ երկու հազար անվավոր նավեր, որոնք ափ իջնելով վերափոխվում էին պաշարողական մեքենայի։ Շուտով նրանք մոտենում են Կոստանդնուպոլսի մատույցներին և վահանային պաշտպանության մոտենում կայսերական մայրաքաղաքի դարպասներին։
- «Հին ռուսական տարեգրություն», Նեստոր

Վախենալով ռուսների ակնհայտ ռազմական հաջողություններից՝ բյուզանդացիների Լևոն VI Իմաստասեր կայսրը ստիպված է լինում զինադադար կնքել կիևյան ինտերվիստների հետ։ Պատերազմն ավարտվում է խաղաղ բանակցությունների միջոցով, որի արդյունքում էլ Բյուզանդիան պարտավորվում է ցանկացած հեծանավի համար նվարել տասներկու գրիվնա (հին ռուսական դրամական միավոր)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]