Jump to content

Հին իրանական բժշկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին իրանական բժշկության պատմության ամենավաղ գրառումները կարելի է գտնել Ավեստայում՝ զրադաշտականության սուրբ տեքստերի հիմնական հավաքածուն։

Պարսկաստանում բժշկության պրակտիկան և ուսումնասիրությունը երկար ու բեղուն պատմություն ունի[1]։ Իրանական ակադեմիական կենտրոնները, ինչպիսին է Գյունդեշապուրի համալսարանը (3-րդ դար) տարբեր քաղաքակրթությունների մեծ գիտնականների համար հանդիսացել են բարենպաստ գիտական կենտրոններ[2][3]։ Այս կենտրոնները հաջողությամբ հետևել են իրենց նախորդների տեսություններին և պատմության ընթացքում ընդլայնել են իրենց գիտական հետազոտությունները: Պարսիկները եղել են ժամանակակից հիվանդանոցային համակարգի առաջին հիմնադիրները[4][5]։

Վերջին տարիներին որոշ փորձարարական ուսումնասիրություններ գնահատել են միջնադարյան իրանական բժշկական միջոցները՝ օգտագործելով ժամանակակից գիտական մեթոդներ: Այս ուսումնասիրությունները բարձրացրել են ավանդական բուժումների վերականգնման հնարավորությունը՝ ապացույցների վրա հիմնված բժշկության հետ համատեղ փոխգործակցության համար[6]։

Պատմություն և նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաիսլամական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեֆավյան լաքի աշխատանք, որը ցույց է տալիս, թե ինչպես է բժիշկը ստուգում հիվանդի զարկերակը: Ավիցեննայի «Բժշկության կանոնի» 17-րդ դարի պատճեն է։

Հին Պարսկաստանի բժշկական պատմությունը կարելի է բաժանել երեք տարբեր ժամանակաշրջանների՝ Զենդ-Ավեստայի վեցերորդ գիրքը պարունակում է հին իրանական բժշկության պատմության ամենավաղ գրառումները: Վենդիդադը վերջին գլուխների մեծ մասը նվիրել է բժշկությանը

Վենդիդադը Զենդ-Ավեստայի պահպանված տեքստերից մեկում առանձնացնում է բժշկության երեք տեսակ՝ դանակով բուժում (վիրահատություն), դեղաբույսերով բուժում և աստվածային բառերով բուժում, իսկ ամենալավ դեղը նա համարել է աստվածային խոսքերով բուժումը[7]՝

«Բոլոր բուժողներից, O՜ Սպիտամա Զրադաշտ, մասնավորապես նրանցից, որոնք բուժում են դանակով, դեղաբույսերով և սուրբ խոսքերով՝ վերջինն ամենաուժեղն է, քանի որ նա բուժում է հիվանդությունների բուն աղբյուրը»:
- Արդիբեշտ Յաշթ

Չնայած նրան, որ Ավեստայում հիշատակվում են մի քանի նշանավոր բժիշկներ, սակայն առավել նշանավորները՝ Մանին, Ռուզբեհը և Բոզորգմեհրը ի հայտ են եկել ավելի ուշ ժամանակահատավածում[8]։

Երկրորդ դարաշրջանն ընդգրկում է այն ժամանակահատվածը, որը հայտնի է որպես պահլավերեն գրականության ժամանակաշրջան, որտեղ բժշկության ողջ թեման սիստեմատիկ կերպով գրված է տրակտատում, այն ներառված է Դինկարտի հանրագիտարանային աշխատության մեջ[9], նա փոփոխված ձևով թվարկել է մոտ 4333 հիվանդություն[10]։

Երրորդ դարաշրջանը սկսվում է Աքեմենյան դինաստիայից և ընդգրկում է Պարսկաստանում Դարեհ I-ի ժամանակաշրջանը, որի հետաքրքրությունը բժշկության նկատմամբ այնքան մեծ է եղել, որ նա վերականգնել է Եգիպտոսի Սաիս քաղաքում գտնվող նախկինում ավերված բժշկական դպրոցը, որի հետ մեկտեղ վերականգնել է նաև գրքերն ու սարքավորումները[11]։

Պարսկական կայսրության առաջին ուսումնական հիվանդանոցը եղել է Գյունդիշապուրի ակադեմիան: Որոշ փորձագետներ այնքան հեռու են գնում, որ պնդում են, որ «շատ մեծ չափով հիվանդանոցային համակարգի գյուտը պետք է տրվի Պարսկաստանին»[12]։

Միջնադարյան պարսկական բժշկության ամենաազդեցիկ բժշկական տեքստերից մի քանիսը

Ըստ Վենդիդադի բժիշկները սեփական հմտությունն ապացուցելու համար պետք է բուժեին Դիվյասնանի հետևորդներից երեք հիվանդների, եթե նրանք ձախողվում էին ապա չէին կարողանում հետագայում զբաղվել բժշկությամբ: Առաջին հայացքից այս առաջարկությունը կարող է խտրական թվալ և հիմնված լինել մարդկային փորձերի վրա, սակայն որոշ հեղինակներ սա մեկնաբանել են այնպես, որ ի սկզբանե բժիշկներին սովորեցրել են վերացնել մտավոր արգելքը և բուժել թշնամիներին, ինչպես նաև ընկերներին[13][14]: Բժշկի ծառայության վարձը հիմնված է եղել հիվանդի եկամուտների վրա:

Հին իրանական բժշկության պրակտիկան ընդհատվել է արաբական արշավանքով (630 թվական): Այնուամենայնիվ Սասանյանների ժամանակաշրջանի առաջխաղացումները շարունակվել են և ընդլայնվել Բաղդադում իսլամական գիտությունների ծաղկման ժամանակ։ Թարիխ ալ-Հուկաման արաբերեն մի տեքստում Գոնդիշապուրի ակադեմիային է վերագրել բժիշկների լիցենզավորման և պատշաճ բժշկական բուժման և վերապատրաստման գործընթացը։ Բազմաթիվ պահլավերեն գրեր թարգմանվել են արաբերեն, Մեծ Իրանի տարածաշրջանում ծնվել են այնպիսի բժիշկներ և գիտնականներ, ինչպիսիք են Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդ Ալլահ իբն Սինան և Մուհամմադ իբն Զաքարիա ալ-Ռազին, ինչպես նաև մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Խարազմին և Օմար Խայամը[15]։ Նրանք հավաքել և համակարգված կերպով ընդլայնել են հունական, հնդկական և պարսկական հնագույն բժշկական ժառանգությունը և կատարել են հետագա բացահայտումներ[16]։

Միջնադարյան իսլամական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիցեննայի «Բժշկության կանոնի» 500-ամյա լատիներեն թարգմանությունը

Միջնադարյան իրանցի գիտնականների հիմնական դերերից մեկը գիտական ոլորտում եղել է հին քաղաքակրթությունների գաղափարների և գիտելիքների պահպանումը, համախմբումը, համակարգումը և զարգացումը: Իրանցի որոշ հեքիմներ (պրակտիկանտներ), ինչպիսիք են Աբու Բաքր Մուհամադ Զաքարիա Ռազին, որը Արևմուտքում հայտնի է Ռազես անունով և Իբն Սինան, որն ավելի հայտնի է որպես Ավիցեննա ոչ միայն պատասխանատու են եղե; ժամանակի բժշկության վերաբերյալ առկա ողջ տեղեկատվության կուտակման համար, այլև ավելացրել են այս գիտելիքները իրենց իսկ դիտարկումներով և փորձարկումներով[17][18]։ Ավիցեննայի «Բժշկության կանոնը» և «Բժշկության գիրքը» աշխատությունները արևմտյան բժշկական կրթության կենտրոնական տեքստերից են եղել՝ 13-18-րդ դարերն ընկած ժամանակահատվածում[19][20]

14-րդ դարում Մանսուր իբն Իլյասի (մոտ 1390) «Թաշրիհ ալ-բադան» (մարմնի անատոմիա) բժշկական աշխատությունը պարունակում է համապարփակ տեղեկություններ մարմնի կառուցվածքի, նյարդային և արյան շրջանառության համակարգերի մասին[21]։

Գանգուղեղի վիրահատություն և հոգեկան առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատության ապացույցները թվագրվում են մ.թ.ա. 3-րդ դարին, երբ կատարվել է առաջին գանգուղեղային վիրահատությունը Իրանի հարավ-արևելքում գտնվող Շահր ի Սուխտեում (Այրված քաղաք): Հիդրոցեֆալիայով տառապող 13-ամյա աղջկա գանգի հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա գանգուղեղի վիրահատության է ենթարկվել՝ ոսկորի մի մասը հեռացնելու համար և աղջիկը վիրահատությունից հետո ապրել է առնվազն 6 ամիս[22]։

Դեռևս կան մի քանի փաստաթղթեր, որոնցից կարելի է պարզել միջնադարյան Պարսկաստանում գլխացավի սահմանումները և բուժումը: Այս փաստաթղթերը մանրամասն և ճշգրիտ կլինիկական տեղեկատվություն են տալիս գլխացավերի տարբեր տեսակների վերաբերյալ: Միջնադարյան բժիշկները թվարկել են տարբեր նշաններ, ախտանիշներ և ակնհայտ պատճառներ, ինչպես նաև հիգիենիկ և սննդային կանոններ գլխացավերի կանխարգելման համար: Միջնադարյան գրվածքները ճշգրիտ և վառ ապացույց են և պարունակում են գլխացավերի բուժման մեջ օգտագործվող նյութերի երկար ցանկ։ Միջնադարյան Պարսկաստանում ընդունված են եղել բազմաթիվ բժշկական մոտեցումներ և դրանցից շատերը կարող են օգտագործվել ժամանակակից բժշկության մեջ[23]։ Միջնադարյան իրանական բժշկության մեջ հակաէպիլեպտիկ դեղորայքային թերապիայի պլանը անհատականացված է եղել, հայտնաբերվել է տարբեր մեկ և համակցված դեղորայքային թերապիա՝ յուրաքանչյուրի համար դեղաչափի ժամանակացույցով: Բժիշկները շեշտել են դեղաչափի և ընդունման ձևի կարևորությունը և սահմանել են դեղերի ընդունման ժամանակացույց: Կենդանիների վրա կատարած վերջին փորձերը հաստատում են որոշ միացությունների հակաջղաձգային ուժը, որոնք առաջարկվում են միջնադարյան իրանցի պրակտիկանտների կողմից էպիլեպսիայի բուժման համար[24]։

«Բժշկության կանոն» աշխատությունում (մոտ 1025 թվական) Ավիցեննան նկարագրել է բազմաթիվ հոգեկան հիվանդություններ, այդ թվում՝ հալյուցինացիա, անքնություն, մոլուցք, մղձավանջ, մելանխոլիա, դեմենցիա, էպիլեպսիա, կաթված, պարալիզ, գլխապտույտ և ցնցումներ

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարում Ֆիրդուսին իր «Շահնամե» նկաշխատության մեջ նկարագրում է Ռուդաբայի վրա կատարված կեսարյան հատումը, որի ընթացքում զրադաշտական քրմի կողմից պատրաստվել է գինու հատուկ տեսակ և օգտագործվել որպես անզգայացնող[25]՝ վիրահատության ժամանակ անգիտակից վիճակ առաջացնելու համար[26]։ Թեև այս տեքստը բովանդակությամբ հիմնականում առասպելական է, սակայն հատվածը ցույց է տալիս հին Պարսկաստանում անզգայացման մասին աշխատանքային գիտելիքների մասին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pourahmad, J. (2010-11-20). «History of Medical Sciences in Iran». Iranian Journal of Pharmaceutical Research. 7 (2): 93–99. doi:10.22037/ijpr.2010.750. ISSN 1735-0328.
  2. Behrouz R, Ourmazdi M, Reza'i P. Iran—The cradle of science. 21st ed., Iran Almanac, 1993, p. 115–8.
  3. 2. M. Meyerhof, Science and medicine. In: T. Arnold and A. Guillaume, Editors, The legacy of islam, Oxford University Press, London (1952), pp. 314–315.
  4. Cyril Elgood (1951). A Medical History of Persia and the Eastern Caliphate. London: Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511710766. ISBN 9780511710766.
  5. Mohammadali M. Shoja, R. Shane Tubbs (2007). «The history of anatomy in Persia». Journal of Anatomy. 210 (4): 359–378. doi:10.1111/j.1469-7580.2007.00711.x. PMC 2100290. PMID 17428200.
  6. A. Gorji et al. History of epilepsy in Medieval Iranian medicine. Neurosci-Biobehav-Rev. 2001 Jul; 25(5): 455-61
  7. Hormoz Ebrahimnejad. Religion and Medicine in Iran: From Relationship to Dissociation. Hist. Sci., xl (2002)
  8. The Medical Science in Avesta
  9. Printed since in two Vols., 1874 and 1910.
  10. Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 296, 306.
  11. Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 296, 304.
  12. C. Elgood, A medical history of Persia, Cambridge Univ. Press. p. 173.
  13. M.Najmabadi, History Of Medicine in Persian, p. 233.
  14. R. Majdari, Medical License And Profession In Ancient Iran, Borzouyeh, September 95, p. 42.
  15. Birouni, Aussar el Baghieh
  16. Mohammad-Hossein Azizi. History of Ancient Medicine in Iran. Arch Iranian Med 2007; 10 (4): 552–555.
  17. C. Elgood. In: A medical history of Persia and the eastern caliphate from the earliest times to the year 1932 AD 1932, Cambridge University Press, London (1951), p. V.
  18. C. Elgood. In: A medical history of Persia and the eastern caliphate from the earliest times to the year 1932 AD 1932, Cambridge University Press, London (1951), pp. 205–209.
  19. N.G. Siraisi. In: Avicenna in Renaissance Italy: the Canon and medical teaching in Italian universities after 1500, Princeton University Press, Princeton (1987), pp. 77–124.
  20. W. Osler. In: The evolution of modern science, Yale University Press, New Haven (1921), p. 243.
  21. Turner, Howard R. (1997), Science in Medieval Islam: An Illustrated Introduction, University of Texas Press, էջեր 136–8, ISBN 978-0-292-78149-8
  22. Sajjadi SM. First brain surgery in 4800 years ago in Iran. In: Iran News Agency [online]. Available atwww.irna.com. Accessed January 2, 1999.
  23. Gorji, A.; Khaleghi Ghadiri, M. (2002). «History of headache in medieval Persian medicine». The Lancet. Neurology. 1 (8): 510–515. doi:10.1016/s1474-4422(02)00226-0. PMID 12849336.
  24. A. Gorji et al. History of epilepsy in Medieval Iranian medicine. Neurosci-Biobehav-Rev. 2001 Jul; 25(5): 455-61
  25. Medicine throughout Antiquity. Benjamin Lee Gordon. 1949. p. 306.
  26. Edward Granville Browne, Islamic Medicine, Goodword Books, 2002, 81-87570-19-9 p. 79.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]