Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն
Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն (ապրիլի 5, 1810[1], Chadlington, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 5, 1895[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դիվանագետ և արևելագետ, ասորագիտության հիմնադիրներից։ 1827—1839 թվականներին բրիտանական արևելահնդկական ընկերության ծառայության սպա Հնդկաստանում, ապա՝ Իրանում։ Մասնակցել է Իրանի շահական զորագնդերի վերակազմավորմանը։
1840 թվականից Անգլիայի կառավարության հատուկ ներկայացուցիչն էր Ղանդահարում, 1844—1849 թվականներին հյուպատոս Բաղդադում, 1855 թվականին նշանակվել է Արևելա-հնդկական ընկերության տնօրեն, 1859 թվականին՝ Իրանում Անգլիայի արտակարգ լիազոր ներկայացուցիչ, 1868 թվականից՝ հյուպատոս Հնդկաստանում։ 1835—1847 թվականներին ընդօրինակել, ապա ընթերցել է Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը։ Մեծ դեր է կատարել հին պարսկական և բաբելաասորական սեպագիր արձանագրությունների վերծանման գործում։ Կազմակերպել է Միջագետքի քաղաքների հնագիտական պեղումներ։ 1871—1872 թվականներին և 1874—1875 թվականներին եղել է անգլիայի աշխարհագրական թագավորական ընկերության, 1878—1881 թվականներին՝ Ասիական թագավորական ընկերության նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ Mackie C. British Diplomatic Directory (1820-2005) — Foreign, Commonwealth and Development Office.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- 1 2 (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ CONOR.Sl
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ Journal of the Royal Geographical Society of London, The journal of the Royal Geographical Society — Royal Geographical Society, 1831. — Vol. 36. — P. lxxix. — ISSN 0266-6235
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 709)։ |
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Մարտի 5 մահեր
- 1895 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի արևելագետներ
- Անգլիացի դիվանագետներ
- Անգլիացի լեզվաբաններ
- Անգլիացի հնագետներ
- Անգլիացի մարդաբաններ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Միացյալ Թագավորության դեսպաններ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Անգլիացի բանասերներ