Հենդրիկ Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենդրիկ Բարի
Hendrik Bary
Desiderius Erasmus-door Hendrik Bary.jpg
Ծնվել է1632[1]
ԾննդավայրԽաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[2]
Վախճանվել էփետրվարի 16, 1707(1707-02-16)[2]
Մահվան վայրԽաուդա, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[3]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ-փորագրող
Ժանրդիմապատկեր
Hendrik Bary Վիքիպահեստում

Հենդրիկ Բարի (հոլ.՝ Hendrik Bary, Hendrick Barry, Hendrik Barry, Hendrick Bary, մոտ 1632 Գաուդա - փետրվարի 16, 1707, Գաուդա), Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի հոլանդացի նկարիչ-գրաֆիկ, 17-րդ դարի կեսից 18-րդ դարի սկզբի փորագրության վարպետ, որը թողել է նշանակալի թվով տարբեր ժամանակաշրջանների հայտնի մշակութային գործիչների դիմանկարներ։ Նա նաև փորագրել է իր ժամանակի ազդեցիկ անձանց դիմանկարները՝ միշտ նախապատվությունը տալով իր հայրենակիցներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդրիկ Բարին ծնվել է մոտ 1632[4] թվականին հարավհոլանդական Գաուդա քաղաքում։

Գծանկարնչության և փորագրության հանդեպ սերը նա ձեռք է բերել փորագրող Ռեյնիր վան Պերսեյնի (Reinier van Persijn, 1615—1668) մոտ ուսուցման ժամանակ, որը 1645 թվականից մինչև մահը ապրում էր Գաուդայում[5]։

Գյուղի վիրահատություն. Փորագրություն, 33,6 × 25,1 սմ։ Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան, Ռոտերդամ. № BdH 17631

«Գեղանկարիչների և փորագրողների կենսագրական բառարան» (անգլ.՝ Dictionary of painters and engravers, biographical and critical) գրքի հեղինակի կարծիքով՝ Բարիի գրաֆիկական գործելու ձևի վրա ազդել է փորագրող Կոռնելիս Վիսխերի հետ նրա ծանոթությունը (Cornelis Visscher, 1629—1662)․ չնայած հնարավոր է, որ Բարին հաառլեմյան մեծավարպետի փորագրությունները ինքնուրույն է ուսումնասիրել։

Հենդրիկ Բարին չէր սահմանափակվում դիմանկարային ժանրով, այլ անդրադարձել է նաև պատմական և կենցաղային սյուժեներին («Ծեր կինը պատուհանում[6]», «Գլխի վիրահատություն[7]», «Ծխողը[8]», բոլորը գտնվում են Ռոտերդամի թանգարանում, «Ծխնելույզ մաքրող[9]» (Schoorsteenveger, 1657-79), Ամստերդամի Պետական թանգարան)։ Հանդրի Բարիի որոշ փորագրած տախտակներ հասել են մինչև մեր օրերը։ Դրանք առանձնանում են կատարման բարձր մշակույթով և գրաֆիկական ձևերի էլեգանտությամբ։ Փորագրությունների մեծամասնությունը Բարին ստորագրել է ամբողջկան անունով՝ H. Bary, երբեմն միայն սկզբնատառերով՝ H. B.։

Նկարիչն ամուսնացած էր Մարգարետա Զյոյսի՝ Գաունդայի քաղաքապետ Գովերտ Զյոյսի (Govert Suijs, 1610—1671) աղջկա հետ։ Նկարիչը և իր կինը մահացել են 7 տարվա տարբերությամբ (Հենդրիկը՝ 1707 թվականի փետրվարի 16-ին, Մարգարետան՝ 1714 թվականի հոկտեմբերի 23-ին), երկուսն էլ թաղված են Գաուդայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Դիմանկարների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդրիկ Բարիի դիմանկարների շարքի ամենահայտնի դեմքերն են․

  • Հոլանդական անկախության հիմնադիր Վիլհելմ I Օրանացին (1533-1584), 1671 թվականի պղնձի վրա արված փորագրություն, 17 × 12 սմ։
  • 17-րդ դարի հոլանդացի ամենամեծ գրող Յոստ վան դեն Վոնդելը (1587—1679), 1682 թվականին արված փորագրություն՝ ըստ Ֆիլիպս Կոնինկի նկարած դիմանկարի։
  • Վաղմիջնադարյան փիլիսոփա Բոետիոս (Annius Manlius Torquatus Severinus Boethius, մոտ 480—526)։
  • Դրամատուրգ և քաղաքական մտածող Հուգո Գրոտիոս (1583–1645, Դելֆտի նկարիչ Մ. վան Միրվելտի նկարած դիմանկարի հիման վրա)։
  • Էրազմ Ռոտերդամցի (1467-1536, նաև Գաուդայի բնիկ), 1971 թվականի փորագրություն։
  • Պատմիչ Լեո Այտզեմա (1600—1669, Յան դե Բանի նկարի հիման վրա)։
  • Նկարիչ Կորնելիս Կետել (Cornelis Ketel, 1548—1616), Հեդրիկ Մարի հայրենկից։
  • Աստվածաբան Գեորգա դե ՄԵյ (George de Mey, 1628—1712), մոտ 1705, 26 × 16 սմ։
  • Դիկա և Վալտերա Գրաբետ եղբայրներ, ապակիով աշխատող նկարիչներ, որոնք ևս Գաուդայից են։

Թանգարանային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Գաուդայի՝ նկարչի հարազատ քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ «Hendrik Barystraat»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Web umenia
  2. 2,0 2,1 RKDartists
  3. https://rkd.nl/explore/artists/4830
  4. Տարբեր երկրների թանգարաններում նկարչի մասին կենսագրական տեղեկությունների մեջ նրա ծննդյան ամսաթիվը հաճախ տարբեր է. նշվում է ինչպես 1635 թվականը, այնպես էլ 1640 թվականը.
  5. Առնոլդ Հաուբրաքենի «Հոլանդացի նկարիչների և գրաֆիկներ»-իի 1718-ի բառարանում, այս նկարիչը հիշատակվում է որպես Ռայներ վան Պարզանե(Reynier van Parzyn).
  6. Collectie Boijmans Online - Museum Boijmans Van Beuningen
  7. Collectie Boijmans Online - Museum Boijmans Van Beuningen
  8. Collectie Boijmans Online - Museum Boijmans Van Beuningen
  9. Schoorsteenveger, Hendrik Bary, 1657 - 1679 - Rijksmuseum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bryan, Michael Bary, Hendrik // Dictionary of painters and engravers, biographical and critical / Edited by Robert Edmund Graves. — London: George Bell and Sons, 1886. — Vol. I: A — K. — P. 90.
  • Scheltema, Nicolaas Drie Goudsche graveurs - Reynier van Perseyn, Hendrick Bary en Aert van Waes // Archief Nederlandsche Kunstgeschiedenis. — 1884-87. — Vol. 6. — P. 61–70.
  • Vieze vrouwen en beroemde mannen: Prenten van twee Goudse plaatsnijders uit de zeventiende eeuw - Hendrik Bary en Reinier Persijn(նիդեր.) // Stedelijke Musea Gouda. — 1984. — В. 3. — Т. 15.
  • G. Wuestman Withered Nell or Rembrandt's aunt? Prints of tronies and their titles(նիդեր.) // Simiolus. — 2006. — Т. 32. — С. 58–77.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]