Հել Հոլբրուք
Հել Հոլբրուք անգլ.՝ Hal Holbrook | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1925[1][2][3] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 23, 2021[5] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | McLemoresville Cemetery |
Կրթություն | Դենիսոն համալսարան[4], Culver Academies? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Ընտրանի | North & South? |
Ծնողներ | հայր՝ Հարոլդ Ռոու Հոլբրուկ[7] |
Ամուսին(ներ) | Դիքսի Քարթեր, Քերոլ Իվ Ռոսսեն և Ռուբի Հոլբրուկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Հել Հոլբրուք (անգլ.՝ Hal Holbrook, ամբողջական անունը Հարոլդ Ռոուվ Հոլբրուք կրտսեր անգլ.՝ Harold Rowe Holbrook Jr., փետրվարի 17, 1925[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] - հունվարի 23, 2021[5], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Իր կարիերայի ընթացքում արժանացել է չորս հեռուստատեսային «Էմմի» մրցանակի և ևս վեց անգամ առաջադրվել է նույն մրցանակին, 2008 թվականին «Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև 1966 թվականին ստացել է թատերական «Թոնի» մրցանակ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հել Հոլբրուքը ավարտել է Օհայո նահանգի Գրենվիլում գտնվող Դենինսոնի համալսարանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հել Հոլբրուքը ամերիկյան բնահատուկ դերերի հայտնի կատարողը է և էպիզոդիկ դերերով նկարահանվել է մի քանի դասական ֆիլմերում։ Նրա հաջողությունը դարձել է Ուոթերգեյթյան սկանդալի մասին պատմող «Թագավորական ամբողջ զորքը» ֆիլմում անանուն իրազեկիչի դերը։ Հոլբրուքի ամենահայտնի դերը եղել է «Մառախուղ» սարսափ ֆիլմում քահանա հայր Մելոունի դերը։
2008 թվականին «Վայրի պայմաններում» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն դերասան կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Հոլբրուքը դարձել է այդ կատեգորիայում մրցանակի առաջադրված ամենածեր մարդը։
2010 թվականին «Անարխիայի որդիները» հայտնի սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Քեթի Սագալ հերոսուհու հոր դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլբրուքը ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երեք երեխա։ 1945 թվականի սեպտեմբերի 22-ին ամուսնացել է Ռուբի Հոլբրուքի հետ, որից բաժանվել է 1965 թվականին։ Նրանից ունի երկու երեխա՝ Վիկտորյա Հոլբրուքը և Դեյվիդ Հոլբրուքը։ 1966 թվականի դեկտեմբերի 28-ին ամուսնացել է Քերոլ Եվա Ռոսենի հետ։ Նրանից ունի մեկ երեխա՝ Էվա Հոլբրուքը։ Նրանք բաժանվել են 1983 թվականի հունիսի 14-ին։ 1984 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է Դիքսի Քարտերի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև կնոջ մահը՝ 2010 թվականի ապրիլի 10-ը[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1966 | ֆ | Խումբը | The Group | Գաս Լերոյ |
1967 | հֆ | Մարկ Տվենն այսօր երեկոյան | Mark Twain Tonight! | Մարկ Տվեն |
1968 | ֆ | Վայրենություն փողոցներում | Wild in the Streets | սենատոր Ջոնի Ֆերգյուս |
1969 | ս | ՀԴԲ | The F.B.I. | Քրիստոֆեր Սայմս |
1969 | ս | Խաղի անվանումը | The Name of the Game | մայոր Ջոն Էդրիան |
1970 | ֆ | Մեծ սպիտակ հույս | The Great White Hope | Էլ Քեմերոն |
1970 | ս | Դիսնեյլենդ | Walt Disney anthology television series | Միտչ Քոլինզ |
1970-1971 | ս | Սենատոր | The Bold Ones: The Senator | սենատոր Հեյս Ստոուվ |
1973 | հֆ | Պուեբլո | Pueblo | կապիտան Լլոյդ Մ. Բաչեր |
1973 | ֆ | Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը | Jonathan Livingston Seagull | ծերունի |
1973 | ֆ | Բարձրագույն ուժ | Magnum Force | լեյտենանտ Բրիգս |
1974-1975 | ս | Լինքոլն | Lincoln | Աբրահամ Լինքոլն |
1975-1977 | ս | Մեծ ներկայացում | Great Performances | տարբեր դերեր |
1976 | ֆ | Թագավորական ամբողջ զորքը | All the President's Men | Գլուբոկայա Գլուտկա |
1977 | հֆ | Մեր քաղաքը | Our Town | ռեժիսոր |
1977 | ֆ | Ծեսեր | Rituals | Հարի |
1977 | ֆ | Ջուլիա | Julia | Ալան |
1977 | ֆ | Մեկ քարայծ | Capricorn One | Ջեյմս Քելովեյ, թռիչքների ղեկավար |
1980 | ֆ | Մառախուղ | The Fog | Մելոունի հայր |
1980 | ֆ | Նախագահի առևանգումը | The Kidnapping of the President | նախագահ Ադամ Սքոթ |
1982 | ֆ | Սարսափի գեղադիտակ | Creepshow | Հենրի Նորտրապ |
1982 | ֆ | Աղջիկները անհետանում են | Girls Nite Out | Ջիմ Մաքվեյ |
1983 | ֆ | Աստղային պալատ | The Star Chamber | Դատավոր Բենջամին Քաուլֆիլդ |
1984 | մֆ | Աստղ | Celebrity | Դ. Ա. Քելվին Սլեյջ |
1984 | ս | Ջորջ Վաշինգտոն | George Washington | Ջոն Ադամս |
1985 | մֆ | Հյուսիս և Հարավ | orth And South | Աբրահամ Լինքոլն |
1985 | հֆ | Թշնամու թիկունքում | Behind Enemy Lines | Գնդապետ Քելվին Թյորներ |
1986 | մֆ | Հյուսիս և Հարավ 2 | North and South, Book II | Աբրահամ Լինքոլն |
1988 | ս | Երջանիկ օտարուհի | Բնօրինակ անունն անհայտ է | բժիշկ Էնդրյու Մաքքեյգ |
1989 | հֆ | Օր առաջին | Day One | գեներալ Ջորջ Մարշալ |
1990 | հֆ | Սպանություն փոքրիկ քաղաքում | A Killing in a Small Town | բժիշկ Բերդսլի |
1993 | ֆ | Ընկերությունը | The Firm | Օլիվեր Լեմբերտ |
1995 | հֆ | Փերի Մեյսոնի առեղծվածները։ Խանդոտ կատակասերի դեպքը | A Perry Mason Mystery: The Case of the Jealous Jokester | ՈՒիլյամ Մաքքենզի |
1995 | հֆ | Մեկը բոլորի դեմ | She Stood Alone: The Tailhook Scandal | ծովակալ Քելսո |
1997 | մֆ | Կատուները չեն պարում | Cats Don't Dance | Կրենստոն այծ |
1997 | մֆ | Հերկուլես | Hercules | Ամֆիտրիոն |
1997 | ֆ | Աստծո աչք | Eye of God | շերիֆ Ռոջերս |
1999 | ֆ | Ամուրին | The Bachelor | Ռոյ Օ՚Դելլ |
2000 | ս | Ընտանեկան իրավունք | Family Law | դատավոր Ռիչարդ Լլոյդ |
2000 | ս | Արտաքին սահմաններ | The Outer Limits | Օլիվեր Հերբիսոն |
2000 | մֆ | Սանտա Կլաուսի արկածները | The Life & Adventures of Santa Claus | Ակ |
2001 | հֆ | Երեք ծառերի լեգենդը | The Legend of the Three Trees | պատմող |
2001 | հֆ | Հանգիստ նավահանգիստ | Բնօրինակ անունն անհայտ է | Հարոլդ Լ. Այկաս |
2007 | ֆ | Վայրի պայմաններում | Into the Wild | Ռոն Ֆրանց |
2008 | ս | Շտապ օգնություն | ER | Օոոլթեր Պերկինս |
2011 | ֆ | Ջուր փղերի համար | Water for Elephants | Ջեյքոբ Ջենկովսկին ծերության մեջ |
2012 | ֆ | Լինքոլն | Lincoln | Ֆրենսիս Պրեստոն Բլեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.theguardian.com/film/2021/feb/02/hal-holbrook-dies-aged-95-deep-throat-all-the-presidents-men-mark-twain
- ↑ 5,0 5,1 5,2 Hal Holbrook, Actor Who Channeled Mark Twain, Is Dead at 95 — The New York Times, 2021.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2021/02/02/theater/hal-holbrook-dead.html — The New York Times, 2021.
- ↑ 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Hal Holbrook — Biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հել Հոլբրուք» հոդվածին։ |
|
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Օսկարակիրներ
- Աուդիոգիրք կարդացողներ