Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1895
Վերադաս կազմակերպությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն, ԱՄՆ-ում ՀՀԴ հաստատվել է 1895 թվականին։ Հիմնադիրներն են Սիմոն Շխյանը, Հովհաննես Յուսուֆյանը, Արշակ Վռամյանը, Շահան Նաթալին և ուրիշներ։ ԱՄՆ-ի ՀՀԴ կենտրոնական կոմիտեի նստավայրն արևելյան ափին Ուոթերթաունն է (Մասսաչուսեթս), արևմտյան ափին՝ Գլենդելը (Կալիֆոռնիա)։ Կուսակցության կոմիտեներ են գործում Կալիֆոռնիա, Տեխաս, Իլինոյս, Վիսկոնսին, Միչիգան, Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Վաշինգտոն (Դի Սի), Ֆլորիդա, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Քոնեքթիքութ, Վիրջինիանա հանգներում։ Կուսակցության հովանու ներքո են գործում Հայ օգնության միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Երիտասարդական և պատանեկան միությունները։ Կարևոր գործունեություն են ծավալում ՀՀԴ Ամերիկայի Հայդատի հանձնախմբերը։ Ուոթերթաունում է գտնվում ՀՀԴ Դիվանը, որտեղ պահվում են հայ ժողովրդի և ՀՀԴ պատմության վերաբերյալ (սկսած 1890 թվականից մինչև մեր օրերը) հարյուրհազարավոր վավերագրեր, նամակներ, արձանագրություններ, հուշագրություններ (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, օսմաներեն)։ ՀՀԴ ԱՄՆ-ում հրատարակում է «Հայրենիք» (Բոստոն), «Ասպարեզ» (Լոս Անջելես) թերթերը, «Հայրենիք», “The Armenian Review” հանդեսները։ Ունի ռադիոժամեր, հեռուստածրագիր («Հորիզոն»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png