Արշակ Վռամյան
| Արշակ Վռամյան | |
|---|---|
| Ծնվել է | 1871[1] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 17, 1915 |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Դրօշակ և Հայրենիք |
| Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր և Օսմանյան կայսրության պատգամավորների պալատի անդամ |
| Կուսակցություն | ՀՅԴ |
Արշակ Վռամյան (իրական անուն-ազգանուն՝ Օնիկ Դերձակյան, Կոստանդնուպոլիս, 1871[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 17, 1915), հայ ազգային-ագատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է Պոլսում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1889)։ Մասնակցել է «Բանկ Օտոմանի» գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Ձերբակալվել է, սակայն կարողացել է փախչել։ 1897 թվականին Բուլղարիայում և Ռումինիայում զբաղվել է քարոզչական աշխատանքով։ 1898 թվականին անցել է Ժնև, ուր ստանձնել է Դաշնակցության արևմտյան բյուրոյի գործավարությունը, միաժամանակ աշխատակցել է «Դրոշակ» թերթին (1899 թվականին նաև խմբագիրը) և հաճախել համալսարանական դասախոսությունների։ Գործուն մասնակցություն է ունեցել Միացյալ Նահանգներում Դաշնակցության կազմակերպությունների ստեղծմանը և «Հայրենիք» թերթի հիմնադրմանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Պոլսում ընտրվել է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան (պատգամավոր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Վռամյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |