Հայնրիխ Էսսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայնրիխ Էսսեր
Ծնվել էհուլիսի 15, 1818(1818-07-15)[1][2]
Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3]
Երկիր Գերմանիա
Մահացել էհունիսի 3, 1872(1872-06-03)[1] (53 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիա[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներջութակ
 Heinrich Esser Վիքիպահեստում

Հայնրիխ Յոզեֆ Էսսեր (հուլիսի 15, 1818(1818-07-15)[1][2], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3] - հունիսի 3, 1872(1872-06-03)[1], Զալցբուրգ, Ավստրիա[1]), գերմանացի ջութակահար, ազդեցիկ դիրիժոր և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Էսսերը ծնվել է Մանհայմում։ Նա երաժշտության դասեր է առել Ֆրանց Լախներից, որը 1834 թվականից ի վեր Մանհայմի արքունի դիրիժորն էր։ 1836 թվականին Էսսերը Լախների հետևից մեկնել է Մյունխեն, իսկ 1839 թվականին՝ Վիեննա՝ ուսումն ավարտելու Սիմոն Զեխտերի մոտ։

1840 թվականից նա զբաղեցրել է Մանհայմի ազգային թատրոնի արքունի դիրիժորի պաշտոնը, սակայն հաջորդ տարի հեռացել է՝ նշանակվելու Մայնցի երգչախմբի դիրիժորը։ Մայնցում անցացրած ժամանակաշրջանում Էսսերը երաժշտական կոմպոզիցիա է դասավանդել Պետեր Կոռնելիուսին։ 1847 թվականին Էսսերը դարձել է դիրիժոր Վիեննայի պալատական օպերայում, որը նա ժամանակավորապես ղեկավարել է 1860-1861 թվականներին։ 1859 թվականին նա նաև դարձել է Վիեննայի՝ տղամարդկանց երգչախմբային միության պատվավոր անդամը և վարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Հրատարակիչ Ֆրանց Շոթի խորհրդատուն լինելու ընթացքում Էսսերը 1859 թվականին կապեր է հաստատել Ռիխարդ Վագների հետ, որի երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ նա մեծ համակրանք է տածել (1858 թվականին Էսսերը վարել է «Լոհենգրին» օպերայի վիեննական առաջին բեմադրությունը)։

1869 թվականի վերջին նա թոշակի է անցել ու տեղափոխվել Զալցբուրգ, որտեղ 1872 թվականին մահացել է տուբերկուլոզից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսերը գրել է օպերաներ, հինգ սիմֆոնիա, երկու սյուիտ նվագախմբի համար և մեծ թվով lieder ժանրի ստեղծագործություններ, որոնք բավականին հայտնի էին այդ ժամանակ։ Նրա երկու ամենահայտնի օպերաներն են «Thomas Riquiqui oder die politische Heirath»-ը (օպ. 10, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլլմիք, առաջին բեմադրությունը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, 1843 թվական) և «Die zwei Prinzen»-ը (օպ. 15, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլլմիք, առաջին բեմադրությունը՝ Մյունխենում, 1845 թվական), բացի այդ՝ նրա «Չորրորդ սիմֆոնիա»-ն (ռե մինոր օպ. 44, 1853 թվական[4]) և «Երկրորդ սյուիտ» (լա մինոր օպ. 75, 1866 թվական)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Wurzbach D. C. v. Esser, Heinrich (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 24. — S. 405.
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #116577444 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Trotz mäßiger Beurteilung widmete die Neue Zeitschrift für Musik [Jhrg. 42 (1855), S. 273–275] ihr breiten Raum für eine Besprechung.
  5. Vgl. Hermann Kretzschmar: Führer durch den Konzertsaal, Bd. 1, Leipzig 1913, S. 665.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Woess, Margareta (1947), Heinrich Esser. Eine Darstellung seines Lebens und Wirkens als Dirigent unter besonderer Berücksichtigung seiner Beziehung zu Richard Wagner. Dissertation University of Vienna, 3 vols.
  • Mueller, Karl-Josef (1969), Heinrich Esser als Komponist. Dissertation University of Mainz.
  • "Heinrich Esser" at Austrian Music Encyclopedia Online.