Սիմոն Զեխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Զեխտեր
Sechter.jpg
Բնօրինակ անուն գերմ.՝ Simon Sechter
Ծնվել է հոկտեմբերի 11, 1788(1788-10-11)[1][2][3][4][5]
Չեսկի-Կրումլով, Չեսկե Կրումլովի շրջան, South Bohemian Region, Չեխիա
Երկիր Flag of Austria.svg Ավստրիա
Մահացել է սեպտեմբերի 10, 1867(1867-09-10)[1][2][3][4][5] (78 տարեկանում)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, երաժշտություն տեսաբան, համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար և երաժիշտ
Գործիքներ դաշնամուր և երգեհոն
Աշխատավայր Վիենայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Սիմոն Զեխտեր (գերմ.՝ Simon Sechter, հոկտեմբերի 11, 1788(1788-10-11)[1][2][3][4][5], Չեսկի-Կրումլով, Չեսկե Կրումլովի շրջան, South Bohemian Region, Չեխիա - սեպտեմբերի 10, 1867(1867-09-10)[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1]), ավստրիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Զեխտերը ծնվել է 1788 թվականի հոկտեմբերի 11-ին, Ֆրիդբերգում: 1804 թվականից սովորել է Վիեննայում՝ Անտոնիո Սալիերիի մոտ: 1810 թվականից սկսում է դաշնամուր և երգեցողություն դասավանդել կույրերի դպրոցում: 1824 թվականից՝ պալատական դաշնակահար, 1851 թվականից՝ Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Զեխտերի տեսական դիտարկումները գրված են «Երաժշտական կոմպոզիցիաների հիմունքները» եռահատոր աշխատությունում (գերմ.՝ «Die Grundsätze der musikalischen Komposition»; Լեյպցիգ, 1853—1854), որը զարգացնում էր Ժան Ֆիլիպ Ռամոյի գաղափարները և զգալի ազդեցություն ունեցավ ժամանակակից հետազոտողների վրա:

Որպես կոմպոզիտոր Զեխտերը հայտնի է նրանով, որ ժառանգություն է թողել 5000 ֆուգա, սովորություն ունենալով ստեղծել օրական ամենաքիչը մեկ ֆուգա: Բացի ֆուգաներից, Զեխտերին են պատկանում օրատորիաների, պատարագների շարքերը:

Սակայն, ամենից առաջ, Զեխտերն հայտնի է որպես մանկավարժ, ունենալով ազդեցություն շատ ակնառու երաժիշտների ստեղծագործական մտածողության ձևավորման վրա: Զեխտերի մոտ սովորել են՝ Սիգիզմունդ Տալբերգ, Ֆրանց Լախներ, Հանս Բալատկա, Անրի Վիյոտան, Գուստավ Նոտեբո, Միսկա Հաուզեր, Կոռնելի Ստանկովիչ, Բելա Կելեր և Անտոն Բրուքներ, որոնց հետ Զեխտերը նամակագրությամբ աշխատել է 1855-1861 թվականներին: Զեխտերը Անտոն Բրուքներին համարում էր իր ամենաօժտված աշակերտը: Հետագայում Բրուքները Վիեննայի կոնսերվատորիայում փոխարինեց Զեխտերին:

Սիմոն Զեխտերը մահացել է 1867 թվականին՝ Վիեննայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118612514 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]