Jump to content

Հայկական պատկերներով ԽՍՀՄ մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական պատկերներով ԽՍՀՄ մետաղադրամներ
рубль
ԵրկիրԽՍՀՄ
Ներդրման ամսաթիվը1989-1991
Անվամված է

Աղետի գոտի Հայաստան Մատենադարան

Սասունցի Դավիթ
ՄետաղադրամՀոբելյանական մետաղադրամ
Կենտրոնական բանկԽՍՀՄ պետական բանկ
ԴրամահատարանԼենինգրադի դրամահատարան

Հայկական պատկերներով ԽՍՀՄ հոբելյանական մետաղադրամներ, ԽՍՀՄ արժույթ։ Ռուբլու արտադրյալը կոպեկն է՝ «1 ռուբլի = 100 կոպեկ» հարաբերակցությամբ։ ԽՍՀՄ արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում էր ԽՍՀՄ Կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում էր կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում էին ԽՍՀՄ պետական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված էին նրա բոլոր միջոցներով։ Մետաղադրամները հատվուն էին Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում։

1989-1991թվականներին ընթացքում ԽՍՀՄ Պետական բանկը Լենինգրադի դրամահատարանում հատվել են հայկական պատկերներով ԽՍՀՄ հոբելյանական երեք մետաղադրամ

1989 թվականին 3 ռուբլի արժողությամբ հուշամեդրամ Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված 1990 թվականին 5 ռուբլի արժողությամբ հուշադրամ Մատենադարանի պատկերով 1991 թվականին 5 ռուբլի արժողությամբ հուշադրամ Սասունցի Դավթի արձանի պատկերով

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վերակառուցում

20-րդ դարի 80-ական թվականների վերջին քարորդը նշանավորվել է ԽՍՀՄ պետության քաղաքականության մեծ փոփոխություններով։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ընտրվեց Մ․ Ս․ Գորբաչովը, ով և որդեգրեց վերակառուցում, հրապարակայնություն (гластность) կարգախոսը։ Վերակառուցումը կամ Պերեստրոյկան (перестройка ) 1986 թվականին ԽՍՀՄ կողմից իրականացվող քաղաքական շարժում էր։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբաններիՙ վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը։

ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստրոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևե հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։

Պերեստրոյկան սկիզբ դրեց նաև Խորհրդային հանրապետություններում ազգային շարժումներին։

ԽՍՀՄ կենտրոնական պետական բանկը հրապարակեց ԽՍՀՄ երկու՝ Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում 1990-2005 թվականներին թողարկման նախատեսած հոբելյանական և հուշադրամների ամբողջական ցանկը։ Այդ ցանկում ներառված էին մետաղադրամներ որոնց վրա պատկերված էին խորհրդային հանրապետությունների պատմամշակութային պատկերներ։ Ցանկում ներառված էին թվով հինգ մետաղադրամ նվիրված ՀԽՍՀ-ին։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Դրամ

  • շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
  • հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
  • հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման;

հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1991թվականներին ԽՍՀՄ-ում թողարկվել են 68 հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ։ Այդ թողարկումներից երեքը «Երկրաշարժ», «Մատենադարան», « Սասունցի Դավիթ» մետաղադրամները նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին։

Մետաղադրամները հատվել են Լենինգրադի դրամահատարանում։

Հիշատակային և հոբելյանական 1,3,5 ռուբլի արժողությամբ ՀԽՍՀ-ին նվիրված մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված հոբելյանական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկրաշարժ»[խմբագրել | խմբագրել կոդը]

3 ռուբլի անվանական արժեքով հիշատակային մետաղադրամը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի և-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հայաստանին ցուցաբերված համաժողովրդական օգնությանը։ Շրջանառության մեջ է դրվել 1989էվականի դեկտեմբերի 7-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը14,359+0,2/-1,0) գ
  • տրամագիծը33,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,3 (±0,3) մմ
  • տպաքանակը 3,0 մլն հաստ․
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը 2․7 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շրջանառության համար, իսկ 0,3 մլն հատ պատրաստվել է պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական և հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները կատարված են ռուսերեն։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «3» և «РУБЛЯ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1989»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին հինգ մայրցամաքների ցուցաբերած խորհրդանշանն է՝ հինգ ձեռք, որոնք պահում են հիշատակի հավերժական կրակի թասը՝ Արարատ լեռան ֆոնի վրա, որը պատկերված է արծվի թևերի տեսքով։ Ներքևում ավերված շինությունների և զանգի պատկերներ են։ Վերևում շրջագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «ЗОНА ЗЕМЛЕТРЯСЕНИЯ МИЛОСЕРДИЯ СОЗИДАНИЯ» (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՄԱՆ ԳՈՏԻ), որից ներքև «АРМЕНИЯ» ( «ՀԱՅԱՍՏԱՆ»)։ Ներքևում եզրաշուրթի մոտ նշված է երկրաշարժի օրը՝ «7․12․1988»։

Մետաղադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է՝ «ТРИ РУБЛЯ» («ԵՐԵՔ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծերի ձևավորման հեղինակն է Աշոտ Ադամյանը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

«Մատենադարան»[խմբագրել | խմբագրել կոդը]

5 ռուբլի անվանական արժեքով հիշատակային մետաղադրամը նվիրված է Մատենադարանին։ Շրջանառության մեջ է դրվել 1990 թվականի հոկտեմբերի 31-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը 19,8 (+0,2/-1,0) գ
  • տրամագիծը 35,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,6 (±0,3) մմ
  • տպաքանակը 3,0 մլն հատ
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը՝ 2,6 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շռջանառության համար, իսկ 0,4 մլն հատ պատրաստվել է լավացված ու պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական ու հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները ռուսերեն են։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «5» և «РУБЛЕЙ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1990»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին Մատենադարանի շենքի ֆոնի վրա, հայերեն այբուբենի պատկերն է։ Վերևում շրջագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «МАТЕНАДАРАН» (ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ)։ Դաշտի ձախ մասում մոմով մոմակալի, իսկ աջ մասում սուր և վահանով արծվի պատկերներ են (Մատենադարանի որմնանկարի տարրերից մեկը), որից վերև «ЕРЕВАН» ( «ԵՐԵՎԱՆ») և «1959» (Մատենադարանի շենքի կառուցման ավարտի տարեթիվը)։

Մատենադարանը շրջագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է «ПЯТЬ РУБЛЕЙ» ( «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծերի ձևավորման հեղինակն է Ա․Կոլոդկինը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

« Սասունցի Դավիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամը պատկերում է Սասունցի Դավթի արձանը Երևանում։ Շրջանառության մեջ է դրվել 1991 թվալանի նոյեմբերի 13-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը 19,8 (+0,2/-1,0) գ
  • տրամագիծը 35,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,6 (±0,3) մմ
  • տպաքանակը 2,5 մլն հատ
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը՝ 2,15 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շռջանառության համար, իսկ 0,35 մլն հատ պատրաստվել է լավացված ու պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական ու հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները ռուսերեն են։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «5» և «РУБЛЕЙ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1991»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին Սասունցի Դավթի արձանի պատկերն է, որից ներքև ձախ կողմում «1959» (արձանի տեղադրման տարեթիվը) և զարդանախշի պատկերներ։ Եզրաշուրթի շրջագծով մակագրված է «ПАМЯТНИК ДАВИДУ САСУНСКОМУ» (ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆ)։ Ներքևում եզրաշրթի մոտ, մակագրված է «ЕРЕВАН» ( «ԵՐԵՎԱՆ»)։

Մատենադարանը շրջագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է «ПЯТЬ РУБЛЕЙ» ( «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծի ձևավորման հեղինակն է Ալեքսանդր Բակլանովը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

ԽՍՀՄ ՊԲ կողմից նախատեսված չհատված հոբելյանական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ կենտրոնական պետական բանկը 1995 թվականին և 2005 թվականին նախատեսել էր հատել ևս երկու հոբելյանական մետաղադրամներ հայկական պատկերներով, սակայն 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո այս մետաղադրամների հատումը չիրականացվեց։

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, «ՀՀ ԿԲ հրատ․», 2013 — 220 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա պորտալ

Տնտեսագիտություն

  • Պերեստրոյկա; https://azg.am/am/2020040805/
  • Չհատված ԽՍՀՄ հոբելյանական մետաղադրամներ; (ռուս.)