Աշոտ Ադամյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Աշոտ Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1951(1951-09-10) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ և նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Աշոտ Խաչատուրի Ադամյան (սեպտեմբերի 10, 1951(1951-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ, մեդալագործ, ճարտարապետ, ձևավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ադամյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ճարտարապետի որակավորմամբ: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1985 թվականից` ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ[1][2][3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի հյուսիսային մուտքի հուշարձան, 1973 թ.
  • Արարատի մարզի մուտքի հուշարձան, 1985 թ.
  • Այնթափի 1920 թ. ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան, 1983 թ. (Այնթափ, ՀՀ Արարատի մարզ)
  • Վեհանձնության և գթասրտության մեդալ, 1989 թ.
  • 1988 թվականի երկրաշարժին նվիրված 3-ռուբլիանոց մետաղադրամ
  • 1988 թվականի երկրաշարժին նվիրված մեդալների խումբ, 1989-1990 թվականներ (արծաթ, ոսկի, պալադիում)
  • ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշան, 1993 թ.
  • Արծաթե հուշադրամ, 1994 թ.
  • Տիեզերագնացների Զվյոզդնի քաղաքի ձևավորում (Մոսկվայի մարզ)
  • Համալիր-ձևավորում Ժելեզնովոդսկում
  • Համալիր-ձևավորում Սոչիում
  • Հանգստյան գոտիների ձևավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Адамян Ашот Хачатурович , 1951
  3. Adamyan Ashot Hachaturovich, 1951