Հակոբ Մարթայան
Հակոբ Մարթայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1895 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1979 (84 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ստամբուլ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայերը Թուրքիայում |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, լրագրող և թուրքագետ |
Հաստատություն(ներ) | Լույս, Ռոբերթ քոլեջ, Անկարայի համալսարան, Սոֆիայի համալսարան, Թուրքական լեզնաբանական ընկերություն և Ռահվիրա |
Անդամակցություն | Թուրքական լեզնաբանական ընկերություն |
Ալմա մատեր | Ռոբերթ քոլեջ (1915) և Անկարայի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1922) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն, հունարեն, իսպաներեն, ադրբեջաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն, բուլղարերեն, թուրքերեն[1] և հայերեն[1] |
![]() |
Հակոբ Վահանի Մարթայան (Հակոբ Դիլաչար, մայիսի 22, 1895, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 12, 1979, Ստամբուլ, Թուրքիա), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքերեն այբուբենի ստեղծողը։ 1925 թվականին ստեղծել է թուրքերեն այբուբենը, որն կիրառվում է Թուրքիայում և Ադրբեջանում առ այսօր։ Արաբատառ օսմաներենը փոխարինել է լատինատառով։ Թուրքերենում կիրառվող արաբերեն և պարսկերեն բառերը հնարավորինս փոխարինել է թուրքականով։ Ստեղծել է թուրքերենի քերականությունը։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել է «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոս» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում։ Մինչև 1932 թվականը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկական մամուլում։ Այդ շրջանում հրատարակվել են նրա «Առաջին Փորձություն» պիեսը (1922), Լ. Շանթի «Հին աստվածներ»-ի անգլերեն թարգմանությունը (1922), «Գրի ծագումը և տարածումը» (1928) և «Հաբեթաբանություն» (1929) աշխատությունները, անգլիացի բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզեն» ժողովածուն (1929)։ 1932 թվականից աշխատել է Թուրքիայում, եղել թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը։ Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը։ 1936-1950 թվականներին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն։ Հեղինակ է թուրքական լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների։ Ունի հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966, «1500-ամյակի խոհեր», 1951, «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956 և այլն) և բազմաթիվ հոդվածներ։ 1942-1970 թվականներին եղել է թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը[3]։
Մարթայանը մահացել է 1979 թվականին Ստամբուլում[4]։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքերեն
- Azeri Türkçesi (Ադրբեջանական թուրքերենը), 1950
- Batı Türkçesi (Արևեմտյան թուրքերենը), 1953
- Lehçelerin Yazılma Tarzı (Բարբառների գրելու ձևը)
- Türk Dil ve Lehçelerinin Tasnifi Meselesi (Թուրքերեն լեզվի և բարբառների դասակարգման խնդիրը), 1954
- Devlet Dili Olarak Türkçe (Թուրքերենը որպես պետական լեզու), 1962
- Wilhelm Thomsen ve Orhon Yazıtlarının Çözülüşü (Վիլհելմ Թոմսենը և Օրհոնյան արձանագրությունների կործանումը), 1963
- Türk Diline Genel Bir Bakış (Ընդհանուր ակնարկ թուրքերեն լեզվի մասին), 1964
- Türkiye'de Dil Özleşmesi (Լեզվի մաքրումը Թուրքիայում), 1965
- Dil, Diller ve Dilcilik (Լեզու, լեզուներ և լեզվաբանություն), 1968
- Kutadgu Bilig İncelemesi (Քութադգու Բիլիգ ուսումնասիրությունը), 1972
- Anadili İlkeleri ve Türkiye Dışındaki Uygulamalar (Մայրենի լեզվի սկզբունքները և կիրառումները Թուրքիայի սահմաններից դուրս), 1978
- Ֆրանսերեն
- Les bases bio-psychologiques de la Theorie Güneş Dil (1936)
- Հայերեն
- 1500ամեակի խոհեր, 1951։
- Աստուածաշունչը եւ աշխարհաբարը, 1956։
- Յօդուածներ, 2000։
- Համայնապատկեր հայ մշակոյթի, Հ. I, 2004:
- Համայնապատկեր հայ մշակոյթի, Հ. II, 2005:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Հակոբ Դիլաչար /Հակոբ Մարթայան/»։ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (en-US)։ 2010-02-22։ Վերցված է 2019-05-21
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-25-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ «Հակոբ Մարթայան (Դիլաչար). հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել»։ Hayern Aysor (ամհարերեն)։ 2016-02-04։ Վերցված է 2019-05-21
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 315)։ ![]() |
- Մայիսի 22 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1979 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անկարայի համալսարանի դասախոսներ
- Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքահայ լեզվաբաններ
- Հայ թյուրքագետներ
- Թուրքահայ լրագրողներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայ մանկավարժներ