Հալանդ
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Գոթլանդի մեջ | ||
Բնակչություն (2009) | 303․895 մարդ[1] | ||
Խտություն | 63 | ||
Տարածք | 4 796 | ||
Սահմանակցում է | Սմոլանդ, Սկոնե և Վեստերյոտլանդ | ||
Հալանդ (շվեդ.՝ Halland), պատմական նահանգ Շվեդիայի հարավ-արևմուտքում՝ պատմական Գոթլանդ տարածաշրջանում։ Հիմնականում համապատասխանում է ներկայիս Հալանդ լենին, սակայն նահանգի համեմատաբար որոշ փոքր մասեր մտնում են Սկոնե և Վեստերյոտլանդ լեների մեջ։
Հյուսիսում սահմանակցում է Վեստերյոտլանդ, արևելքում՝ Սմոլանդ, հարավում՝ Սկոնե նահանգների հետ։ Արևմուտքում ափերը ողողում են Կատեգատ նեղուցի ջրերը։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալանդում խոսվող բոլոր բարբառները կոչում են մեկ բառով՝ «Halländska» ― հալանդական բարբառ, չնայած՝ նրանք պատկանում են բարբառների երկու հիմնական խմբին։ Նահանգի հյուսիսում խոսվում է գոթլանդական բարբառով, հարավում՝ սկոնյան բարբառով, որն ավելի մոտ է դանիերենին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարբերգյան ամրոցը կառուցվել է 13-րդ դարում։ 200 տարի անց ամրապնդվեցին նրա պատերը։ Այսօր այն շատ գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։
- Չուլյոհոլմ դղյակում են անցկացվել դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ֆիլմի նկարահանումները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Statistics Sweden». Scb.se. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Halland Արխիվացված 2002-11-26 Wayback Machine - Զբոսաշրջային կայք
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալանդ» հոդվածին։ |
|