Կ-13 (ավիացիոն հրթիռ)
Կ-13 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | air-to-air missile? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1960 |
Արտադրող | Vympel? |
Կ-13/Ռ-13, «օդ-օդ» դասի փոքր հեռավորության հրթիռ, որն ամենատարածվածներից է ամբողջ աշխարհում։ Ստեղծվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում որպես ամերիկյան ԱԻՄ-9 Սայդվինդեր հրթիռի կրկնօրինակ՝ ուսումնասիրելով Չինաստանի կողմից տրամադրված հրթիռների մնացորդները[1]։ Ընդգրկված է բազմաթիվ պետությունների սպառազինության կազմում։
Նախագծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ-13 հրթիռի թողարկումն սկսվել է 1958 թվականին։ Նախագծման ընթացքում օգտագործվել են Չինաստանի կողմից տրամադրված ԱԻՄ-9 Սայդվինդեր ամերիկյան հրթիռի նմուշները։ Որպես օրինակ ծառայել է նաև ԱԻՄ-9 հրթիռը, որը չինական Միգ-17 կործանիչը սեփական ֆյուզելյաժում տեղափոխել է օդանավակայան[2]։ Այս հրթիռն արձակվել է թայվանական Ֆ-86 Սաբր ինքնաթիռի կողմից 1958 թվականի սեպտեմբերի 28-ի օդային մարտերի ժամանակ, սակայն չի պայթել։
Շվեդ գնդապետ Ստիգ Վեներստրյոմը մեծապես օգնել է ամերիկյան սպառազինության մոդելն ստեղծելու գործում՝ խորհրդային կողմին փոխանցելով հրթիռի մանրամասն գծագրերը։
Կ-13 հրթիռն իրենից ներկայացնում է ամերիկական հրթիռի գրեթե ամբողջական կրկնօրինակը։ Բացառություն են կազմել ինքնանշանառվող ինֆրակարմիր գլխիկը և հրթիռային վառելիքը, որոնք ստեղծվել են խորհրդային գիտնականների կողմից[1]։ Հրթիռի սերիական արտադրությունն սկսվել է 1960 թվականին։
ՆԱՏՕ-ի կողմից անցկացված հրթիռների այս շարքի ստուգումը ցույց է տվել, որ ԱԻՄ-9-ի դետալները կարող են համատեղելի լինել Կ-13-ի սարքավորումների հետ և նման համադրությունը կարող է աշխատել[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ-3Ս
- Ռ-3Ռ — կիսաակտիվ ռադիոլոկացիոն ինքնանշանառվող մարտագլխիկով տարբերակ։
- Ռ-13Մ — արդիականացված տարբերակ, որը ստեղծվել է 1969 թվականին և ընդգրկվել սպառազինության կազմում 1974 թվականի հունվարի 3-ին։
- Ռ-13Մ1 —արդիականացված տարբերակ, որը տարբերվում է ընդլայնված կրկնակի սլաքաձև թևերով։
- Կ-13ՎՎ —պարզեցված տարբերակ։
- ՌԼ-2 — Ռ-3Ս հրթիռի չինական տարբերակ։
- Ա-91 — Ռ-3Ս հրթիռի ռումինական տարբերակ։
Մարտական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռ-3/13 հրթիռները կիրառվել են բազմաթիվ զինված հակամարտություններում, որտեղ զգալի հաջողությունների են հասել։
- Վիետնամի պատերազմի ժամանակ ՄիԳ-21 օդաչուները, օգտագործելով Ռ-3Ս հրթիռներ, խոցել են նվազագույն հաշվարկներով 76 ամերիկյան ինքնաթիռներ։ Հատկանշական է, որ սրանք միայն հայտնի դեպքերն են, իրական թիվը կարող է էապես ավելի մեծ լինել։ Նաև մեծ թվով թռչող սարքեր են զգալի վնաս կրել, բայց կարողացել են վերադառնալ բազա[4][5]։
- 1967 թվականի իսրայելական ներխուժման ժամանակ եգիպտական ՄիԳ-21 օդաչուները խոցել են առնվազն 3 իսրայելական կործանիչ։
- Հետագա պատերազմի ընթացքում ՄիԳ-21 օդաչուները խոցել են առավելագույնը 4 իսրայելական ինքնաթիռ։
- 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հնդկական ՄԻԳ-21ՖԼ-ն Ռ-3Ս հրթիռների օգնությամբ գնդակոծել է 3 պակիստանյան Ֆ-104Ա՝ առանց կորուստներ կրելու[6]։
- 1973 թվականի պատերազմի ժամանակ եգիպտական օդաչուները գնդակոծել են առնվազն 10 իսրայելական «Ֆանտոմներ» և «Միրաժներ»։ Սիրիացիները Ռ-3-ի օգնությամբ նվաճել են առնվազն 25 օդային հաղթանակ։ Սրանք միայն հայտնի դեպքերն են. իրական թիվը կարող է լինել զգալիորեն կամ էապես ավելի մեծ։ Նաև մեծ թվով թռչող սարքեր զգալի վնաս են կրել Ռ-3 հրթիռներից, բայց կարողացել են վերադառնալ բազա[7]։
- 1974-ին Հերմոնի լեռան համար մղվող մարտերի ժամանակ սիրիական ՄիԳ -21-ը Ռ-3-ի օգնությամբ նվաճել են առնվազն 2 օդային հաղթանակ։
- 1981 թվականին սիրիական ՄԻԳ-23 ինքնաթիռը Ռ-13 տիպի հրթիռների օգնությամբ խոցել է իսրայելական Ա-4 երկու գրոհիչ ինքնաթիռ։
- 1982 թվականին Լիբանան իսրայելական ներխուժման ժամանակ սիրիական ՄիԳ -21-ի կողմից արձակված Ռ-13 հրթիռը խոցել է իսրայելական Ֆ-4 կործանիչը[8]։
- Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրաքյան ՄԻԳ-21 և ՄԻԳ-23-ը Ռ-13 հրթիռներն օգտագործել են պատերազմի առաջին հատվածում։ Դրանց օգնությամբ նրանք կարողացել են առնվազն 13 օդային հաղթանակ տոնել, հավանաբար այս թիվը կարող է զգալիորեն կամ էապես ավելի մեծ լինել[9]։
- Հրթիռներն օգտագործվել են նաև խաղաղ ժամանակաշրջանի միջադեպերում։ 1964-ի սեպտեմբերի 26-ին Չեխոսլովակիայի ՄԻԳ-21 կործանիչը խոցվել է ԳԴՀ-ի տարածքում խորհրդային կործանիչի կողմից՝ օգտագործելով Ռ-3Ս[10]։
Ընդհանուր առմամբ, ոչ լիարժեք տվյալներով, Ռ-3/13 հրթիռների օգնությամբ խոցվել է մոտ 170 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Տակտիկատեխնիկական բնութագրիչներ[11]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևափոխված տարբերակ | Ռ-3Ս | Ռ-3Ռ | Ռ-13Մ | Ռ-13Մ1 |
---|---|---|---|---|
արտադրանք 310 | արտադրանք 320 | արտադրանք 380 | արտադրանք 380М | |
Սպառազինության ընդունումը | 1962 | 1967 | 1974 | 1976 |
Փոխադրող ինքնաթիռ / լրակազմ | ՄիԳ-19/2, ՄիԳ-21/2, ՄիԳ-23/4, Յակ-25/4 | Միգ-21/2, Միգ-21ՍՄ/4, Միգ-21бիս, միգ-23/4 | միգ-21бիս/4, Միգ-23Մ/4, Միգ-23ՄԼ/4,
Միգ23ՄԼԱ/4, Միգ-23Պ/4 |
Միգ-21бիս/4, Միգ-23մ4, Միգ-23ՄԼ/4,
Միգ 23ՄԼԱ/4, Միգ-23Պ/4 |
Առավելագույն հեռավորություն, կմ | 7,6 | 8 | 15 | 15 |
Նվազագույն հեռավորություն, կմ | 0,9 | 1,5 | 0,9 | 0,3 |
Հրթիռի երկարությունը մմ | 2838 | 3417 (3120) | 2875 | 2876 |
Կորպուսի տրամագիծ, մմ | 127 | |||
Թևի բացվածք, մմ | 528 | 632 | 651 | |
Ղեկի պտույտ, մմ | 127 | 420 | 453 | |
Մեկնարկային քաշ, կգ | 75,3 | 83,5 | 87,7 | 90,6 |
Կառավարվող թռիչքի ժամանակ, վրկ. | 21 | 21 | 54 | 52 |
Առավելագույն արագություն, մ/վ | 550 | |||
Գործարկման պահին թույլատրելի ծանրաբեռնվածություն, գ | - | - | 3,7 | 5-6 |
Նշանառված թիրախի գերբեռնվածություն, գ | 3 | 2 | 7 | 8 |
Մարտագլխիկ | Օֆ11,3 Կգ | Գավազան11,3 կգ | ||
Նշանառության համակարգ | Իկ ԳՍՆ
Տգս13Կ |
Պարլ գսն
Պարգ13 (10-20 ГГц) |
Իկ ԳՍՆ «Ինեյ 70»
ֆրեոնային սառեցմամբ |
Իկ ԳՍՆ «Ինեյ-մ»
ֆրեոնային սառեցմամբ |
Ապահովիչ | ոչ կոնտակտային
օպտիկական454-կ |
ոչ կոնտակտային
ռադիոպայթուցիչ «Hawk» |
ոչ կոնտակտային
ռադարի «ՏԻՏ» | |
Շարժիչային համակարգ | ՊՐԴ-80Ա | ՊՐԴ-80Ա | ՊՐԴ-240 | ՊՐԴ-240 |
Արտասահմանյան տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնանշանառվող ինֆրակարմիր գլխիկով տեսակների լիցենզավորված արտադրությունը Ա90 ինդեքսի տակ 1989 թվականին դրվել է Ռումինիայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների վրա։ Սերիական առաջին օրինակները ցուցադրվել են 1989 թվականի մայիսի 2—6 Անկարայում անցկացված IDEA ’89 ռազմական ցուցահանդեսում։ Ըստ ռումինական կողմի հաղորդման՝ լրակազմի 90%-ն արտադրվել է տեղում ու միայն 10%-ը ներկրվել է ԽՍՀՄ-ից[12]։
Օգտագործող երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆղանստան
- Ալժիր
- Անգոլա
- Բուլղարիա
- Չինաստան
- Կուբա
- Արևելյան Գերմանիա
- Եգիպտոս
- Ֆինլանդիա
- Ինդոնեզիա
- Հնդկաստան
- Իրաք
- Լիբիա
- Հյուսիսային Կորեա
- Լեհաստան
- Ռումինիա
- ԽՍՀՄ
- Սիրիա
- Վիետնամ
- Եմեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Р-13
- ↑ Р-3С
- ↑ "Sidewinder Room, " U.S. Naval Museum of Armament and Technology, Naval Air Weapons Station China Lake
- ↑ Vietnamese Air-to-Air Victories, Part 1
- ↑ Vietnamese Air-to-Air Victories, Part 2
- ↑ Indian Air-to-Air Victories since 1948
- ↑ Egyptian Air-to-Air Victories since 1948
- ↑ Syrian Air-to-Air Victories since 1948
- ↑ Iraqi Air-to-Air Victories since 1967
- ↑ Александр Котлобовский, Ростислав Мараев. Оправдавший предназначение // АиВ, № 5, 2007
- ↑ Авиация ПВО России и научно–технический прогресс. — Дрофа, 2004. — С. 196. — 816 с. — ISBN 5-7107-8418-4
- ↑ Beech, Eric. Iran and Romania reveal new weapons. (անգլերեն) // Flight International, 20 May 1989, p. 16
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Широкорад, А. Б. История авиационного вооружения. Краткий очерк / Под общей ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 1999. — 560 с. — (Библиотека военной истории). — 11 000 экз. — ISBN 985-433-695-6
- Марковский В., Перов К. Ракета находит цель. Советские авиационные ракеты «воздух-воздух»(ռուս.) // Крылья Родины. —М., 1995. — № 8. — С. 16-18. — ISSN 0130-2701.
- Марковский В., Перов К. Ракета находит цель. Советские авиационные ракеты «воздух-воздух»(ռուս.) // Крылья Родины. —М., 1995. — № 9. — С. 23-25. — ISSN 0130-2701.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |