Կրթությունն Ավստրալիայում
Ավստրալիայի կրթական համակարգը կառուցված է այնպես, ինչպես զարգացած երկրների մեծ մասում։ Կրթության կազմակերպման ձևը կախված է նահանգից կամ տարածաշրջանից։ Յուրաքանչյուր նահանգում և տարածաշրջանում կառավարությունն ապահովում է ֆինանսավորում և ղեկավարում է մասնավոր և պետական դպրոցները։ Ավստրալիական համալսարանները հովանավորվում են դաշնային մակարդակով[1]։ Տարրական և միջնակարգ կրթությունը պարտադիր է։ Ուսումնական դասընթացի տևողությունը է[2]։
Ավստրալիայում կրթությունը եռաստիճան է։
- Primary education — տարրական կրթություն (տարրական դպրոց)
- Secondary education — միջնակարգ կրթություն (միջնակարգ դպրոց. Middle School, Secondary School, High School կամ քոլեջ, կախված նահանգից և տարածաշրջանից)
- Tertiary education — բարձրագույն կրթություն (համալսարան)
Ավստրալիայում կրթությունը պարտադիր է 5-15 տարեկան (կամ 17, կախված նահանգից ու տարածաշրջանից) երեխաների համար[2]։ Հետագա կրթությունը կարգավորվում է ավստրալիական որակավորման շրջանակներով։
Տարրական եւ միջնակարգ դպրոցներում[3][4][5][6][7][8][9][10], ինչպես նաև քոլեջներում[11][12][13] ուսումնական տարին սովորաբար սկսվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին և ավարտվում է դեկտեմբերի կեսերին։ Համալսարաններում ուսումնական տարին սկսվում է փետրվարի վերջից և ձգվում մինչև սեպտեմբերի սկիզբ։ Տոնական և արձակուրդային օրերը կարգավորվում են յուրաքանչյուր ուսումնական հաստատության կողմից անհատապես[14]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթության անհրաժեշտությունը մայրցամաքում առաջացավ հենց առաջին եկվորների հետ, որոնք հասան ավստրալիական ափեր 1788 թվականին։ Ավստրալիայի առաջին դպրոցները բացվել են Սիդնեյում Անգլիկան եկեղեցու կողմից 18-րդ դարում։ Կաթոլիկների երեխաները ստիպված էին հաճախել անգլիական դպրոցներ, իսկ ծնողազուրկ երեխաները մեխանիկորեն դառնում էին անգլիացիներ[15]։ Հետագայում կառուցվեցին այլ դպրոցներ՝ կապված այլ եկեղեցիների հետ։
1831 թվականին այն ժամանակվա վարչապետ և հերցոգ Վելինգտոնի նախաձեռնությամբ և Վիլհելմ 4-րդի հովանավորրությամբ հիմնվում է ամենահին անկախ դպորցը՝ «The King’s School, Parramatta»[16]։
Մինչև 1836 թվականը Նոր Հարավային Ուելսի գաղութի բոլոր դպրոցները բացառապես անգլիական էին, մինչև գլխավոր դատախազ և ռեֆորմիստ Ջոն Պլանը չկազմեց ասյպես կոչված «Եկեղեցական ակտը», համաձայն որի անգլիացիները, կաթոլիկները և պրեսբիտերականներ հավասար էին իրենց իրավունքներով։ Այնուհետև այդ ակտին ավելացրեցին նաև մեթոդիստական եկեղեցին։ Այն տվեց հնարավորություն 1847 թվականին Թասմանիա կղզում բացել առաջին կաթոլիկ դպրոցը։
1872 թվականին Վիկտորիան դարձավ առաջին գաղութը, որտեղ բացվեց աշխարհիկ դպրոց։ Հաջորդ 20 տարիների ընթացքում մյուս գավառները հետևեցին Վիկտորիայի օրինակին։
1850 թվականի հոկտեմբերի 1-ին Սիդնեյում բացվեց առաջին համալսարանը, որը գործում է մինչ օրս և մայրցամաքի ամենահին համալսարանն է։ 1853 թվականին բացվեց Մելբուռնի համալսարանը, 1874 թվականին՝ Ադելայդեի համալսարանը, 1890-ին համալսարան բացվեց Թասմանիա կղզում։ 1909 թվականին համալսարան հիմնադրվեց Կվինսենդրում, 1911 թվականին Արևմտյան Ավստրալիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրալիայի կառավարությունն ընդգծեց կրթության կարևորությունը հետպատերազմյան շրջանում երկրի տնտեսական զարգացման գործում։ 1948-1975 թվականներին համալսարանների թիվը 6-ից դարձավ 19, իսկ սովորողների թիվը՝ 32000-ից 148000 մարդ։
1980-ական թվականների կեսերին Ավստրալիայում առաջին անգամ անցկացվեց մաթեմատիկական մրցույթ, որի գաղափարը պատկանում էր ավստրալիացի մաթեմատիկոս և մանկավարժ Պիտել Հոլլոռանին։ Նա որոշեց առանձնացնել վարժութուններ ըստ բարդության և ներկայացնել դրանք պատասխանների ընտրության թեստային տարբերակով։ 1995 թվականին Ֆրանսիայում մրցույթն ստացավ «Կենգուրու» անունը ի պատիվ այն երկրի, որտեղ ծագել է։ Սակայն 1995 թվականից մրցույթը Ասվտրիալայում չի անցկացվում։
1994 թվականին Ավտրալիայի ութ առաջատար համալսարանները կազմեցին փոխտնօրենների ոչ պաշտոնական խորհուրդ, որը 1999 թվականին դարձավ պաշտոնական և ստացավ «Ութի խումբը» (G8) անվանումը։ Այն շատ հաճախ հանդես է գալիս որպես իր կազմում գտնվող համալսարանների շահերը պաշտպանող խումբ[17]։ Բոլոր հիմնական կամպուսները գտնվում են Ավստրալիայի վեց ամենամեծ մայրաքաղաքային քաղաքներում։
Նախադպրոցական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադպրոցական կրթություն (որոշ նահանգներում՝ մանկապարտեզ[18]) օրենսդրորեն չի կարգավորվում և պարտադիր չէ[19]։ Ավստրալիացի շատ երեխաներ դպրոցին նախապատրաստվում են տանը կամ հատուկ մանկական ակումբներում[20]։ Արևմտյան Ավստրալիայի և Քվինսլենդի նահանգներում նախադպրոցական կրթությունը մտնում է տարրական դպրոցի ծրագրի մեջ[21]։
Նախադպրոցական կրթությունը կարգավորվում է նահանգների և տարածաշրջանների ղեկավարությունների կողմից, բացառությամբ Նոր Հարավային Ուելսի, Վիկտորիայի, և Հարավային Ավստրալիաի նահագների, որտեղ այն գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ[22]։ Նոր Հարավային Ուելսի և Վիկտորիայի նահանգներում նախադպրոցական կրթության պատասխանատվությունը ստանձնում են Հասարակական ծառայության և Սոցիալական բաժանմունքները համատեղ[23]։ Մնացած նահանգներում և տարածաշրջաններում նախադպրոցական կրթության պատասխանատուն հատուկ Կրթական բաժինն է։
Կախված նահանգից և տարածաշրջանից՝ նախադպրոցական կրթական հաստատություններն ընդունում են 4-6 տարեկան աշակերտներ։ Ըստ վիճակագրության՝ երեխաների 87,5 տոկոսն այցելում է նախադպրոցական կրթական հաստատություններ տարրական դպրոց գնալուց առնվազն մեկ տարի առաջ[24] , քանի որ վերջին տարին ավելի կարևոր է երեխային դպրոցին նախապատրաստելու համար։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 5 օր, օրական մի քանի ժամով[25]։
Աղյուսակ 1․ Նախադպրոցական կրթության կառուցվածքը կախված նահանգից
տարիքը | |||
---|---|---|---|
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք |
նախադպրոցական | մանկապարտեզ | |
Նոր Հարավային Ուելս | նախադպրոցական | մանկապարտեզ | |
Հյուսիսային տարածք | նախադպրոցական | անցումային շրջան | |
Քվինսլենդ | նախադպրոցական | նախապատրաստական դպրոց | նախապատրաստական դպրոց |
Հարավային Ավստրալիա | նախադպրոցական | ընդունելիության շրջան | |
Թասմանիա | մանկապարտեզ | նախապատրաստական դպրոց | |
Վիկտորիա | մանկապարտեզ | նախապատրաստական դպրոց | |
Արևմտյան Ավստրալիա | մանկապարտեզ | նախապատրաստական դպրոց |
Չի մտնում տարրական կրթության համակարգի մեջ | ||||||
Մտնում է տարրական կրթության համասարգի մեջ |
Դպրոցական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպորցական կրթությունը Ավստրալիայում պարտադիր է։ Ուսումնառության տևողությունը 13 տարի է։ Երեխան առաջին անգամ դպրոց է գնում 5-6 տարեկանում և հետո տարրական դպրոցից տեղափոխվում է միջին դպրոց 13-15 տարեկանում (կախված ծննդյան տարեթվից և նահանգից ու տարածաշրջանից)։ Պետական դպրոցներում սովորում են աշակերտների մոտավորապես 65 տոկոսը, 34 տոկոսը սովորում են կաթոլիկ և մասնավոր դպրոցներում[26]։ Գյուղական համայնքներում կա տնային ուսուցման տարբերակ։ Այն իրավաբանորեն հաստատված է, սակայն տանը ուսուցանվող աշակերտների թիվը մեծ չէ և կազմում է ընդամենը 1 տոկոս[27]։
Պետական դպրոցներում կրթությունը անվճար է Ավստրալիայի բոլոր քաղաքացիների և մշտական բնակիչների համար[28][29]։ Կաթոլիկ և մասնավոր դպրոցներում կրթության համար կա ամենամսյա վճար։ Դասագրքերը, դպրոցական համազգեստը, գրենական պիտույքները, ամառային ճամբարները և այլ ծախսեր չեն վճարվում պետության կողմից։ Ծնողների լրացուցիչ ծախսերը յուրաքանչյուր երեխայի վրա կազմում են տարեկան 316 ավստրալիական դոլար[30][31]։
Անկախ այն բանից՝ դպրոցը պետական է, կաթոլիկ, թե մասնավոր, այն պարտավոր է հետևել ուսումնական ծրագրին, որը հաստատված է տվյալ նահանգում կամ տարածաշրջանում։ Այդուհանդերձ կանոնները հատուկ դպրոցներին հնարավորություն են տալիս կրթական ծրագրում լրացուցիչ առարկաներ ավելացնել (օրինակ՝ տեխնոլոգիական)։
Ավտրալական դպրոցների մեծ մասում երեխաները կրում են դպրոցական համազգեստ[32]։ Գոյություն չունի համազգեստի մի հստակ տեսակ, յուրաքանչյուր դպրոց ներկայացնում է իր պայամանները։ Որոշ դպրոցներ ընդհանրապես չեն պահանջում համազգեստ կրել։
10-րդ դասարանից հետո աշակերտները կարող են հեռանալ դպրոցից։ Սակայն ըստ վիճակագրության՝ աշակերտների 3/4-ը մնում է դպրոցում մինչև վերջին դասարանը։
Կաթոլիկ և անկախ (մասնավոր) դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիացի աշակերտների 20,2 տոկոսը սովորում է կաթոլիկ, իսկ 13,7 տոկոսը՝ մասնավոր դպորցներում։
Կաթոլիկ դպրոցների մեծամասնությունը գտնվում է տեղական թեմի վերահսկողության ներքո, նահանգի կամ տարածաշրջանի Կաթոլիկ կրթության բաժանմունքի ղեկավարության տակ[33][34] ։ Կրթությունը մասնավոր դպրոցներում իրականացվում է հատուկ մեթոդների գործածմամբ, ինչպիսին է, օրինակ, Մոնտեսսորիի մանկավարժությունը։ Այդուհանդերձ մասնավոր դպրոցները հիմնականում ունենում են կրոնական ուղղվածություն (բողոքական, հուդայական, իսլամական, հազվադեպ աշխարհիկ)
Քանի որ կաթոլիկ և մասնավոր դպրոցները ունեն ամսավճար, նրանք հաճախ ենթարկվում են քննադատություն հիմնականում Ավստրալիական կրթական խորհրդրի և Կանաչների կուսակցության կողմից[35][36]։
Դպրոց ընդունվելու տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ օրենքի՝ որոշ նահանգներում և տարածաշրջաններում երեխան կարող է գնալ դպրոց նախատեսված տարիքից երկու տարի շուտ (Աղյուսակ2), ինչպես նաև չանցնել որոշ առարկաներ կամ բաց թողնել ամբողջ ուսումնական տարին, եթե նա շնորհալի է[37]։
Կախված նահանգից և տարածաշրջանից՝ զրո դասարանն ունի տարբեր անվանումներ։ Օրինակ՝ Նոր Հյուսիսային Ուելսում և Ավստրալիական մայրաքաղաքային դպրոցում զրո դասարանն անվանվում է «մանկապարտեզ», իսկ մյուս նահանգներում «մանկապարտեզը» չի մտնում տարրական կրթության մեջ[38][39][40][41][42]։ Մյուս տարբերությունը յոթերորդ դասարանն է։ Քուինսլենդի, Հարավային և Արևմտյան Ավստրալիաների նահանգներում յոթերորդ դասարանը մտնում է տարրական դպրոցի մեջ, իսկ մնացած նահագներում և տարածաշրջաններում՝ միջին դպրոցի[43][44]։
Աղյուսակ 2․ Դպրոց ընդունվելու տարիքը՝ կախված նահանգից
Նահանգ / Տարածք |
Նվազագույն տարիք |
Ընդունելության տարիք | Առավելագույն տարիք |
---|---|---|---|
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք | 4 տարի 8 ամիս |
5 տարեկան (մինչև ապրիլի 30-ը) |
Մինչև 7 տարեկան |
Հյուսիսային տարածք | 4 տարի 6 ամիս |
5 տարեկան (մինչև հունիսի 30-ը) |
Մինչև 7 տարեկան |
Նոր Հարավային Ուելս | 4 տարի 5 ամիս |
5 տարեկան (մինչև հունիսի 30-ը) |
Մինչև 7 տարեկան |
Քուինսլենդ | 4 տարի 6 ամիս |
5 տարեկան (մինչև հունիսի 30-ը) |
Մինչև 6,5 տարեկան է |
Հարավային Ավստրալիա | 5 տարի | 5 տարեկանից մեծ | 6 տարեկան |
Թասմանիա | 5 տարի | 5 տարեկան (հունվարի 1-ից) |
5 տարեկան |
Վիկտորիա | 4 տարի 8 ամիս |
5 տարի (մինչեւ ապրիլի 30-ը) |
Մինչև 7 տարեկան |
Արևմտյան Ավստրալիա | 4 տարի 6 ամիս |
5 տարի (մինչև հունիսի 30-ը) |
Մինչև 6,5 տարեկան |
Աղյուսակ 3․ Դպրոցական կրթության կառուցվածքը կախված նահանգից
Նահանգ / Տարածք | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք | Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | Քոլեջ | ||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Նոր Հարավային Ուելս | Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | |||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Հյուսիսային տարածք | Տարրական դպրոց | Միջին դպրոց (Middle School) | Միջին դպրոց (High School) | ||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Քվինսլենդ | Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | |||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Հարավային Ավստրալիա | Փոքր տարրական դպրոց | Старшая Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | ||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Թասմանիա | Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | Քոլեջ | ||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Վիկտորիա | Տարրական դպրոց | Միջին դպրոց (Secondary School) | VTE | ||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան | |||
Արևմտյան Ավստրալիա | Տարրական դպրոց | Միջին դպրոց (High School) | |||||||||||||
0 դասարան | 1 դասարան | 2 դասարան | 3 դասարան | 4 դասարան | 5 դասարան | 6 դասարան | 7 դասարան | 8 դասարան | 9 դասարան | 10 դասարան | 11 դասարան | 12 դասարան |
Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիացի աշակերտները, ովքեր ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն, ընդունվում են համալսարան կամ TAFE քոլեջ[45]։ Ինչպես ընդհանուր կրթությունը, բարձրագույն կրթությունը Ավստրալիայում ևս եռաստիճան է։
- Bachelor degree - հիմնական բարձրագույն կրթություն
- Higher education - լրիվ բարձրագույն կրթություն
- Master degree - ասպիրանտուրա
Դպրոցի 12-րդ դասարանն ավարտելը պարտադիր պայման է համալսարան ընդունվելու համար[37]։ Սակայն կան լրացուցիչ սխեմաներ անհատական դեպքերի համար։ Ավստրալիայում գործում են և՛ պետական, և՛ մասնավոր ուսումնական հաստատություւններ։ Հիմնական տարբերությունը կրթական գործընթացի ֆինանսավորման և նյութական բազայի մեջ է։ Սակայն մասնավոր համալսարանում սովորելը ավելի քիչ ընդունված չէ, քան պետականում սովորելը։ Բարձրագույն կրթական հաստատությունները Ավստրալիայի, նահանգի կամ տարածաշրջանի օրենսդրական պայմաններին բավարարող կենտրոններ են։ Որպեսզի համալսարանն ստանա դրամաշնորհներ, իսկ ուսանողները՝ կրթաթոշակներ, համալսարանը պետք է անպայման երաշխավորված լինի Ավստրալիայի կառավարության կողմից։
2009 թվականի տվյալներով՝ Ավստրալիայի բարձրագույն կրթության համակարգում կա 41 համալսարան (37 պետական, 2 մասնավոր, 2 ֆակուլտետ արտասահմանյան համալսարանում)։ Ավստրալիայի վեց հնագույն համալսարանները կազմում են Սենդսթոուն համալսարանների (Sandstone universities) խումբը, իսկ 6 հեղինակավորները՝ Ութի խումբը (G8)[17]։
Աղյուսա 4․ Սենդսթոուն համալսարանների խումբ
№ | Համալսարան | Գտնվելու վայրը | Հիմնադրվել է | Պաշտոնական կայք |
---|---|---|---|---|
1. | Սիդնեյի Համալսարան | Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս | 1850 | usyd.edu.au |
2. | Մելբուռնի Համալսարանի | Մելբուրն, Վիկտորիա | 1853 | unimelb.edu.au |
3. | Ադելաիդայի համալսարն | Ադելաիդա, Հարավային Ավստրալիա | 1874 | adelaide.edu.au |
4. | Թասմանիայի համալսարան | Թասմանիա, երեք լսարան | 1890 | utas.edu.au |
5. | Քվինսլենդի համալսարան | Բրիսբեն, Քվինսլենդ | 1909 | uq.edu.au |
6. | Արևմտյան Ավստրալիայի Համալսարանի | Պերթ, Արևմտյան Ավստրալիա | 1911 | uwa.edu.au |
Աղյուսակ 5․ «Ութ խմբի» անդամ համալսարաններ
№ | Համալսարան | Գտնվելու վայրը | Հիմնադրման տարեթիվ | Պաշտոնաան կայք |
---|---|---|---|---|
1. | Ադելաիդայի համալսարն | Ադելաիդա, Հարավային Ավստրալիա |
1874 | adelaide.edu.au |
2. | Ավստրալիայի պետական համալսարան | Կամբերա,Ավստրալիական մայրաքաղաքային տարածք |
1946 | anu.edu.au |
3. | Մելբուռնի համալսարան | Մելբուռն, Վիկտորիա | 1853 | unimelb.edu.au |
4. | Մոնաշի համալսարան | Մելբուռն, Վիկտորիա | 1958 | monash.edu.au |
5. | Նոր Հարավային Ուելսի համալսարան | Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս | 1949 | unsw.edu.au |
6. | Քվինսլենդի համալսարան | Բրիսբեն, Քվինսլենդ | 1909 | uq.edu.au |
7. | Սիդնեի համալսարան | Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս | 1850 | usyd.edu.au |
8. | Արևմտյան Ավստրալիայի համալսարան | Պերթ, Արևմտյան Ավստրալիա | 1911 | uwa.edu.au |
Ավստրալիայի համալսարաններում կարելի է սովորել հետևյալ մասնագիտությունները․
- Բնական գիտություններ
- Հիմնական գիտություններ
- Սոցիոլոգիա
- Կենսաբանություն
- Հոգեբանություն
- Առևտուր և տնտեսագիտություն
- Ճարտարապետություն
- Իավաբանություն
- Բժշկություն
- Ստեղծագործական արվեստ
- Ճարտարագիտություն
- Հարակից գիտություններ
Գիտելիքների գնահատման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում գործում են գնահատման երկու համակարգեր[46]։
- Քառաստիճան գնահատման համակարգ հետևյալ գնահատաններով՝ HD (անգլ.՝ High Distinction), D (անգլ.՝ Distinction), C (անգլ.՝ Credit), P (անգլ.՝ Pass): Վերջին երկու գնահատականներն անբավարար են՝ CP (անգլ.՝ Conceded Pass), F (անգլ.՝ Fail)
- Ալֆա համակարգը նման է A+, A, B, C, D, F գնահատակններով ամերիկյան համակարգին
Ճիշտ պատասպանների % |
Առաջին համակարգ | Երկրորդ համակարգ |
---|---|---|
HD | A+ | |
75-84 | D | A |
65-74 | C | B |
50-64 | P | C |
47-49 | CP | D |
47-ից ցածր | F | F |
Որակավորման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի կրթական համակարգում գործում են որակավորման հետևյալ համակարգերը[47]։
Դպրոցական որակավորումներ
- Միջին դպրոցի ավարտական հավաստագիր (անգլ.՝ Senior Secondary Certificate of Education), դպրոցն ավարտելու վկայական (12 դասարան և ավարտական քննություն)։ Բավարար է համալսարան ընդունվելու համար։
- Առաջին մակարդակի հավաստագիր (անգլ.՝ Certificate I), տասնամյա կրթության վկայական նվազագույն գնահատակններով։ Բավարար է քոլեջ ընդունվելու համար։
- Երկրորդ մակարդակի հավաստագիր (անգլ.՝ Certificate II), տասնամյա կրթության վկայական միջին գնահատակններով։ Բավարար է քոլեջ ընդունվելու համար։
- Երրորդ մակարդակի հավաստագիր (անգլ.՝ Certificate III), տասնամյա կրթության վկայական բարձր գնահատակններով։ Բավարար է քոլեջ ընդունվելու համար։
- Չորրորդ մակարդակի հավաստագիր(անգլ.՝ Certificate IV), տասներկուամյա կրթության և լրացուցիչ նախապատրաստական դասընթացների վկայական։
TAFE որաավորում
- Վկայական (անգլ.՝ Diploma) - կիսամասնագիտական որակավորում, որի համար անհրաժեշտ է ունենալ դպրոցի տասներկուամյա կրթություն։ Ուսման տևողությունը 4 կիսամյակ է (երկու տարի)։
- Դիպլոմ (անգլ.՝ Advance Diploma) - մասնագիտական որակավորում, որի համար անհրաժեշտ է ունենալ դպրոցի տասներկուամյա կրթություն կամ ստանալ տվյալ մասնագիտության վկայական։ Ուսման տևողությունը 6 կիսամյակ է (երեք տարի)։
Համալսարանական որակավորումներ
- Նախապտրաստական աստիճան (անգլ.՝ Associate Degrees), նախնական բարձրագույն կրթություն որոշ համալսարաններում։ Ուսուցումը տևում է երկու տարի և հնարավորություն է տալիս շարունակել կրթությունը բակալավրում։
- Բակալավրի աստիճան (անգլ.՝ Bachelor Degrees), բակալավրի աստիճան։ Կարող է լինել չորս տեսակի․
- Բակալավրի հիմնական աստիճան (անգլ.՝ Basic or Pass Bachelor Degrees), ստանալու համար անհրաժեշտ է երեք տարի սովորել համալսարանում։
- Բակալավրի աստիճան գերազանցությամբ (անգլ.՝ Bachelor Degree with Honours), ստանալու համար անհրաժեշտ է 4 տարի սովորել համալսարանում, որոշ մասնագիտությունների դեպքում 5-6։ Ավելի շատ տարածված է ճարտարագիտական ֆակուլտետներում և իրավաբանության բնագավառում և ներառում է ակադեմիական մեծ ծանրաբեռնվածություն կամ հետազոտական աշխատանք։
- Կոմբինացված աստիճան (անգլ.՝ Combined Degrees), որոշ համալսարաններ առաջարկում են ուսուցանման ծրագրեր երկու մասնագիտացումներով, մեկ հիմնական և մեկ այլ մասնագիտություն որը կապված է հիմնական մասնագիտության հետ։ Նմանատիպ ծրագրերը հիմնականում ունենում ուսուցանման լրացոիցիչ տարի։
- Բակալավրի հետդիպլոմային շրջան (անգլ.՝ Post Graduate Bachelor Degrees), որոշ համալսարաններ առաջարկում են դասընթացներ, որոնց մասնակցելու համար միայն տասներկուամյա կրթությունը բավարար չէ։ Այդ դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է բակալավրի աստիճան։ Այդ դասընթացներին են պատկանում ճարտարապետության, բժշկության և իրվական ոլորտի մասնագիտական որակավորումները։
Կրթության բաժանմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիների ընթացքում կրթության որակի համար պատասխանատու են եղել ղեկավարման տարբեր մարմիններ․
- 1987 - Աշխատանքի, կրթության և մասնագիտական պատրաստության բաժանմունք (DEET)
- 1996 - Երիտասարդական հարցերի, աշխատանքի, կրթության և ուսուցման բաժանմունք (DEETYA)
- 1997 - Երիտասարդական հարցերի, կրթությն և կադրերի պատրաստման բաժանմունք (DETYA)
- 2001 - Գիտությունների, կրթության և ուսուցման բաժանմունք (DEST)
- 2007 - Կրթության, զբաղվածության և աշխատանքային հարաբերությունների բաժանմունք (DEEWR)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is the Australian education system?». Department of Immigration and Citizenship. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «Education». Department of Immigration and Citizenship. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «School Term Dates». Department of Education and Training (Western Australia). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «School Calendar». Department of Education and Training (New South Wales). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «South Australian State Schools Term Dates». Department of Education and Children's Services. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Term Dates». Department of Education and Training (Northern Territory). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Term Dates – Key Dates». Department of Education and Early Childhood Development (Victoria). Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին. Վերցված է 2010-02-16-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Term Dates and Public Holidays» (PDF). Department of Education and Training (Australian Capital Territory). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «State Schools Holidays and Qld Public Holidays». Department of Education and Training (Queensland). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Term dates for Tasmanian Government school students». Department of Education (Tasmania). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Term Dates». TAFE SA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «TAFE Term Dates». Swinburne University of Technology. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Student calendar». TAFE NSW. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Summary of 2010 Principal Academic Dates for Australian Universites» (PDF). Universities Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ CATHOLIC ENCYCLOPEDIA: Australia
- ↑ Brief history of The King’s School Արխիվացված 2013-08-18 Wayback Machine.
- ↑ 17,0 17,1 UniPage — Группа восьми (университеты Австралии)
- ↑ «Early Childhood Education in Tasmania» (PDF). Australian Education Union. 2002 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Vision and Mission» (PDF). Playgroup Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «History» (PDF). Playgroup Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «The Structures of Preschool Education in Australia» (PDF). 2007 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «History» (PDF). Playgroup Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Early Childhood Education» (PDF). Australian Education Union. 2007 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «The Structures of Preschool Education in Australia» (PDF). Australian Education Union. 2007 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Harrington, Marilyn (2008 թ․ մայիսի 9). «Enrollments, attendance and providers». Preschool education in Australia. Parliamentary Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Primary and Secondary Education». Year Book Australia. Australian Bureau of Statistics. 2008. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «How many home educators are there in Australia?». FAQs. Home Education Association Inc (Australia). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Lam, Miawling (2010 թ․ հունվարի 17). «Public school costs soar to $90k». The Sunday Telegraph. News Limited. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ker, Peter (2008 թ․ հունվարի 3). «Voluntary school fees under the gun». The Age. Victoria: Fairfax Media. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Lam, Miawling (2010 թ․ հունվարի 17). «Public school costs soar to $90k». The Sunday Telegraph. News Limited. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ker, Peter (2008 թ․ հունվարի 3). «Voluntary school fees under the gun». The Age. Victoria: Fairfax Media. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «What schooling and training is there for my family and me?». Department of Immigration and Citizenship. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Catholic Education Office». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «About CEC». Catholic Education Commission of NSW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «School Fees». Catholic Education – diocese of parramatta. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Reid, Alan (1999 թ․ մայիս). «The Redefinition of Public Education». The Australian Education Union. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 37,0 37,1 «Australian Association for the Education of the Gifted and Talented» (PDF). AAEGT Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Starting School». Department of Education and Training. 2009 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Doherty, Linda (2004 թ․ հունիսի 28). «Too old, too young, or just right for kindy». Sydney Morning Herald. Sydney. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Get set for Prep» (PDF). Department of Education and Training. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Starting School». Department of Education and Children's Services. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «At School 5–18». Department of Education and Early Department. 2009 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Australian School Systems». Australianexplorer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «It's off to school for 42,000 Territorians». Department of Education and Training (Northern Territory). 2008 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Overview». Department of Education, Employment and Workplace Relations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Профессиональное и высшее образование в Австралии». Neuch.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «competency standards» (PDF). Department of Education and Training. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիայի կրթական համակարգը Արխիվացված 2012-01-19 Wayback Machine (անգլ.)
- Տեսական և գործնական ուսուցում: Արխիվացված 2014-12-18 Wayback Machine Արևմտյան Ավստրալիայյի նահանգի Միջազգային Կրթության Վարչություն Արխիվացված 2014-12-18 Wayback Machine (անգլ.)
- Պետական դպորցների պաշտոնական կայք Արխիվացված 2011-06-26 Wayback Machine (անգլ.)
- edna.կրթ.au Ավստրալիայի Կրթական ցանց (անգլ.)
- Ավստրալիական Ուսանողական ցանց (անգլ.)
- Վիկտորիա նահանգի կրթության վաչրություն (անգլ.)
- Կրթության, զբաղվածության և աշխատանքային հարաբերությունների բաժին (անգլ.)
- Տեսական և գործնական ուսուցումը Ավստրալիայիում (անգլ.)
- Ավստրալիական համալսարանների ցանկը Արխիվացված 2014-11-29 Wayback Machine (անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթությունն Ավստրալիայում» հոդվածին։ |
|