Ավստրալիայի կենդանական աշխարհ

Ավստրալիայի կենդանական աշխարհը, ներառում է կենդանիների մոտ 200 000 տեսակ, որոնց մեծ մասն ունիկալ են։ Ավստրալիայում էնդեմիկ են կաթնասունների 83%-ը, սողունների 89%-ը, ձկների և միջատների 90%-ը և երկկենցաղների 93%-ը[1]։Եվ այլն
Կաթնասուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի կենդանական աշխարհը ներառում է կաթնասուների 379 տեսակ, այդ թվում՝ 159 պարկավոր, 76 չղջիկ և 69 կրծող։ Մայրցամաքում էնդեմիկ են մի քանի խմբեր և ընտանիքներ։
- Պարկավոր խլուրդների խումբ (Notoryctemorphia, 1 ընտանիք, 1 ցեղ և 2 տեսակ)
- Գիշատիչ պարկավորների խումբ (Dasyuromorphia)
- Միանցքանիների խումբ (Monotremata): Բադակտուցներ և եքիդնաներ
- Պարկավոր գայլերի ընտանիք (Thylacinidae), անհետացած է 1 տեսակ` պարկավոր գայլը կամ տիլացին (Thylacinus cynocephalus): Թասմանիա կղզի։
- Պարկավոր մրջնակերերի ընտանիք (Myrmecobiidae) 1 տեսակ Ավստրալիայում
- Վոմբատավորների ընտանիք (Vombatidae)
- Պարկավոր արջերի ընտանիք (Phascolarctidae): Կոալա կամ պարկավոր արջ (Phascolarctos cinereus):
Ավստրալիայի կաթնասունների լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիլացին, անհետացել է 1936 թվականին
- Կարճամռութ կենգուրու
- Առույգ վալաբի
- Կենգուրու դերբի
- Հսկա կենգուրու, Macropus giganteus
- Մեծ շիկակարմիր կենգուրու, Macropus rufus
- Հսկա թևոտուկ, Pteropus vampyrus
- Կոալա, Phascolarctos cinereus
- Շիկակարմրաոտ առնետ
- Թասմանյան սատանա, Sarcophilus harrisii
- Եքիդնաներ, Ավստրիալական եքիդնա
- Ճաղատ կուզու
- Վոմբաթ, Vombatus ursinus
- Պրոեքիդնա, Zaglossus bruijni
- Բադակտուց, Ornithorhynchus anatinus
Թռչուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում բնակվում են ավելի քան 800 տեսակի թռչուններ, որոնցից մոտ 350-ը այդ կենդանաաշխարհագրական տարածաշրջանում էնդեմիկ են, ներառյալ Նոր Գվինեան, Նոր Կալեդոնիան (Կագու) և Նոր Զելանդիան (Կիվի)
Ավստրալիայի թռչունների լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմու ջայլամ, Dromaius novaehollandiae
- Մացառային երկարաոտ
- Սաղավարտաքիթ կակադու, Callocephalon fimbriatum
- Ծիծաղկոտ կուկաբարա, Dacelo novaeguineae
Սողուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի կենդանական աշխարհն ունի ավելի քան 950 տեսակ սողուններ[2]։
Ավստրալիայի սողունների լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիթխարի մողեսներ
- Հսկա վարան
Երկկենցաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի տարածքում ներկայացված չեն պոչավոր ու անոտ երկկենցաղները։ Անպոչ երկկենցաղներն Ավստրալիայում կազմում են 216 բնիկ տեսակներ և մեկ ինտրոդուկցիոնավոր՝ եղեգի դոդոշ[3]։
Ավստրալիայի երկկենցաղների լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան բանջո դոդոշ
- Վառ կեղծ դոդոշ
- Լեռնային ֆիլորիա
Ձկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի ջրերում և շրջակա տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 4400 ձկան տեսակ[4], որոնցից 90%-ը էնդեմիկ է։ Բայց միայն 170 տեսակն է ապրում քաղցրահամ ջրում։
Անողնաշարավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի 200 000 կենդանատեսակներից գրեթե 96%-ը անողնաշարավորներ են, իսկ 90%-ը` միջատներն ու կակղամորթները։
Միջատների շարքում ամենամեծ բազմազանությամբ առանձնանում է բզեզների խումը, որն Ավստրալիայում ներկայացված է մոտավորապես 28 000 տեսակով (հիմնականում կոյաբզեզների և կուրկուլիոնոիդների ենթաընտանիքները)։ Թիթեռների (Lepidoptera) խումբն այստեղ ներկայացված է 20 816 տեսակներով, թաղանթաթևավորներինը (Hymenoptera)՝ 12 781 տեսակներով (այդ թվում՝ մրջյուններ՝ 1275 տեսակ և ենթատեսակներ[5]։ Երկթևանիների խումբը կազմում է 7786 տեսակ։
Ավստրալիայում ակարների կենդանական աշխարհը (Acari) ներառում է 2700 տեսակ՝ 240 ընտանիքից (ըստ խմբերի՝ Astigmata՝ 330 տեսակ, Oribatida՝ 330, Prostigmata՝ 1270, Տզեր՝ 80, Holothyrida՝ 3, Mesostigmata՝ 675): Խոշորագույն ընտանիքներն են՝ Atopomelidae (98 տեսակ), Steganacaridae (63), Eriophyidae (49), Trombiculidae (114), Tetranychidae (54), Frythraeidae (102), Ixodidae (68), Laelapidae (147), Phytoseiidae (109) և Rhinonyssidae (90)[6]:
Ավստրալիան հայտնի է բազմաթիվ էնդեմիկ սարդանմաններով։
| Տաքսոնոմիկ խումբ | Նկարագրված տեսակներ | Տեսակների թվի գնահատում |
|---|---|---|
| Սպունգներ | 1416 | ~3500 |
| Խայթողներ | 1270 | ~1760 |
| Տափակ որդեր | 1506 | ~10 800 |
| Կարթաճիճուներ | 57 | ~160 |
| Կլոր որդեր | 2060 | 30 000 |
| Փափկամարմիններ | 9336 | ~12 250 |
| Օղակավոր որդեր | 2125 | ~4230 |
| Օնիխոֆորներ | 56 | ~56 |
| Խեցգետնանմաններ | 6426 | ~9500 |
| Սարդակերպեր | 5666 | ~27 960 |
| Միջատներ | 58 532 | ~83 860 |
| Փշամորթներ | 1206 | ~1400 |
| Այլ անողնաշարավորներ | 2929 | ~7230 |
| По данным: Williams et al. 2001.[1] | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Williams, J. et al. 2001. Biodiversity, Australia State of the Environment Report 2001 (Theme Report). — CSIRO Publishing on behalf of the Department of the Environment and Heritage, Canberra. — ISBN 0-643-06749-3 .pdf(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ The Reptile Database: Australia
- ↑ «Frogs Australia Network». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ CSIRO. 2004. Standard Names of Australian Fish Արխիվացված 2016-05-03 Wayback Machine
- ↑ Shattuck, S. and Barnett, N. 2001. Australian Ants Online Արխիվացված 2008-03-15 Wayback Machine, CSIRO Entomology
- ↑ Halliday Robert B. (1998). Mites of Australia: A Checklist and Bibliography. CSIRO (Australia) Series: Monographs on invertebrate taxonomy; vol 5. Csiro Publishing. 1998. Pp.1870— 2842. ISBN 0-643-06370-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berra, T. M. 1998. A Natural History of Australia. — Academic Press. — ISBN 0-12-093155-9
- Walton, D. W. Ed. 1987. Fauna of Australia. Volume 1A. — Australian Government Publishing Service, Canberra. — ISBN 0-644-06055-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Australian Biological Resources Study Արխիվացված 2009-01-08 Wayback Machine(անգլ.)
- Australian Insect Common names Արխիվացված 2005-07-07 Wayback Machine(անգլ.)
- Australian Museum, Australia’s natural history museum(անգլ.)
- Numbers of Living Species in Australia and the World.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիայի կենդանական աշխարհ» հոդվածին։ |
|