Ավստրալիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավստրալիայի սահմանադրություն (անգլ.՝ Constitution of Australia), Ավստրալիայի հիմնական օրենքը, որը սահմանում է երկրի պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, քաղաքացիների իրավունքները և ազատությունը։ Ավստրալիայի սահմանադրությունն ներառում է մի քանի փաստաթղթեր։ Ամենից կարևորը «Ավստրալական խորհրդի սահմանադրությունն» է։ Սահմանադրությունը հաստատվել է հանրաքվեով, որը երկրում տեղի է ունեցել 1898-1900 թվականներին և որոնց մասնակցել են ավստրալական գաղութների բնակիչները։ Հաստատված նախագիծն ընդունվել է որպես Ավստրալական խորհրդի սահմանադրական ակտ, որը համարվում է Միացյալ Թագավորության խորհրդարանի պաշտոնական ակտ։

Ավստրալական խորհրդի սամանադրական ակտը օրենք է դարձել 1990 թվականի հուլիսի 9-ին և ուժի մեջ է մտել 1901 թվականի հունվարի 1-ին։ Չնայած որ սահմանադրությունն ի սկզբանե ուժի մեջ է մտել որպես Միացյալ Թագավորության խորհրդարանի ակտ, սակայն 1986 թվականի Ավստրալական ակտով վերացվել է Ավստրալիայի սահմանադրությունը փոխելու Միացյալ Թագավորության խորհրդարանի ուժը և այժմ սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկրի ողջ տարածքում անցկացվող հանրաքվեով։

Բացի այդ, Ավստրալիայում կան սահմանադրական նշանակություն ունեցող այլ ակտեր, որոնցից են 1931 թվականի Վեսթմինսթերյան կանոնադրությունը, որի 1942 թվականի փոփոխված տարբերակն ընդունված է Ազգերի համագործակցության բոլոր երկներում և 1986 թվական Ավստրալական ակտը, որն ընդունված է Ավստրալիայի բոլոր նահանգների խորհրդրանների, Ավստրալիայի դաշնային խորհրդարանի և Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից։ Վեսթմինսթերյան ակտը հաճախ համարվում է այն կետը, ըստ որի Ավստրալիան դե յուրե դարձել է անկախ պետություն, իսկ ավստրալական ակտը վերջնական խզել է Ավստրալիայի և Միացյալ Թագավորության սահամանադրական կապը։ Չնայած որ նույն անձը՝ Եղիսաբեթ II-ը երկու երկրների միապետն է, նա ազդեցության տարբեր մակարդակներ ունի այդ երկրներից յուրաքանչյուրում[1]։

Ավստրալիայի ընդհանուր իրավական համակարգում երկրի բարձրագույն դատարանը և երկրի դաշնային դատարանը լիազորված են մեկնաբանելու սահմանադրական դրույթները[2]։ Նրանց որոշումները սահմանում են սահմանադրության մեկնաբանումը և կիրառումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R v Foreign Secretary; Ex parte Indian Association [1982] QB 892 at 928; approved by the High Court of Australia in Sue v Hill HCA|30|1999; 199 CLR 462 at [57].
  2. The High Court's jurisdiction is under s.30, and the Federal Court's s.39B, of the Judiciary Act 1903 (Cth).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]