Կուրտ Վոնեգութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրտ Վոնեգութ
անգլ.՝ Kurt Vonnegut
Kurt Vonnegut 1972.jpg
Ծնվել էնոյեմբերի 11, 1922(1922-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 11, 2007(2007-04-11)[4][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Թենեսիի համալսարան և Shortridge High School?
Ժանրերերգիծանք
Գրական ուղղություններաթեիզմ և Հումանիզմ
Ուշագրավ աշխատանքներՕրորոց կատվի համար, Համար 5 սպանդանոցը և Breakfast of Champions?
Ստեղծագործությունների ցանկKurt Vonnegut bibliography?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՋիլ Կրեմենց
ԶավակներMark Vonnegut? և Edith Vonnegut?
Изображение автографа
Կայքvonnegut.com
Կուրտ Վոնեգութ Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Kurt Vonnegut Վիքիպահեստում

Կուրտ Վոնեգութ (անգլ.՝ Kurt Vonnegut, նոյեմբերի 11, 1922(1922-11-11)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ - ապրիլի 11, 2007(2007-04-11)[4][1][2][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր դեմքերից մեկը։

«Ուտոպիա 14» (1952 թ.), «Կատվի ճոճք» (1963 թ.), «Սպանդանոց համար 5» (1969 թ.) վեպերում Վոնեգութը բացահայտել է գիտատեխնիկական հեղափոխության հակասությունները, պսակազերծել «տեխնիկական լավատեսության» արմ․ փիլիսոփայությունը, որի իրականացումը լի է սոցիալական համընդհանուր աղետով, հասարակության բարոյական այլասերումով կամ ֆիզիկական ոչնչացումով։ Վոնեգութի արձակում գիտական ֆանտաստիկայի նմանությունը միաձուլված է գրոտեսկային և այլաբանական գրականության ավանդույթների հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոնեգութը սերում է գերմանացի ներգաղթյալների ընտանիքից։ Ապագա գրողի նախապապը՝ Կլեմենտ Վոնեգութը ծնվել է գերմանական Մյունստեր քաղաքում և 1848 թվականին ներգաղթել է ԱՄՆ։ Ինդիանապոլսում նա բացում է թավաների վաճառքով զբաղվող ընկերություն։ Նրա որդի Բերնարդը չշարունակեց հոր գործը և ավարտելով Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտը դարձավ ճարտարապետ և իր գործընկեր Արթուր Բոնոմի հետ ստեղծեց շինարարական Vonnegut & Bohn [8] ապրանքանիշը։ Բերնարդի որդին՝ Կուրտ Վոնեգութ ավագը շարունակեց հոր գործը։ Ավարտելով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը նա ժառանգեց հոր մասնաբաժինը՝ Vonnegut & Bohn ընկերությունում։ 1913 թվականի նոյեմբերի 22-ին նա ամուսնանում է Էդիթ Լիբերի՝ տեղացի գարեջրագործ-միլիոնատեր Ալբերտ Լիբերի դստեր հետ։ Այդ ամուսնությունից ծնվում են 3 երեխա․ Բերնարդը (1914-1977), Ալիսան (1917-1958) և Կուրտը[9]։

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոնեգութը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ 1930-ական թվականներին տեղի ունեցած Մեծ ճգնաժամի ընթացքում հոր նյութական վիճակը վատացավ։ Նա ստիպված էր երկար ժամանակ մնալ առանց աշխատանքի։ Եվ հենց այդ ժամանակ էլ մոր մոտ սկսեցին ի հայտ եկան հոգեկան հիվանդության նախանշաններ։ 1944 թվականին երբ նա ինքնասպանություն է գործում, որը մեծ ցնցում էր Կուրտի համար[9][10]։ 1940 թվականի մայիսին Կուրտ Վոնեգութը ավարտում է Շորտրիջայի դպրոցը Ինդիանապոլսում։ Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո ընդունվում է Կոռնելի համալսարան։ Հոր պնդմամբ իր տղայի պատմությանբ, գրականությանբ և փիլիսոփայությանբ հետաքրքրվածությունը անիմաստ ժամանակի և գումարի վատնում էր, Կուրտը որոշել էր քիմիայի ֆակուլտետ ընդունվել։ Այս ընտրության պատճառը եղբայրն էր, որը 1939 թվականին Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստացել էր Ph.D. քիմիայի աստիճան [10]։ Կոռնելի համալսարանի պաշտոնական տեղեկագրի պնդմամբ «Վոնեգութի քիմիայի նկատմամբատելությունը բարիք է ամերիկյան գրականության համար»։ Նա այդ համալսարանում սովորեց 3 տարի, այդպես էլ այն չավարտելով։ Ժամանակի մեծ մասը Կուրտը զբաղվում է The Cornell Daily Sun ուսանողական թերթի աշխատանքներով, կատարելով խմբագրի և տեսաբանի աշխատանքներ[10]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա կամավոր գնում է բանակ։ Կոռնելի համալսարանից սկզբում տեղափոխվում է Քարնեգիի համալսարան, այնուհետև Թենեսի համալսարան որտեղ սովորում է մեքենաշինություն[9]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոնեգութը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին ընկնելիս ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով։ Իր մահից մեկ տարի առաջ նա էդինբուրգյան The Sunday Herald թերթում նա դիմում է բրիտանացի ընթերցողներին ասելով՝

Որքան էլ կոռումպացված, ագահ և անսիրտ են դառնում մեր իշխանությունները, մեր մեծ բիզնեսը, մեր ԶԼՄ-ները, մեր կրոնական և բարեգործական կազմակերպությունները, երաժշտությունը երբեք չի կորցնի իր հմայքը։
Եթե ես երբևէ Աստված չանի մահանամ, իհարկե, խնդրում եմ, որ իմ գերեզմանաքարի վրա գրել այսպիսի տապանագիր՝
«Նրա համար Աստծո գոյության անհրաժեշտ և բավարար պատճառ է եղել երաժշտության գոյությունը»։

Գրողի հայրենիքում՝ Ինդիանապոլիսում 2007 թվականը նշվել է որպես «Վոնեգութի տարի»[12]։

Գրողի փառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության ապրումները հիմք դարձան Կուրտ Վոնեգութի առաջին ֆանստաստիկ ստեղծագործության Ուտոպիա 14-ի ստեղծմանը որտեղ նա կերտում է ապագայի մռայլ պատկերները․ ամբողջ աշխատանքը մարդկանց փոխարեն անում են մեքենաները և մարդիկ դառնում են ոչ պետքական։ Գիտաֆանտաստիկ ժանրը նեռարում է ինչպես կարճ պատմվածքներ այնպես էլ որոշ վեպեր («Տիտանի ծովահարսը» և «Կատվի ճոճք»)։ Այնուամենայնիվ, գրողին մեծ հռչակ բերեց 1945 թվականի փետրվարին դաշնակից օդանավերի կողմից Դրեզդենի ռմբակոծմանը նվիրված «Սպանդանոց համար 5 կամ երեխաների խաչակրաց արշավանքը» իրատեսական աշխատանքը, որի ժամանակ քաղաքը լիովին ավերվեց։

Շատ աշխատանքներում Վոնեգութը իր մտքերը արտահայտում է գլխավոր հերոսների ձայներով, ինչպիսիք են ֆանտաստ գրող Քիլգոր Ֆուտը, որի նախատիպը եղել է իրականում գոյություն ունեցող ֆանտաստ Թեոդոր Սթարջոնը։ Վոնեգուտը իր հերոսին շնորհեց հարուստ երևակայությամբ և ցինիզմով, չափավորված իր մարդասիրությամբ։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Վոնեգութը, հիշելով «Սպանդանոց համար 5» վեպի վրա տարվող աշխատանքները, նկարագրեց ստեղծագործական գործընթացը հետևյալ կերպ.

Ես չեմ կարծում, որ որևէ արվեստագետ գիտի, թե ինչու է այս կամ այն բանն անում, որը տրամաբանական չէ ... այս ամենը հորդում է մեզանից։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/04/11/books/11cnd-vonnegut.html?_r=2&hp&oref=slogin&oref=slogin
  5. Guggenheim Fellows database
  6. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  7. https://debsfoundation.org/index.php/landing/eugene-v-debs-award/
  8. Robert W. Smith, Dorothy A. Nicholson (2007)։ «Vonnegut and Bohn architectural renderings, 1896, 1911»։ www.indianahistory.org (անգլերեն)։ Indiana Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին։ Վերցված է 2016-03-31 
  9. 9,0 9,1 9,2 Dinitia Smith (2007-04-12)։ «Kurt Vonnegut, Novelist Who Caught the Imagination of His Age, Is Dead at 84»։ Նյու Յորք Թայմս (անգլերեն)։ Վերցված է 2016-03-30 
  10. 10,0 10,1 10,2 George Lowery (2007-04-12)։ «Kurt Vonnegut Jr., novelist, counterculture icon and Cornellian, dies at 84»։ Cornell Chronicle (անգլերեն)։ Cornell University։ Վերցված է 2016-03-31 
  11. Kurt Vonnegut. Vonnegut's Blues For America, 07 January, 2006. Sunday Herald(անգլ.)
  12. «Сын Воннегута заменит отца на один вечер»։ Lenta.ru։ 2007-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-02-19 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 495 CC BY-SA icon 80x15.png