Կուրորտաբանությունը և ֆիզիոթերապիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրորտաբանություն և ֆիզիոթերապիայի զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1930 թվականին Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության (ԿՖԲ) ԳՀԻ-ի հիմնադրմամբ։ Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են հանրապետության տարածքի առողջավայրային պաշարները (Ա. Հակոբյան, Ա. Դեմյոխին, Գ. Աղաջանյան, Ռ. Ջանջուտովա, Ժ. Թոփչյան, Զ. Սարգսյան), բացահայտվել են բնական բուժիչ գործոնները, կազմվել նրանց ամփոփագրերը, տրվել բուժական նշանակության գնահատականը, օգտագործման ուղիներն ու հեռանկարները։ Հետազոտվել են առողջավայրերի տեղանքի աերոքիմիան, հիմն. առողջավայրերի և հանրապետության շրջանների ջրաերկրաբանությունը, բացահայտվել է «Արզնի» և «Ջերմուկ» հանքային ջրերի միկրոտարրերի տեղաբաշխումն օրգանիզմում։ Հանքային ջրերի և տեղանքի բնակլիմայական պայմանների գիտականորեն հիմնավորված տվյալների հիման վրա Արզնի, Ջերմուկ, Դիլիջան, Հանքավան, Վանաձոր առողջավայրերում ստեղծել են առողջարաններ, սկսել են օգտագործել շշալցված հանք, ջրեր (Գ. Աղաջանյան, Ժ. Թոփչյան)։ Տրվել են Դիլիջանի, Ջերմուկի, Սևանի ավազանի, Արեգունու լճափի, Շիրակի սարահարթի կլիմայական բնութագրերը։ Կլինիկայում և փորձարար, ճանապարհով ուսումնասիրվել են օրգանիզմի վրա ֆիզիկական գործոնների ֆիզիոլոգ, ազդեցության մեխանիզմները՝ համակարգային, բջջային և մոլեկուլային մակարդակներով։ Աշխատանքներ են կատարվել ֆիզիոթերապևտիկ գործոնների առավել արդյունավետ չափաքանակների օգտագործման, ռեժիմի, ազդեցության տևողության, օրգանիզմի վրա դրանց գործադրման նոր հատվածների բացահայտման ուղղությամբ։ Մշակվել են սրտի արատների, աթերոսկլերոզային կարդիոսկլերոզի բուժման ցուցումներն ու հակացուցումները Արզնի առողջարանում։ Հիմնավորվել է իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ առողջարանի համալիր և առանձին բուժիչ գործոնների ազդեցությունը։ Բացահայտվել է ֆիզիկական մի շարք գործոնների (ինդուկտոթերմիա, դեցիմետրային, սանտիմետրային ալիքներ) դրական ազդեցությունը հիպերտոնիկ հիվանդության սկզբնական փուլերում։

Մշակվել են առանձին նյարդայն հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության բարձրացման հարցեր, բացահայտվել «Ջերմուկ» հանքային ջրի բուժական ազդեցության մեխանիզմները՝ գոտկային և պարանոցային նյարդարմատաբորբի, վեգետատիվ բազմանյարդաբորբի ժամանակ։ Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժման համալիրում առաջնային է համարվել տորֆաբուժությունը, մշակվել են դեղանյութերով էլեկտրոֆորեզի եղանակներ։ Աշխատանքներ են կատարվել ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ֆիզիոբալնեոլոգային բուժման բնագավառում, հաստատվել է Հանքավանի և Ջերմուկի հանքային ջրերի դրական ազդեցությունն այդ հիվանդությունների դեպքում (Ա. Մելիք-Ադամյան, Տ. Մնացականով, Գ. Աղաջանյան)։ Ուսումնասիրվել են լեռնային կլիմայի և բարձունքային թերթթվածնության ազդեցությունը սրտի արատների, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողների վրա։ Ռեֆլեքսաբուժության բնագավառում մշակվել է խցանող էնդարտերիտի բուժման նոր եղանակ, ստեղծվել ջերմաասեղնածակման նոր սարք։ Պարզվել է ծայրամասային նյարդային համակարգի ողնածին (վերթեբրոգեն) ախտահարումների ժամանակ բազմաթիվ ֆիզիկական գործոնների հետ ասեղնաբուժության զուգակցման բուժական արդյունավետությունը։ Ուսումնասիրվել են Արզնու հանքային ջրերով լոգանքների ազդեցությունը սրտի պսակային շրջանառության, սրտամկանի նյութափոխանակության (Ս. Միրզոյան, Է. Հովհաննիսյան), գլխուղեղի նյութափոխանակության, արյան շրջանառության և ֆունկցիայի վրա։ Ներկայումս ԿՖԲ ԳՀՀ-ն տարածքային նշանակություն ունեցող, միջազգայնորեն ինտեգրված, վերականգնող, բժշկության բազմապրոֆիլ գիտագործններն և ուսումնական կենտրոն է։ 2002 թվականին ինստիտուտը մշակել և աստիճանաբար իրականացնում է ԿՖԲ ԳՀԻ-ի արդիականացման և զարգացման նոր ռազմավարություն։ Այժմ ինստիտուտի գործունեության հիմքն, ուղղություններից կարևորագույնը առողջ մարդու առողջության պահպանումն է, բնակչության առողջ ապրելակերպի արդյունավետ նորմերի համակարգի ձևավորումը և մարդու կյանքի որակի բարձրացումը։ Ինստիտուտում մշակվում են կանխարգելիչ ու վերականգնող, բժշկության բնագավառների ֆիզիկական գործոնների, բնական բուժ-առողջարար միջոցների, առողջարար, և բուժիչ սննդի, համաչափ ֆիզիկական ակտիվության, էկոնավտանգ վերականգնողական տեխնոլոգիաների մշակման ու ներդրման հիմնահարցեր։ Դրանց իրականացման համար կարևոր են վերականգնողական բժշկության բնագավառում առաջատար և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը, համակարգային մոտեցման իրականացումը, ապացուցող բժշկության չափանիշներին համապատասխանող միջագգային չափորոշիչների, սանդղակների, ֆունկցիոնալ թեստերի, միասնացված արձանագրությունների տեղայնացումն ու համակարգչային մոդելների լայնորեն կիրառումը։ Ինստիտուտի արդիականացման և զարգացման հայեցակարգի շրջանակներում մշակվել են միջազգային պահանջներին համապատասխանող բազմապրոֆիլ վերականգնող, կենտրոնի ժամանակակից մոդել և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված, օրգանիզմի հարմարվող, պաշարների ու վերականգնող, բուժման արդյունավետության քանակական գնահատման եղանակ։

ԿՖԲ ԳՀԻ-ում շարունակվում են ՀՀ բնական բուժական պաշարների (հանքային ջրեր, տորֆեր, բուժիչ ցեխեր, կավեր) քիմիական կազմի և ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությունը, հանքային ջրերի պաշարների առկա վիճակի ու որակի գնահատումը, դասակարգումը և եվրոպական ժամանակակից պահանջներին դրանց համապատասխանեցումը, ժամանակակից բնական հանք, ջրերի մոնիթորինգը։ ԿՖԲ ԳՀԻ-ն հանրապետության միակ իրավասու գիտական կենտրոնն է, որը գիտականորեն հիմնավորված եզրակացություններ է ներկայացնում հանք, ջրերի և այլ բնական գործոնների պահանջվող որակի, բուժ-առողջարար հատկությունների վերաբերյալ, հիմնավորում է առողջապահության բնագավառում դրանց բալնեոլոգիական արժեքն ու կիրառման ոլորտը։ Կլիմայի և կլիմայաբուժության ոլորտում ուսումնասիրվում են եղանակային և կլիմայական առանձնահատկությունների կիրառումը բժշկական նպատակներով։ Մասնավորապես, գնահատվում են հանրապետության առողջարանների հարմարավետ և ոչ հարմարավետ պայմանները, որոշվում են կլիմայաբուժության ժամկետները։ Ինստիտուտի գիտաշխատողների բազմամյա ուսումնասիրութունների արդյունքներն ամփոփվել են «Ատլաս Հայաստանի բացվել են հանրապետության հայտնի ու նոր հայտնաբերված բնական բուժ-առողջարարական պաշարների ընդհանրացված տվյալների և դրանց մոնիթորինգի, համակարգման, բժշկաէկոլոգիական գնահատման գիտական մշակումների արդյունքները։ Ատլասում ներկայացված ապացուցող, բազան կարող է հիմք ծառայել հանրապետության հանքային ջրերի և այլ բուժական հարուստ պաշարների պահպանման, արդյունավետ օգտագործման, հանրապետության առողջավայրերի, առողջարանների և էկոտուրիզմի զարգացման ու դրանց ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի համար։ ԿՖԲ ԳՀԻ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ԳՀ կենտրոնների ու կրթության ոլորտի հաստատությունների հետ։ Ինստիտուտը ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի կլինիկական հենակետն է, որտեղ տեղակայված են նշված հաստատությունների պրոֆիլային ամբիոնները։ Ինստիտուտը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի և Ֆիզիոլոգիայի ինստիտուտների հետ։ Ինստիտուտի ռազմավարության կարևորագույն ոլորտը միջազգային համագործակցությունն է և ինտեգրումը, որոնք իրականացվում են միջազգային տարբեր կազմակերպությունների մշակած նախագծերի ու ծրագրերի շրջանակներում։ Ինստիտուտն ընդգրկված է ԱՀԿ-ի «Սննդի, ֆիզիկական ակտիվության և առողջապահության գլոբալ ռազմավարություն», «Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և պայքարի եվրոպական ռազմավարություն» ու «Առողջ սնունդ և պարենային անվտանգություն» եվրոպական ծրագրերում։ Առաջատար բժշկական տեխնոլոգիաների և սարքավորումների մշակման, կլինիկական փորձարկման ու ներդրման ուղղությամբ ինստիտուտը համագործակցում է ՌԴ բժշկատեխնոլոգիական ակադեմիայի հետ (Հայաստանի մասնաճյուղի նախագահ՝ Բ. Հարությունյան)։ Կանխարգելիչ բժշկության, առողջ մարդու առողջության պահպանման, վերականգնող, նոր ծրագրերի և տեխնոլոգիաների մշակման, ներդրման, առողջարար, բուժական սննդի ու պարենային անվտանգության բնագավառներում ինստիտուտը համագործակցում է ՌԴ Վերականգնող, բժշկության և կուրորտաբանության կենտրոնի ու ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ-ի, Թբիլիսիի բալնեոլոգիական առողջարանի, Վրաստանի կուրորտաբանության, ֆիզիոթերապիայի, վերականգնման և բուժական տուրիզմի գիտագործնական կենտրոնի հետ։ Միջազգային նոր կապեր են հաստատվում ֆիզիկական և վերականգնողական բժշկության եվրոպ. միության, Աթենքի համալսարանի, «Դետենզոր» ինստիտուտի (Գերմանիա), Թել Ավիվի Կապլանի բժշկական կենտրոնի Ցավի կլինիկայի (Իսրայել), Եվրոպական բիզնես ասամբլեա (EBA, Լոնդոն) և միջազգային այլ կազմակերպությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։