Պսակային շրջանառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պսակային շրջանառություն, սրտամկանի արյան շրջանառություն, իրականանում է սրտում գտնվող պսակային աջ և ձախ զարկերակների և դրանց հետ հաղորդակցվող երակների միջոցով։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի արյունամատակարարման 3 տիպ՝

  • ձախ պսակային,
  • աջ պսակային
  • հավասարաչափ։

Վերջինս որոշում է պսակային շրջանառյության ախտաբանության բնույթը՝ սրտի անոթների հիվանդության դեպքում։ Երակները քանակով և չափերով գերազանցում են զարկերակներին ու բացվում են աջ նախասրտում։

Զարկերակային և երակային հիմնական ցողունները կապված են լավ զարգացած բերանակցումների (անաստոմոզների) ցանցով, որը հեշտացնում է կողմնային (կոլատերալ) շրջանառությունը՝ սրտի արյունամատակարարման տարբեր խանգարումների ժամանակ։ Սրտամկանի արյունամատակարարման բարձր ինտենսիվությունն ապահովվում է մազանոթների խիտ ցանցով։

Օրգանիզմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ օրգանիզմում պսակային շրջանառության մակարդակը համապատասխանում է սրտխփոցների ուժին ու հաճախականությանը և կարգավորվում է ինչպես ֆիզիկական գործոններով (արյան ճնշումն աորտայում են), այնպես էլ նյարդային ու հումորալ մեխանիզմներով։ Պսակային շրջանառության վրա ազդում են ֆիզիկական և հոգեկան վիճակները, ինչպես նաև օրգանիզմի ծանրաբեռնվածության բնույթը։

Խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակային շրջանառության խիստ խանգարվում է նիկոտինի և աթերոսկլերոզին, հիպերտոնիային ու սրտի սակավարյունային հիվանդությանը նպաստող մի շարք այլ գործոնների ազդեցությունից, ինչպես նաև նյարդային համակարգի գերլարվածության, բացասական հուզումների, անկանոն սնման, ֆիզիկական մարզվածության բացակայության պայմաններում։ Պսակային շրջանառության անբավարարությունը և խանգարումները տնտեսապես զարգացած երկրներում մահվան առավել հաճախ հանդիպող պատճարներից են, ուստի դրանց (հատկապես ինֆարկտի) կանխարգելումն ու բուժումը ժամանակակից բժշկության առավել կարևոր խնդիրն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402