Jump to content

Կուրախի շրջան (Դաղստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրախսկի շրջան
մունիցիպալ շրջան Խմբագրել Wikidata
Ստեղծում22 նոյեմբերի 1928 Խմբագրել Wikidata
ԵրկիրՌուսաստան Խմբագրել Wikidata
ՄայրաքաղաքԿուրախ Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԴաղստանի Հանրապետություն Խմբագրել Wikidata
Կոորդինատներ41°35′3″N 47°47′3″E Խմբագրել Wikidata
Բնակչություն14 909 Խմբագրել Wikidata
Մակերես740 կմ² Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.kurah.su Խմբագրել Wikidata
Քարտեզ

Կուրախի շրջան (լեզգիներեն՝ Кьурагь район)— վարչատարածքային միավոր և մունիցիպալ կազմավորում (մունիցիպալ շրջան) Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության կազմում։

Վարչական կենտրոնը Կուրախ գյուղն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը գտնվում է լեռնային Դաղստանի հարավ-արևելքում։ Հյուսիսում սահմանակից է Աղուլի, արևելքում՝ Խիվի և Սուլեյման-Ստալսկիի, հարավ-արևելքում՝ Մագարամկենտի, հարավում՝ Ախտիի, իսկ հարավ-արևմուտքում՝ Ռուտուլի շրջաններին։

Շրջանի տարածքը 612 կմ² է։ Շրջանի կազմի մեջ են մտնում նաև Դերբենտի շրջանի տարածքում գտնվող հեռավոր հարթավայրային անկլավները. կիսաանկլավ Ալադաշ, Արաբլյար և Մոլլակենտ գյուղերի խմբի շուրջ, ինչպես նաև կիսաանկլավ Կումուկ գյուղի շուրջ։

Շրջանի հարավային մասը եզերում է բարձրլեռնային Սամուրի լեռնաշղթան, որի կատարով անցնում է Մագարամկենտի և Ախտիի շրջանների հետ վարչական սահմանը։

Կլիման չափավոր ցամաքային է։ Վարչական կենտրոնում (Կուրախ գյուղ) արձանագրված նվազագույն ջերմաստիճանը կազմել է -33 °C, իսկ առավելագույնը՝ մինչև +38 °C։

Դաղստանի Կենտգործկոմի (ԴաղԿԳԿ) 4-րդ նստաշրջանի 1928 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ՝ Կյուրինի օկրուգի նախկին Կուրախի և Աղուլի տեղամասերի տարածքում (լրացուցիչ ներառելով Լակի օկրուգի Չիրագ, ինչպես նաև Կյուրինի օկրուգի Կուտուր-Կյուրինի տեղամասի Յուխարի-Մակա, Բուրշի-Մակա և Աշագա-Մակա գյուղերը) ձևավորվել է Կուրախի կանտոնը։ Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի (ՀԱԿԳԿ) 1929 թվականի հունիսի 3-ի որոշմամբ կանտոնը վերափոխվել է շրջանի։

ՀԱԿԳԿ 1934 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ՝ Բուրկիխանի, Գոանի, Դուլդուգի, Կուրագի, Ռիչայի, Տպիգի և Խուտկուլի գյուղխորհուրդների առանձնացման միջոցով ձևավորվել է Աղուլի շրջանը։

ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1963 թվականի փետրվարի 1-ի հրամանագրով շրջանը լուծարվել է, իսկ տարածքը միացվել է Կասումկենտի գյուղական շրջանին։

ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1965 թվականի հունվարի 12-ի հրամանագրով շրջանը վերականգնվել է նախկին սահմաններում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
1926[1]1939[2]1989[2]2002[3]2010[4]2011[5]2012[6]
228515 50811 58015 20615 43415 37915 323
2013[7]2014[8]2015[9]2016[10]2017[11]2018[12]2019[13]
15 29915 17515 13915 04214 90114 75914 560
Բնակչության թվաքանակը
1926[1]1939[2]1989[2]2002[3]2010[4]2011[5]2012[6]
228515 50811 58015 20615 43415 37915 323
2013[7]2014[8]2015[9]2016[10]2017[11]2018[12]2019[13]
15 29915 17515 13915 04214 90114 75914 560

Ըստ ՌԴ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների՝ բնակչության թվաքանակը կազմելու է[14].

  • 2024 թ. — 14,17 հազար մարդ
  • 2035 թ. — 13,14 հազար մարդ

Ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրախի շրջանում բնակվում են լեզգիներ և աղուլներ (Ալադաշ, Արաբլյար և Մոլլակենտ գյուղերում, որոնք էքսկլավի կարգավիճակով գտնվում են Դերբենտի շրջանի տարածքում)։

2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով[15]

ԺողովուրդԹվաքանակ (մարդ)Մասնաբաժինը բնակչության մեջ (%)
Լեզգիներ15 19098,41 %
Ադրբեջանցիներ220,14 %
Ռուսներ200,12 %
Թաբասարաններ110,07 %
Աղուլներ70,04 %
Այլ90,05 %
Ընդամենը15 434100,00 %

2020—2021 թվականների Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով[16]

ԺողովուրդԹվաքանակ (մարդ)Մասնաբաժինը բնակչության մեջ (%)
Լեզգիներ14 17294,54 %
Աղուլներ5713,80 %
Այլ2461,64 %
Ընդամենը14 989100,00 %

Խորհրդային իշխանության կողմից իրականացված լեռնաբնակների՝ հարթավայրային տարածքներ վերաբնակեցման չմտածված քաղաքականության, ինչպես նաև 1966 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով (որի պատճառով ավերվեցին բնակելի տներ, վարչական, տնտեսական և մշակութային նշանակության օբյեկտներ), լեռնային գյուղերի շատ բնակիչներ ստիպված եղան լքել հայրենի եզերքը և հաստատվել հարթավայրում կամ հանրապետության քաղաքներում։ Այս պատճառներով, ինչպես նաև արդի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով (շրջանի աշխատունակ բնակչության շրջանում գործազրկություն, կյանքի որակի անկում, հասարակության գլոբալ ուրբանիզացում և այլն), շրջանի 38 գյուղերից այսօր 10-ը լքված են, իսկ ևս 17-ը գտնվում են անհետացման եզրին, այդ թվում՝ Ախնիգը, Բախցուգը, Սարագը, Ուկուզը, Ուրսունը, Խվերեջը, Խպյուկը և այլն։

Շրջանի բոլոր գյուղերը գտնվում են հանրապետության լեռնային բնակլիմայական գոտում, բացառությամբ հարթավայրային գոտում գտնվող Ալադաշ, Արաբլյար և Մոլլակենտ գյուղերի։ 28 բնակեցված գյուղերից 23-ում այսօր բնակվում են լեզգիներ, իսկ 5-ում՝ աղուլներ (Կվարդալ, Ուսուգ, Ուկուզ, Խվերեջ, Խպյուկ)։

Տարածքային կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչատարածքային կառուցվածքի շրջանակներում Կուրախի շրջանն ընդգրկում է գյուղխորհուրդներ և գյուղեր[17][18]։

Տեղական ինքնակառավարման կազմակերպման շրջանակներում համանուն մունիցիպալ շրջանի կազմի մեջ են մտնում գյուղական բնակավայրի (սելսկոյե պոսելենիե) կարգավիճակ ունեցող 14 մունիցիպալ կազմավորումներ, որոնք համապատասխանում են գյուղխորհուրդներին և գյուղերին[19]:

Գյուղական բնակավայրՎարչական կենտրոնԲնակավայրերի
քանակ
Բնակչություն
(մարդ)
Մակերես
(կմ²)
1ԱլադաշԱլադաշ11110
2ԱշարիԱշար270360.48
3ԳելխենիԳելխեն2651183.43
4ԻկրայիԻկրա4191825.84
5ԿաբիրԿաբիր114136.08
6ԿոչխյուրիԿոչխյուր271939.97
7ԿումուկԿումուկ1862
8ԿուրախիԿուրախ23646121.66
9ԿուտուլիԿուտուլ226342.06
10ՄոլլաքենդիՄոլլաքենդ21646
11ՈւսուգիՈւսուգ343523.00
12ԽպյուկԽպյուկ133223.86
13ՇիմիխյուրիՇիմիխյուր368328.70
14ՇտուլիՇտուլ247943.10

Շրջանում կա 28 գյուղական բնակավայր.

Գյուղական բնակավայրՎարչական կենտրոնBնակավայրերի
քանակ
class="wikitable sortable mw-collapsible mw-collapsed"
Շրջանի բնակավայրերի ցանկ
ԲնակավայրՏեսակԲնակչությունԳյուղական բնակավայր
1Ալադաշգյուղ1083Ալադաշ
2Արաբլյարգյուղ608Մոլլաքենդի գյուղխորհուրդ
3Ախնիգգյուղ30Կուտուլի գյուղխորհուրդ
4Աշակենտգյուղ108Շտուլի գյուղխորհուրդ
5Աշարգյուղ588Աշարի գյուղխորհուրդ
6Բախցուգգյուղ89Իկրայի գյուղխորհուրդ
7Բուգդատեպեգյուղ742Կոչխյուրի գյուղխորհուրդ
8Գելխենգյուղ561Գելխենի գյուղխորհուրդ
9Իկրագյուղ1717Իկրայի գյուղխորհուրդ
10Կաբիրգյուղ1383Կաբիր
11Կվարդալգյուղ107Գելխենի գյուղխորհուրդ
12Կոչխյուրգյուղ79Կոչխյուրի գյուղխորհուրդ
13Կուկվազգյուղ127Աշարի գյուղխորհուրդ
14Կումուկգյուղ832Կումուկ
15Կուրախգյուղ3444Կուրախի գյուղխորհուրդ
16Կուտուլգյուղ220Կուտուլի գյուղխորհուրդ
17Մոլլաքենդգյուղ1074Մոլլաքենդի գյուղխորհուրդ
18Ռուգունգյուղ122Իկրայի գյուղխորհուրդ
19Սարագգյուղ24Իկրայի գյուղխորհուրդ
20Ուկուզգյուղ39Ուսուգի գյուղխորհուրդ
21Ուրսունգյուղ89Շիմիխյուրի գյուղխորհուրդ
22Ուսուգգյուղ212Ուսուգի գյուղխորհուրդ
23Խվերեջգյուղ188Ուսուգի գյուղխորհուրդ
24Խպեջգյուղ238Շիմիխյուրի գյուղխորհուրդ
25Խպյուկգյուղ360Խպյուկ
26Խյուրեխյուրգյուղ177Կուրախի գյուղխորհուրդ
27Շիմիխյուրգյուղ373Շիմիխյուրի գյուղխորհուրդ
28Շտուլգյուղ386Շտուլի գյուղխորհուրդ

Կուտաններ (ձմեռային արոտավայրերին կից բնակավայրեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալադաշ, Արաբլյար և Մոլլակենտ գյուղերը, ինչպես նաև Կումուկը իրենցից ներկայացնում են Կուրախի շրջանի անկլավներ Դերբենտի շրջանի տարածքում, իսկ Բուգդատեպե գյուղը՝ անկլավ Մագարամկենտի շրջանի տարածքում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Районированный Дагестан : (адм.-хоз. деление ДССР по новому районированию 1929 г.). — Махачкала : Орготд. ЦИК ДССР, 1930. — 56, XXIV, 114 с.
  2. 1 2 3 4 Этносостав населения Дагестана
  3. 1 2 «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более». Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  4. 1 2 «Всероссийская перепись населения 2010 года. Таблица № 11. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских и сельских населённых пунктов Республики Дагестан». Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին. Վերցված է 2014-05-13-ին.
  5. 1 2 Оценка численности постоянного населения на 1 января 2011 года
  6. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  7. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)». Արխիվացված է օրիգինալից 2013-11-16-ին. Վերցված է 2013-11-16-ին.
  8. 1 2 «Численность населения на 1 января 2014 года по сельским поселениям Республики Дагестан». Արխիվացված է օրիգինալից 2014-04-17-ին. Վերցված է 2014-04-17-ին.
  9. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  10. 1 2 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  11. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  12. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  13. 1 2 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  14. «Стратегия пространственного развития Российской Федерации на период до 2025 года (проект)» (PDF). www.spsss.ru (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018-12-18-ին. Վերցված է 2021-06-12-ին.
  15. «Перепись 2010 года. Дагстат. Том 3». Արխիվացված է օրիգինալից 2017-10-11-ին. Վերցված է 2013-12-16-ին.
  16. «Территориальный орган Федеральной службы государственной системы по Республики Дагестан — итоги Всероссийской переписи населения 2020 года». Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-27-ին.
  17. «Закон Республики Дагестан от 10 апреля 2002 года N 16 «Об административно-территориальном устройстве Республики Дагестан»». Արխիվացված օրիգինալից 2018-04-02-ին. Վերցված է 2016-09-23-ին.
  18. «Единый реестр административно-территориальных единиц Республики Дагестан от 27.07.2018 № 00». Արխիվացված օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-06-19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 89 (օգնություն)
  19. «Закон Республики Дагестан от 13 января 2005 года № 6 «О статусе муниципальных образований Республики Дагестан»». Արխիվացված օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-06-21-ին.