Կոնստանտին Կրետիուս
Կոնստանտին Կրետիուս գերմ.՝ Konstantin Cretius | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1814[1] |
Ծննդավայր | Բժեգ, Լեհաստան[2] |
Վախճանվել է | հուլիսի 26, 1901[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | դիմապատկեր |
Konstantin Cretius Վիքիպահեստում |
Կոնստանտին Յոհան Ֆրանց Կրետիուս (գերմ.՝ Konstantin Johann Franz Cretius. հունվարի 6, 1814[1], Բժեգ, Լեհաստան[2] - հուլիսի 26, 1901[2], Բեռլին, Գերմանական ռայխ[3]), 19-րդ դարի գերմանացի նկարիչ, ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ, Բեռլինի արվեստների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Կրետիուսը ծնվել է 1814 թվականի հունվարի 6-ին Պրուսական թագավորության Բժեգ քաղաքում[4], որը ներկայումս գտնվում է Լեհաստանի Հանրապետության կազմում։ Մանուկ հասակում ծանր հիվանդության պատճառով գամված լինելով անկողնուն՝ զբաղվել է նկարներ անելով, գծապատկերներ ներկելով, ինչն էլ նրա մեջ հակում ու սեր է արթնացրել կերպարվեստի նկատմամբ[5]։
1833 թվականին ընդունվել է Բեռլինի արվեստների ակադեմիա, աշակերտել Կարլ Վիլհելմ Վախին։ 1836 թվականին ցուցահանդեսում ներկայացրել է «Ասպետն ու իր սիրած աղջիկը» և «Ռիչարդ Առյուծասիրտը» աշխատանքները։
1838 թվականին արժանացել է Պրուսիայի գեղարվեստի ակադեմիայի մեծ մրցանակին և այդ նույն տարվա սեպտեմբերին մեկնել ճամփորդելու Հարավային Եվրոպայում։ Ռոմանտիկ մի շարք կտավներ ստեղծելով՝ Իտալիայում փորձառություն ձեռք բերելու համար կրթաթոշակ է ստացել և Բրյուսել ու Փարիզ այցելելուց հետո մեկնել Պալերմո[5]։ Եղել է նաև Հռոմում, որտեղ 1842 թվականին ժանրային մի շարք գեղեցիկ նկարներ է ստեղծել։
Հայրենիք վերադառնալով՝ հեղինակել է պատմական, ժանրային, կրոնական թեմաներով բազմաթիվ աշխատանքներ, պատկերազարդել է Սիլեզիայի մի քանի եկեղեցիների խորանները։
1846 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորը նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պալատը՝ վերջինիս դիմանկարն ստեղծելու։ Սուլթանն այդ աշխատանքի համար նկարչին պարգևատրել է օսմանյան կայսրության Փառքի շքանշանով։
Կոնստանտին Կրետիուսը եղել է Բեռլինի արվեստների համալսարանի պրոֆեսոր։
Նրա զավակներից Ռիխարդ ֆոն Կրետիուսը դարձել է պրուսական բանակի գեներալ-լեյտենանտ, ստացել ազնվականական տիտղոս՝ այն ժառանգաբար իր սերունդներին փոխանցելու իրավունքով[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երիտասարդ գեղջկուհի
-
Աբդուլ Մեջիդ I-ի դիմանկարը
-
Ֆրիդրիխ Վիլհելմ I թագավորը Բեռլինում դիմավորում է Զալցբուրգից վտարվածներին
-
Հունական ընտանիք՝ ճանապարհին հանգիստ առնելիւս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Konstantin Johann Franz Cretius (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #117664545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Union List of Artist Names, 2017
- ↑ 5,0 5,1 Meyers Konversations-Lexikon, 4. Auflage von 1888 bis 1890
- ↑ Gothaisches genealogisches Taschenbuch der briefadeligen Häuser(1907).Erster Jahrgang,S.122
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stéphanie Baumewerd: Cretius, Constantin Johann Franz. In: Savoy, Bénédicte und Nerlich. France (Hg.): Pariser Lehrjahre. Ein Lexikon zur Ausbildung deutscher Maler in der französischen Hauptstadt. Band 1: 1793-1843, Berlin/Boston 2013, S. 48–50.
- Gothaischer Hofkalender|Gothaisches Genealogisches Taschenbuch der Briefadeligen Häuser. 1907. Erster Jahrgang, Justus Perthes, Gotha 1906, S. 122.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կրետիուս» հոդվածին։ |
|