Կարրի (համեմունք)
| Տեսակ | սննդային բաղադրամաս |
|---|---|
| Ենթատեսակ | համեմունքների խառնուրդ, hամեմունքներ և food powder? |

Կարրի (թամիլերեն՝ kari), քրքումի արմատի հիման վրա պատրաստված համեմունքների խառնուրդ, որը, ըստ երևույթին ծագել է Հնդկաստանում, մեր օրերում լայն տարածված է ամենուրեք։
Քրքումն ինքնին ունենալով ուժեղ հոտ, ունի թույլ, անարտահայտիչ և մասամբ տհաճ համ, դրա համար այն «բարելավել են»՝ ավելացնելով ուրիշ բաղադրամասեր։ Կարրին աչքի է ընկնում սուր համով (կան նաև կծու տարբերակներ) և առանձնահատուկ ուժեղ բուրմունքով։ Համեմունքի պարտադիր դասական մասնիկ են համարվում կարրի բույսի տերևները, սակայն քիչ մատչելիության պատճառով այն փոխարինվում է շամբալայով։
Հնդկաստանում, որպես կանոն, խառնուրդը պատրաստում են օգտագործելուց առաջ թարմ բաղադրամասերերով, բաղադրությունը հաստատված չէ և որոշվում է համով։ Հնդկաստանից դուրս կարրին հայտնի է չոր փոշու տեսքով։
Այն կիրառվում է բրնձին, բանջարեղեններին, մսին, թռչունների և ոչ ոգելից ըմպելիքներին բույր հաղորդելու և ներկման համար։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարրի բաղադրությունը Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի պետությունների արդյունաբերական արտադրություններում (տոկոսային)[1].
| Համեմունք | Հնդկական ունիվերսալ կարրի (բացի ձկնային ուտեստներից) | Լրիվ կարրի | Կարրին ձկնային ուտեստների համար | Ոչ լրիվ կարրի | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Նուրբ բաց | Այրող բաց | Այրող մուգ | Չափավոր այրող բաց | Չափավոր այրող մուգ | Կծու | Ոչ կծու | ||
| Քրքում | 32 | 30 | 20 | 30 | 20 | 32 | 20 | 28 |
| Գինձ | 24 | 22 | 26 | 27 | 37 | 32 | 36 | 36 |
| Շամբալա | 10 | 4 | 10 | 4 | 4 | 10 | 10 | 10 |
| Հոռոմ սամիթ | 2 | 2 | 2 | 2 | 2 | 4 | — | — |
| Կոճապղպեղ | — | 7 | 7 | 4 | 4 | — | 5 | 2 |
| Հիլ | 12 | 12 | 12 | 5 | 5 | — | — | — |
| Մեխակ | 4 | 2 | 2 | 2 | 2 | — | — | — |
| Սպիտակ պղպեղ | 5 | 5 | — | 4 | — | 10 | — | 5 |
| Սև պղպեղ | — | — | 5 | — | 4 | — | 5 | — |
| Բահար | — | — | — | 4 | 4 | — | 4 | 4 |
| Չինական դարչին | — | — | — | 4 | 4 | — | — | — |
| Մշկընկույզի գույն | — | — | — | 2 | 2 | — | — | — |
| Սպիտակ մանանեխ | — | — | — | — | — | — | 5 | 3 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Похлёбкин В.В. Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 147—151. — 207 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարրի (համեմունք)» հոդվածին։ |
| ||||||
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В.В. Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 147—151. — 207 с.