Կարոլ Միկուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլ Միկուլի
Karol Mikuli.jpg
Կարոլ Միկուլի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունKarol Mikuli
Ծնվել էհոկտեմբերի 20, 1819(1819-10-20)[1][2]
Չեռնովցի, Ավստրիական կայսրություն
ԵրկիրFlag of the Habsburg Monarchy.svg Ցիսլեյտանիա
Մահացել էմայիսի 21, 1897(1897-05-21)[1] (77 տարեկան)
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դաշնակահար, խմբավար, մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԼվովի կոնսերվատորիա
Karol Mikuli Վիքիպահեստում

Կարոլ Միկուլի (լեհերեն` Karol Mikuli, հոկտեմբերի 20, 1819(1819-10-20)[1][2], Չեռնովցի, Ավստրիական կայսրություն - մայիսի 21, 1897(1897-05-21)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ծագումով հայ լեհական կոմպոզիտոր, դաշնակահար, խմբավար: Հայազգի Նիկոլա Միկուլիի (նախնիները` Աքսինյան) և գերմանուհի Մարիա Գութմանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է XIX դ․ սկզբին Մոլդավիայից Բուկովինա գաղթած հայ ազնվական Միկուլի տոհմից։ 1844-1847 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆ․ Շոպենին: 1848-1858 թվականներին համերգներով հանդես է եկել Եվրոպայում և Ռուսաստանում: 1858 թվականից եղել է Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահ, Լվովի կոնսերվատորիայի տնօրեն և պրոֆեսոր։ 1887 թվականին հիմնադրել է սեփական երաժշտական դպրոց, որ ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ Միկուլին իր ստեղծագործության ոճով հարում է վաղ ռոմանտիկներին։ Գրել է բազմաթիվ դաշնամուրային երկեր (մազուրկաներ, վալսեր, պոլոնեզներ և այլն), սերենադ դաշնամուրի և կլառնետի, սկերցինո 3 ջութակի համար։ Armenien ստեղծագործության մեջ կոմպոզիտորը օգտագործել է Լվովի հայերի երգերի մեղեդիներ։ Հավաքել և մշակել է լեհական, ռումինական, գուցուլական, մոլդավական ժողովրդական երգեր։ Միկուլին եղել է Շոպենի ամբողջական երկերի լավագույն հրատարակության (1879) խմբագիրը։ Դրանում մեծ արժեք է ներկայացնում մի աշակերտական օրինակի վրա իր իսկ՝ Շոպենի կողմից գրված տարբերակների մեջբերումը։ Թաղված է Լվովի հայկական եկեղեցում:

Երաժշտությամբ զբաղվել է վաղ մանկուց։ 1835 թվականին բժշկություն է ուսանել Վիեննայի համալսարանում: 1844-1847 թվականներին Փարիզում աշակերտել է Ֆրեդերիկ Շոպենին, հետագայում դարձել նրա ընթերական ու քարտուղարրը։ Համերգներով շրջագայել է Բուխարեստում, Վիեննայում, Մոսկվայում, Քիշնևում, Կիևում և այլուր։ Առաջիններից է կատարել Շոպենի և Շումանի ստեղծագործությունները։ 1858 թվականին ընտրվել է Լվովի կոնսերվատորիայի տնօրենը և դաշնամուրի դասարանի ուսուցչապետը։ Ղեկավարել է նաև Լվովի ֆիլհարմոնիան։ 1887 թվականին կնոջ հետ հիմնել է սեփական երաժշտական դպրոցը։

Գրել է բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններ, սերենադ, սկերցինո: Շոպենի երկերի առաջին հրատարակիչն է, 1879 թվականին Լայպցիգում 17 հատորով լույս է ընծայել նրա դաշնամուրային երկերը (վերահրատարակվել է 1885-ին)։ Հրատարակել է «Ռումինական ազգային 48 մեղեդիներ» քառահատորը ֆրանսերեն (1850-1854)։ Պաբլո Սարասատեն վերամշակել և կատարել է ջութակի համար Միկուլիի գրած գործերից մի շուրջպար, իսկ Ջորջե Էնեսկուն իր «Ռումինական ռապսոդիա թիվ 2»-ի համար գործածել է նրա երգերից։ Հավաքել և մշակել է լեհահայերի, լեհական, ուկրաինական, գերմանական, հուցուլական երգեր, գրել ինքնուրույն ֆրանսերեն երգեր։ Լվովի հայերի հինավուրց երգերի հիման վրա գրել “Արմենիա” ծավալուն երկը։ Նրան աշակերտել է տարբեր ազգերի կոմպոզիտորներ և դաշնակահարներ՝ լեհեր Մեչիսլավ Սոլտիսը, Ռաուլ Կոչալսկին, ուկրաինացի Ստանիսլավ Նևադոմսկին, ռումին Չիպրիան Պորումբեսկուն և այլք։ Թաղված է Լվովի հայկական եկեղեցու բակում։ Նրա գերեզմանի հուշատախտակին գրված է “Կարոլ Միկուլի: 1818-1897: Նշանավոր դաշնակահարին ու կոմպոզիտորին, Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահին, կոնսերվատորիայի տնօրենին: Շնորհապարտ աշակերտներից և աշակերտուհիներից”:

1977 թվականին լույս է տեսել Կորնելիա Բուեսկուի ռումիներեն մենագրությունը Միկուլիի մասին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Wurzbach D. C. v. Mikuli, Karl (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 18. — S. 297.
  3. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., Զանգակ-97, 2002, էջ 189:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 549 CC-BY-SA-icon-80x15.png

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Charles (Carl, Karol) MIKULI (1821—1897) — l'élève arménien de Frédéric Chopin à Paris et son éditeur en Podolie-Galicie (ֆր.)