Jump to content

Կարմրաոտ խոլահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրաոտ խոլահավ
Կարմրաոտ խոլահավ
Կարմրաոտ խոլահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խոլահավեր (Sula)
Տեսակ Կարմրաոտ խոլահավ (S. sula)
Միջազգային անվանում
Sula sula
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմրաոտ խոլահավը (լատին․՝ Sula sula) խոլահավերի ցեղի թռչուն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակի փետուրների գույնավորումը սպիտակ է, բաց մոխրագույն կամ բաց դարչնագույն, թաթերը կարմրավուն են, թաղանթավոր, կտուցը՝ երկնագույն (բաց կապույտ)։ Թևի հետևի եզրը սև է։ Կարմրաոտ խոլահավի մարմնի երկարությունը մոտ 70 սմ է, թևերի բացվածքը՝ մոտ 1,5 մ։ Երիտասարդ կարմրաոտ խոլահավերը նման են դարչնագույն եղբայրակիցներին[1]։

Տարածվածություն և կենսակերպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը սովորաբար ապրում է Խաղաղ օվկիանոսում, մեծ գաղութները հանդիպում են Տոբագո կղզում։ Բնադրում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի արևադարձային կղզիներում, ավելի հազվադեպ՝ Հնդկական և Ատլանտյան օվկիանոսի կղզիներում։ Բները փայտիկներից են սարքում թփերի մեջ, սովորաբար ածում են մեկ ձու, որին թուխս են նստում մոտ 45 օր։ Հասուն առանձնակներ նկատվել են հարավում ընդհուպ մինչև Թաթարական նեղուցը և Կուրիլյան լեռնաշղթայի հարավում[2]։

Հիմնական սնունդն է մանր ձկները ու կաղամարնները։

Ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաբանների միջազգային միությունն առանձնացնում է երեք ենթատեսակ[3].

  • Արևելյան կարմրաոտ խոլահավ (Sula sula rubripes)[4]
  • Sula sula sula
  • Sula sula websteri

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմրաոտ խոլահավի սեռահաս արու,
Խենովեսա կղզի, Գալապագոսյան կղզիներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հավալուսնանմաններ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  2. Խոլահավեր
  3. «IOC World Bird List 5.1». IOC World Bird List Datasets. doi:10.14344/IOC.ML.11.1. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  4. Под общей редакцией Г. П. Дементьева и Н. А. Гладкова Птицы Советского Союза. — Москва: Советская наука, 1951. — С. 67-68. — 658 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ խոլահավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ խոլահավ» հոդվածին։