Դարչնագույն խոլահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դարչնագույն խոլահավ
Դարչնագույն խոլահավ
Դարչնագույն խոլահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խոլահավեր (Sula)
Տեսակ Դարչնագույն խոլահավ (S. leucogaster)
Միջազգային անվանում
Sula leucogaster
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Դարչնագույն խոլահավ (լատ.՝ Sula leucogaster), խոշոր ծովային թռչուն խոլահավերի ընտանիքից, որից այն, թերևս, ամենատարածված տեսակն է[1]։ Այն ունի համաարևադարձային տարածագոտի, որը համընկնում է այլ խոլահավերի տեսակների հետ։ Երամային դարչնագույն խոլահավը շրջում և կեր է հայթայթում ափամերձ ջրերի ցածր բարձրության վրա։ Երամները սուզվում են՝ փոքր ձկներ բռնելու համար, հատկապես, երբ գիշատիչները քշում են դրանց դեպի մակերևույթ։ Նրանք բնադրում են միայն գետնին և թառում են պինդ առարկաների, այլ ոչ թե ջրի երեսին[2]։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարչնագույն խոլահավը նկարագրվել է ֆրանսիացի բազմագիտակ Ժորժ-Լուի Լեկլերկի՝ կոմս դը Բուֆոնի կողմից իր Histoire Naturelle des Oiseaux- ում 1781 թվականին[3]։Թռչունը պատկերվել էր նաև ձեռքով գունազարդված պնակի վրա, որը փորագրվել էր Ֆրանսուա-Նիկոլյա Մարտինեի կողմից Planches Enluminées D'Histoire Naturelle-ում, որն արտադրվել էր Էդմե-Լուի Դոբենտոնի ղեկավարությամբ՝ ուղեկցելու Բուֆոնի տեքստին[4]։ Բուֆոնն իր նկարագրության մեջ չի ներառել գիտական անվանում, սակայն 1783 թվականին հոլանդացի բնագետ Պիտեր Բոդդերտը մտցրեց Pelecanus leucogaster երկանդամ անվանումն իր Planches Enluminées գրացուցակում[5]։ Տիպային տեղանքը Ֆրանսիական Գվիանայի Կայեննան է[6]։ Ներկայիս Sula ցեղը մտցվել է ֆրանսիացի կենդանաբան Մատյուրեն Ժակ Բրիսոնի կողմից 1760 թվականին[7]։ Sula բառը նորվեգերեն նշանակում է խևահավ, իսկ leucogaster-ը հին հունարեն leuko-ից է, որը նշանակում է «սպիտակ», և gastēr-ից, որը նշանակում է «փոր»[8]։

Կա ճանաչված չորս ենթատեսակ.[9]

  • Sula leucogaster leucogaster (Boddaert, 1783) - Կարիբյան և Ատլանտյան կղզիներ
  • Sula leucogaster brewsteri Նաթանիել Սթիքնի Գոս, 1888 - ԱՄՆ-ի և Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափեր
  • Sula leucogaster etesiaca Ջոն Թայեր և Օթրամ Բենգս, 1905 - Կենտրոնական Ամերիկայի և Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան ափեր
  • Sula leucogaster plotus (Ֆորսթեր, 1844) – Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսի միջով դեպի արևմուտք և կենտրոնական Խաղաղ օվկիանոս[10]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլահավի գլուխը և մարմնի վերնամասը (մեջքը) ծածկված են շագանակագույնից մինչև սևի հասնող փետուրներով, իսկ մնացած մասը (որովայնը) հակադրական սպիտակ է։ Մերկ մասերի գույները տարբերվում են աշխարհագրորեն, բայց ոչ սեզոնային[2]։ Տեսակը նաև ցուցադրում է մերկ մասերի գույների սեռական երկձևություն. արուները ունեն կապույտ ակնամերձ օղակ, ի տարբերություն էգերի դեղին ակնօղակի։ Բացի այդ, S. l. brewsteri ենթատեսակի արուն լավ արտահայտված փետրածածկ ունի. սպիտակ ճակատը, ճակատի առջևը և կզակը միաձուլվում են դարչնագորշավուն պարանոցի և կրծքի հետ[2]։

Էգը հասնում է մոտ 80 սմ, իսկ նրա թևերի բացվածքը՝ 150 սմ-ի, և նա կարող է կշռել մինչև 1,3 կգ։ Արու հասնում է մոտ 75 սանտիմետրի, նրա թևերի բացվածքը՝ 140 սմ-ի, իսկ կշիռը 1000 գրամի[11]։

Ի տարբերություն խոլահավերի այլ տեսակների, ոչ սեռահասունների փետրածածկն արդեն նման է մեծերի փետրավորությանը[2]։ Դրանք գորշադարչնագույն են՝ գլխի, թևերի և պոչի վերնամասի մգացումով, իսկ կրծքի և փետրածածկի ներքևի մասը սպիտակի վրա խիստ դարչնագույն երանգավորում ունեն։ S. l. brewsteri ենթատեսակի ոչ սեռահասուն թռչունները նույնպես տարբերվում են նրանով, որ ստորին փետրածածկը մկան երանգի դարչնագույն գույն ունի[2]։

Նրանց կտուցները բավականին սուր են և բազմաթիվ ատամնավոր եզրեր ունեն։ Նրանց թևերը բավականին կարճ են, ինչը հանգեցնում է թափահարման բարձ արագության, իսկ պոչը բարակ է ու երկար։ Թեև այս թռչունները սովորաբար լուռ են, թռչունների դիտորդները հաղորդել ում երբեմն-երբեմն արձակած հնչյունների մասին, որոնք նման են խռնչյունի կամ կռնչոցի։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արու թռչունը ճտի հետ Սան Պեդրո և Սան Պաուլո կղզեխմբում, Պերնամբուկո, Բրազիլիա

Այս տեսակը բնադրում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների համաարևադարձային կղզիներում և ափերում։ Հաճախ են այցելում Մեքսիկական ծոցի և Կարիբյան ծովի կղզիներում գտնվող բազմացման վայրերը։ Աշխարհում աղտոտվածության աճի հետ մեկտեղ դարչնագույն խոլահավերը սկսել են օգտագործել ծովաղբը՝ իրենց բները դնելու համար։ Այդ բների 90,1 տոկոսը բաղկացած է պլաստիկից, մինչդեռ նավաբեկության վայրերի մոտ գտնվող բները նավաբեկորների մեծ տոկոս են պարունակում[12]։ Այս թռչունը բնադրում է մեծ գաղութներով՝ գետնին՝ կոտրված խեցիների և բուսականության կույտի մեջ երկու կավճակապույտ ձու դնելով, բայց սովորաբար մեծացնում է միայն մեկ ճուտ, քանի որ երկրորդ ձագը չի կարող մրցակցել իր ավագ եղբոր կամ քրոջ հետ սննդի համար, կամ նույնիսկ բնից դուրս է նետվում նրա կողմից[13]։ Ձմեռում է ծովում ավելի լայն տարածության վրա։

Զույգերը կարող են միասին մնալ մի քանի սեզոնի ընթացքում։ Նրանք կատարում են ողջույնի ճարտար ծեսեր, ինչպես նաև տպավորիչ սուզորդներ են, որոնք մեծ արագությամբ սուզվում են օվկիանոս։ Հիմնականում ուտում են մանր ձկներով կամ կաղամարներով, որոնք խմբերով հավաքվում են մակերևույթի մոտ, նաև թռչող ձուկ են որսում՝ մակերևույթի վրայով սահելիս։ Չնայած նրանք հզոր և արագաշարժ թռչուններ են, բայց հատկապես անշնորհք են վերելքի և վայրէջքի ժամանակ. վերելքը հեշտացնելու համար նրանք ուժեղ քամիներ և բարձր թառեր են օգտագործում։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harrison Peter (1985)։ Seabirds: An Identification Guide (revised ed.)։ Houghton Mifflin։ էջ 292։ ISBN 978-0-395-60291-1 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Harrison Peter (1985)։ Seabirds: An Identification Guide (revised ed.)։ Houghton Mifflin։ էջ 292։ ISBN 978-0-395-60291-1  Harrison, Peter (1985).
  3. Buffon Georges-Louis Leclerc de (1781)։ «Le Petit Fou»։ Histoire Naturelle des Oiseaux (ֆրանսերեն) 16։ Paris: De L'Imprimerie Royale։ էջ 142 
  4. Buffon Georges-Louis Leclerc de, Martinet François-Nicolas, Daubenton Edme-Louis, Daubenton Louis-Jean-Marie (1765–1783)։ «Fou de Cayennen»։ Planches Enluminées D'Histoire Naturelle 10։ Paris: De L'Imprimerie Royale։ Plate 973 
  5. Boddaert Pieter (1783)։ Table des planches enluminéez d'histoire naturelle de M. D'Aubenton : avec les denominations de M.M. de Buffon, Brisson, Edwards, Linnaeus et Latham, precedé d'une notice des principaux ouvrages zoologiques enluminés (ֆրանսերեն)։ Utrecht։ էջ 57, Number 973 
  6. Mayr Ernst, Cottrell G. William, eds. (1979)։ Check-list of Birds of the World 1 (2nd ed.)։ Cambridge, Massachusetts: Museum of Comparative Zoology։ էջ 186 
  7. Brisson Mathurin Jacques (1760)։ Ornithologie, ou, Méthode contenant la division des oiseaux en ordres, sections, genres, especes & leurs variétés (fr, la)։ Paris: Jean-Baptiste Bauche։ Vol. 1, p. 60,Vol. 6 p. 494 
  8. Jobling James A. (2010)։ The Helm Dictionary of Scientific Bird Names։ London: Christopher Helm։ էջեր 223, 373։ ISBN 978-1-4081-2501-4 
  9. Gill Frank, Donsker David, eds. (2017)։ «Hamerkop, Shoebill, pelicans, boobies & cormorants»։ World Bird List Version 7.3։ International Ornithologists' Union։ Վերցված է 2017-11-05 
  10. Redman Nigel, Stevenson Terry, Fanshawe John (2016)։ Birds of the Horn of Africa: Ethiopia, Eritrea, Djibouti, Somalia, and Socotra – Revised and Expanded Edition։ Princeton Field Guides։ Princeton, New Jersey: Princeton University Press։ էջ 44։ ISBN 978-0-691-17289-7։ OCLC 944380248։ Վերցված է 2018-12-13 
  11. Ospina-Alvarez A. (2008)։ «Coloniality of brown booby (Sula leucogaster) in Gorgona National Natural Park, Eastern Tropical Pacific»։ Onitología Neotropical 19: 517–529 
  12. Grant L.M., Lavers J.L., Stuckenbrock S., Sharp B.P., Bond A.L. (2018)։ «The use of anthropogenic marine debris as a nesting material by brown boobies (Sula leucogaster)»։ Marine Pollution Bulletin 137: 96–103։ PMID 30503494 ։ doi:10.1016/j.marpolbul.2018.10.016 
  13. Dorward D.F. (1962)։ «Comparative biology of the white booby and the brown booby Sula spp. at Ascension»։ Ibis 103B (2): 174–220։ doi:10.1111/j.1474-919X.1962.tb07244.x 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]