Խոլահավեր
Խոլահավեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sula | ||||||||||||
|
Խոլահավերը (լատին․՝ Sula) խոլահավազգիներ (Suliformes) կարգի խոլահավեր (Sulidae) ընտանիքին պատկանող խոշոր ծովային թռչունների ցեղ է։ Ցեղը բաղկացած է ժամանակակից վեց և մի քանի անհետացած տեսակներից։ Հյուսիսային խոլահավը (Sula bassana) տեղափոխվել է խևահավեր (Morus) ընտանիք, որը պարունակում է երեք տեսակ։ Սևաթև խոլահավն առանձնացվել է խոլահավերի ընտանիքի երրորդ ցեղում (Հայրախոլահավեր - Papasula)։
Ցեղի ընդհանուր բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլահավերը խոշոր թռչուններ են, որոնք ազատորեն սավառնում են օվկիանոսի վրայով, ձկներ և կաղամարներ են որսում՝ 10-100 մ բարձրությունից ջուրս սուզվելով մինչև 25 մ խորություն։ Խոլահավեր ցեղի մեծահասակ առանձնյակների մարմնի երկարությունը 71-91 սմ է, թևերի բացվածքը՝ մինչև 1,5 մ, քաշը՝ 0,7-1,5 կգ։ Սուզվելիս նրանք կարող են ջրի մակերևույթի մոտ մինչև 140 կմ/ժ արագություն զարգացնել։ Հարվածը մեղմում են գլխի մաշկի տակ գտնվող օդապարկերը։ Փետուրների գերակշռող գույներն են սպիտակը և սևը (մուգ շագանակագույն)։ Սուր կտուցի եզրերի երկայնքով փոքրիկ ատամներ են։ Խոլահավերը շնչում են կտուցով, քանի որ արտաքին քթանցքներն ընդմիշտ փակ են և չեն խանգարում սուզվելուն։ Աչքերը գտնվում են առջևում, կտուցի կողքին, տեսողությունը երկակնյա է։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլահավերը բնադրում են գաղութներով հիմնականում Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների արևադարձային և մերձարևադարձային գոտիների կղզիներում և ծովափերին։ Մեկից մինչև չորս գունատ կապույտ կամ մոխրագույն ձու են ածում ժայռերի, ավազոտ ափերի կամ ծառերի վրա։ Երկու ծնողներն էլ հերթով նստում են ձվերի վրա 28-45 օր ընթացքում։ Եթե ձվերից մի քանի ճուտ է դուրս գալիս, սովորաբար կերակրում են միայն մեկին՝ ամենաուժեղին։ Բացառություն են կազմում Կապտաոտ խոլահավերը, որոնք մի քանի ձագ են կերակրում։ Երեքից վեց ամիս հետո երիտասարդ խոլահավերը սկսում են ինքնուրույն որսալ։
Պերուում խոլահավերի և այլ թռչունների բնադրավայրերում գուանո հավաքելու և այն որպես պարարտանյութ օգտագործելու դարավոր ավանդույթ կա։
Կարգաբանություն և էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլահավեր ընտանիքի ֆիլոգենիան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոլահավեր ընտանիքի կլադոգրամը[1]։ |
Տեսակառաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլոգենետիկական ծառի վրա խոլահավերի հայտնի վեց տեսակների դասավորությունը և դրանց տարանջատումն այլ ցեղերից ցույց է տրված նկարում։ Նախկինում Խոլահավերի բոլոր տեսակները վերագրվում էին մեկ ցեղի, բայց մոլեկուլային և բրածո տվյալները հնարավորություն տվեցին առանձնացնել երեք ցեղ։ Խոլահավեր ցեղի բրածոները շատ ավելի հազվադեպ են, քան Խևահավերի (Morus)։
Խոլահավերի ցեղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետացած տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sula humeralis (բրածո. միջին պլիոցեն)
- Sula magna (բրածո. ուշ/վաղ պլիոցեն, Պերու)
- Sula sulita (բրածո. ուշ պլիոցեն, Պերու)
Ժամանակակից տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչնաբանների միջազգային միությունը ժամանակակից վեց տեսակ է առանձնացնում[2][3]։ Դրանք թվարկված են աղյուսակում։
Հայերեն անվանումը | Գիտական անվանումը | Կարգավիճակը Կարմիր գրքում | Տարածվածություն | Լուսանկար |
---|---|---|---|---|
Կապտաոտ խոլահավ | Sula nebouxii Ալֆոնս Միլն-Էդվարդս, 1882 |
Քիչ մտահոգող տեսակ[4] | ![]() |
![]() |
Դարչնագույն խոլահավ | Sula leucogaster Պիտեր Բոդարթ, 1783 |
Քիչ մտահոգող տեսակ[5] | ![]() |
![]() |
Դիմակավոր խոլահավ | Sula dactylatra Ռենե Լեսոն, 1831 |
Քիչ մտահոգող տեսակ[6] | ![]() |
![]() |
Նասկայի խոլահավ | Sula granti Լայոնել Վալտեր Ռոտշիլդ, 1902 |
Քիչ մտահոգող տեսակ[7] | ![]() |
![]() |
Պերուական խոլահավ | Sula variegata Յոհան Յակոբ ֆոն Չուդի, 1843 |
Քիչ մտահոգող տեսակ[8] | ![]() |
![]() |
Կարմրաոտ խոլահավ | Sula sula Կառլ Լիննեյ, 1766 |
Քիչ մտահոգող տեսակ[9] | ![]() |
![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Patterson, S.A.; Morris-Pocock, J.A.; Friesen, V.L. (2011-02). «A multilocus phylogeny of the Sulidae (Aves: Pelecaniformes)». Molecular Phylogenetics and Evolution. 58 (2): 181–191. doi:10.1016/j.ympev.2010.11.021. ISSN 1055-7903.
- ↑ «Storks, frigatebirds, boobies, darters, cormorants « IOC World Bird List». www.worldbirdnames.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «IOC World Bird List 11.1» (ամերիկյան անգլերեն). doi:10.14344/ioc.ml.11.0. Վերցված է 30.01.2022-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ https://www.iucnredlist.org/species/22696683/168988087
- ↑ https://www.iucnredlist.org/species/22696698/132590197
- ↑ https://www.iucnredlist.org/species/22736173/132666363
- ↑ https://www.iucnredlist.org/species/22728990/163626479
- ↑ https://www.iucnredlist.org/species/22696686/132589026
- ↑ https://www.iucnredlist.org/species/22696694/168988714
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книпович Н. М. (1890–1907). «Олуши». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլահավեր» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլահավեր» հոդվածին։ |
|