Կարմինա Բուրանա (Օրֆ)
Կարմինա Բուրանա լատին․՝ Carmina Burana: Cantiones profanae cantoribus et choris cantandae comitantibus instrumentis atque imaginibus magicis | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Կառլ Օրֆ |
Լիբրետտոյի հեղինակ | Կառլ Օրֆ |
Սյուժեի աղբյուր | Carmina Burana? |
Գործողությունների քանակ | 25 |
Առաջնախաղի տարեթիվ | հունիսի 8, 1937 |
Carmina Burana by Carl Orff Վիքիպահեստում |
Կարմինա Բուրանա (լատին․՝ «Carmina Burana», ամբողջական՝ «Carmina Burana: Cantiones profanae cantoribus et choris cantandae comitantibus instrumentis atque imaginibus magicis»` «Բոյերնի երգեր։ Աշխարհիկ երգեր մենակատարների և երգչախմբերի համար, գործիքներով և մոգական պատկերներով»), գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆի բեմական կանտատ անհատական լիբրետոյով, որը գրվել է 1935-1936 թվականներին՝ միջնադարյան համանուն բանաստեղծությունների ժողովածուի մոտիվներով[1]։
Կանտանտի առաջին կատարումը կայացել է 1937 թվականի հունիսի 8-ին՝ Բերտիլ Վետցելսբերգերի դիրիժորությամբ։ «Կարմինա Բուրանան» երաժշտական եռապատկեր «Trionfi»-ի մաս է կազմում, որի մյուս երկու մասերն են «Catulli Carmina» և «Trionfo di Afrodite» կանտանտները[2]։
Բոյերնի երգերի ձեռագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի Բավարիա երկրամասում կա Բենեդիկտյան միաբանությանը պատկանող մի վանք, որը գերմաներենով կոչվում է Բոյերն, իսկ լատիներենով՝ Բուրան (Beuern, լատին․՝ Buranum ներկայիս Բենեդիկտբոյերն)։ Դեռևս 1803 թվականին այս վանքի պահոցներում գտնվում է 13-րդ դարի մի ձեռագիր, որը պարունակում էր միջնադարյան թվով 450 հիստրիոնյան տարբեր ծավալի բանաստեղծություններ։ Հիստրիոնները 9-13-րդ դարերի Եվրոպայում թափառաշրջիկ դերասաններ էին, որոնք հալածված էին եկեղեցական ու աշխարհիկ իշխանությունների կողմից, գրում էին աշխարհիկ թեմաներով բանաստեղծություններ ու երգեր, պիեսներ։ Հայտնաբերված ձեռագրում ընդգրկված սիրո, խնջույքի, հոգևոր, երգիծաբանական երգերը գրված են հին գերմաներենով, հին ֆրանսերենով և վուլգար`ոչ գրական լատիներենով։ Այդ ժամանակաշրջանի ուսյալ անանուն անձանց կողմից կազմված այս ձեռագիրը միջնադարյան եվրոպական աշխարհիկ քնարերգության առավել լիակատար ժողովածուներից է։ Եվ քանի որ միջնադարյան այդ բանաստեղծությունների ժողովածուն հայտնաբերվել է Բոյերնի, կամ լատիներենով՝ Բուրանի վանքում, կոչվում է Carmina Burana կամ Codex Burana, այսինքն՝ Բոյերնի երգեր։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Օրֆն առաջին անգամ միջնադարյան ձեռագրի բովանդակությանը ծանոթացել է Ջոն Էդինգթոնի հրատարակությամբ, որ լույս էր տեսել 1884 թվականին՝ «Գինի, կանայք և երգեր» խորագրով։ Այս հրատարակությունը պարունակում էր միջնադարյան ձեռագիր ժողովածուից ընդամենը 46 բանաստեղծություն՝ անգլերեն թարգմանությամբ։ Ծանոթանալով դրանց, Օրֆը հետաքրքրվում է բնօրինակ ձեռագրով, որի մեջ կային նաև նեվմային նշաններ։ Դրանք վկայում էին երգերի միաձայն կատարման մասին։ Սակայն նեվմերի վերածնումն Օրֆին չէր հետաքրքրում. նրան առավելապես հրապուրում էր «գրավիչ ռրթմը և բանաստեղծությունների պատկերավորությունը, լատիներենի երաժշտականությունը և հակիրճությունը»։ Զգալով միջնադարյան լատիներենի գունեղությունը և հստակ հնչյունակազմությունը, Օրֆը չթարգմանեց բանաստեղծությունները`դրանք օգտագործելով որպես արտահայտչամիջոց։ Կոմպոզիտորը, իրավաբան ուսանող և հունարենի ու լատիներենի գիտակ Միշել Հոֆմանի օգնությամբ ընտրում է 24 բանաստեղծություն և կազմում լիբրետոն։ Այն ներառում է բանաստեղծություններ ինչպես լատիներեն, այնպես էլ ուշմիջնադարյան գերմաներեն։ Այդպիսով հատկապես լեզուն ազդեց մեղեդու առանձնահատկությունների և կառուցվածքի վրա։ Իր ստեղծագործությունն Օրֆն անվանեց «Աշխարհիկ երգեր մենակատարների և երգչախմբի համար` գործիքների նվագակցությամբ և բեմական ներկայացմամբ»։ Ժողովածուից Օրֆն ընտրել էր սիրո, գարնան, խնջույքի երգեր, երգիծական և փառաբանական տողեր, որոնք, սակայն, չեն ստեղծում որոշակի սյուժե։ Կանտատը բաղկացած է նախերգից և 3 մասից և ներառում է նախապես ընտրված 24 բանաստեղծությունը։ Լիբրետոն ընդգրկում է աշխարհիկ թեմաների լայն շրջանակ, որոնք արդիական էին ինչպես 13-րդ դարում, այնպես էլ մեր ժամանակներում՝ հաջողության ու հարստության անկայունության, կյանքի անցողիկության, գարնան վերադարձի, ուրախության և խմիչքի հաճույք, որկրամոլություն, խաղամոլություն ու մարմնական սիրո։ Այս ամենը գտնվում են կյանքի անիվի վրա։ Գլորվելիս այն մարդկանց մի մասին վեր է բարձրացնում, հասցնում ամենաբարձր դիրքին, ոմանց ցած է նետում բարձունքից և տրորում իր տակ։ Ստեղծագործության վրա աշխատանքն սկսվեց ձեռագրի բանաստեղծությունների հետ ծանոթության առաջին իսկ պահից և շարունակվեց ընդամենը մի քանի շաբաթ`դաշնամուրային տարբերակի և համարյա 2 տարի`պարտիտուրի վրա։ Կանտատը գրված է մեծ նվագախմբի, մենակատարների, երգչախմբի մենակատարների և պարողների համար։ Գրական ժողովածուի առաջին էջում զետեղված է «ճակատագրի անիվը» նկարագրող մանրանկարը`4 մարդկային կերպարանքներ հետևյալ խոսքերով`կթագավորեմ, թագավորում եմ, թագավորել եմ կամ առանց թագավորության։ Այս գաղափարը հաճախ է հանդիպում միջնադարյան գրականության և կերպարվեստի մեջ։ Օրֆի կանտատը ստեղծվեց 1935-1936 թվականների ընթացքում։ Ստեղծագործության լրիվ վերնագիրը լատիներենով «Carmina Burana: Cantiones profanae cantoribus et choris cantandae comitantibus instrumentis atque imaginibus magicis» է։ Այն Օրֆի եռագրության առաջին մասն է, որի հաջորդ մասերն են «Կատուլլայի երգերը» (լատին․՝ Catulli Carmina) և «Ափրոդիտեի հաղթանակը» (իտալ.՝ Trionfo di Afrodite): Ամբողջ եռագրությունը կոչվում է «Trionfi» («Հաղթանակներ»)։ Կառլ Օրֆն իր այս ստեղծագործությունը բնութագրել է որպես տոնակատարություն մարդկության հաղթանակի, որը կայանում է մարմնի և տիեզերքի հավասարակշռության շնորհիվ։ Չնայած եռագրության որոշ հատվածներում առկա են ժամանակակից կոմպոզիցիոն մոտեցումներ, սակայն Օրֆը փայլուն կերպով արտահայտել է միջին դարերի ոգին՝ գրավիչ ռիթմերի ու պարզ տոնայնությունների միջոցով։ «Կարմինա Բուրանայի» հաջողությունը ստվերի մեջ թողեց Կառլ Օրֆի՝ նախկինում հրապարակած ստեղծագործությունները՝ բացի «Կատուլլայի երգերից» և «Էնտրատայից»։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Fortuna Imperatrix Mundi | Fortune, Empress of the World | ||
1. O Fortuna | Լատիներեն | O Fortune | Խմբերգ |
2. Fortune plango vulnera | Լատիներեն | I lament the wounds that Fortune deals | Խմբերգ |
I – Primo vere | In Spring | ||
3. Veris leta facies | Լատիներեն | The joyous face of Spring | Փոքրիկ խմբերգ |
4. Omnia Sol temperat | Լատիներեն | All things are tempered by the Sun | Թավաձայն |
5. Ecce gratum | Լատիներեն | Behold the welcome | Խմբերգ |
Uf dem anger | On the green | ||
6. Tanz | Dance | Նվագարանային | |
7. Floret silva | Լատիներեն | The forest flowers | Խմբերգ |
8. Chramer, gip die varwe mir | Հին գերմաներեն | Monger, give me coloured paint | Խմբերգ |
9. a) Reie | round dance | նվագարանային | |
b) Swaz hie gat umbe | Հին գերմաներեն | They who here go dancing around | Խմբերգ |
c) Chume, chum, geselle min | Հին գերմաներեն | Come, come, my dear companion | Փոքրիկ խմբերգ |
d) Swaz hie gat umbe (reprise) | Հին գերմաներեն | They who here go dancing around | Խմբերգ |
10. Were diu werlt alle min | Հին գերմաներեն | If the whole world were but mine | Խմբերգ |
II – In Taberna | In the Tavern | ||
11. Estuans interius | Լատիներեն | Seething inside | Թավաձայն |
12. Olim lacus colueram | Լատիներեն | Once I swam in lakes | Բարձրագույն ձայն, խմբերգ (արական) |
13. Ego sum abbas Cucaniensis | Լատիներեն | I am the abbot of Cockaigne | Թավաձայն, խմբերգ (արական) |
14. In taberna quando sumus | Լատիներեն | When we are in the tavern | Խմբերգ (արական) |
III – Cour d'amours | Court of Love | ||
15. Amor volat undique | Լատիներեն | Love flies everywhere | Զլաձայն, արական խմբերգը |
16. Dies, nox et omnia | Լատիներեն/հին Ֆրանսերեն | Day, night and everything | Թավաձայն |
17. Stetit puella | Լատիներեն | There stood a girl | Զլաձայն |
18. Circa mea pectora | Լատիներեն/հին գերմաներեն | In my breast | Թավաձայն, խմբերգ |
19. Si puer cum puellula | Լատիներեն | If a boy with a girl | 3 բարձրագույն ձայներ, թավաձայն, 2 թավջութակ |
20. Veni, veni, venias | Լատիներեն | Come, come, pray come | Խմբերգ |
21. In trutina | Լատիներեն | On the scales | Զլաձայն |
22. Tempus est iocundum | Լատիներեն | Time to jest | Զլաձայն, թավաձայն, արական խմբերգը |
23. Dulcissime | Լատիներեն | Sweetest boy | Զլաձայն |
Blanziflor et Helena | Blancheflour եւ Helen of Troy | ||
24. Ave formosissima | Լատիներեն | Hail to the most lovely | Խմբերգ |
Fortuna Imperatrix Mundi | Fortune, Empress of the World | ||
25. O Fortuna (reprise) | Լատիներեն | O Fortune | Խմբերգ |
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական տեսանկյունից Կարմինա Բուրանան, հավանաբար, Նացիստական Գերմանիայում ստեղծված և հրապարակավ առաջինը կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն առաջին անգամ բեմ է բարձրացել 1937 թվականի հունիսի 8-ին՝ Բերտիլ Վետցելսբերգերի դիրիժորությամբ։ Նացիստական քննադատներից ոմանք այս ստեղծագործությունն անվանեցին դեգեներատիվ։ Այս տերմինը շրջանառության մեջ դրվեց հենց Երրորդ Ռայխի կամ նույն Նացիստական Գերմանիայի ժամանակներում, որով բնութագրում էին մոդեռնիստական արվեստը։ Այդ բառի տակ հասկացվում էր ոչ գերմանականը, հատկապես կոմունիստական կամ հրեական արվեստը, որն արգելվում էր Գերմանիայում, իսկ այդ արվեստի կրողների հանդեպ կիրառվում էին սանկցիաներ՝ արգելելով նրանց դասավանդել, ցուցահանդեսներ անցկացնել և հրապարակավ ելույթներ ունենալ։ Իսկ քննադատների մի խումբ էլ՝ նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ, այն համարեցին «գերմանական երաժշտության վառ օրինակ»։
Գործիքավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկալային մասը կատարում են․
- Մենակատարները (սոպրանո, տենոր և բարիտոն),
- Լրացուցիչ կարճ սոլո՝ 3 տենոր, բարիտոն և 2 բաս,
- Խառը երգչախումբը (առաջին, կամ «մեծ», երգչախումբ),
- Կամերային երգչախումբ (երկրորդ, կամ «փոքր», երգչախումբ),
- Երեխաների երգչախումբ։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փայտե երաժշտական գործիքներ․
- 3 ֆլեյտա (2-3 պիկոլո),
- 3 հոբոյ (2-3 անգլիական եղջրափող),
- 3 կլարնետ (2 բաս կլարնետ, 3[փոքր կլարնետ),
- 2 ֆագոտ և Կոնտրաֆագոտ
- Փողային երաժշտական գործիքներ․
- Հարվածային երաժշտական գործիքներ․
- Լիտավր (5),
- Զանգականվագ,
- Քսիլոֆոն,
- Կաստանիետներ,
- Տրեշչոտկա,
- Բուբանեց,
- Եռանկյունի,
- Կրոտալ,
- Գոնգ,
- Դափ,
- Փոքր թմբուկ,
- Միջին թմբուկ,
- Մեծ թմբուկ,
- Չելեստա
- 2 Դաշնամուր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Bache, bene venies» (Բաքոս, բարի գալուստ) երգը 13-րդ դարի «Carmina Burana» ձեռագրից՝ նվիրված գինու աստված Բաքոսին
- «Tempus est iocundum» (Ժամանակն անցնում է) երգը 13-րդ դարի «Carmina Burana» ձեռագրից
- Կառլ Օրֆ, Կարմինա Բուրանա,
- Կառլ Օրֆ, Կարմինա Բուրանա, Fortune plango vulnera
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michael Steinberg. Carl Orff: Carmina Burana // Choral Masterworks: A Listener’s Guide. Oxford: Oxford University Press, 2005, 230—242.
- Jonathan Babcock. Carl Orff’s Carmina Burana: A Fresh Approach to the Work’s Performance Practice // Choral Journal 45, no. 11 (May 2006): 26-40.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմինա Բուրանա (Օրֆ)» հոդվածին։ |
|