Կոնտրաֆագոտ
Արտաքին տեսք
| Կոնտրաֆագոտ | |
|---|---|
| Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
| Որակավորում | Ֆագոտ և փայտե փողային գործիք |
| Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.112-71 |
Կոնտրաֆագոտ (իսպ.՝ contrafagotto), փողային երաժշտական գործիք։ Ֆագոտի տարատեսակը, ավելի ցածր հնչեղությամբ։ XVII դ. սկզբին ստեղծել է գերմանացի վարպետ Գ. Շրայբերը, 20-րդ դարասկզբին կատարելագործել՝ գերմանացի կոնստրուկտոր Վիլհելմ Հեկելը։ Փողի երկարությունը՝ մոտ 5 մ, ձայնածավալը՝ C1—f։ Օգտագործվում է սիմֆոնիկ և փողային նվագախմբերում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրաֆագոտ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 583)։ |