Կարմեն Կաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմեն Կաս
Kass,Carmen 2004 Mainz.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1978(1978-09-14)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, շախմատիստ և կինոդերասանուհի
ԱմուսինEric Lobron?
Քաղաքական կուսակցությունՀայրենիքի
Carmen Kass Վիքիպահեստում

Կարմեն Կաս (էստ․՝ Carmen Kass, սեպտեմբերի 14, 1978(1978-09-14)[1][2], Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), էստոնացի թոփ մոդել, դերասանուհի և քաղաքական գործիչ: Res Publica կուսակցության անդամ, եղել է Եվրոպառլամենտի պատգամավորի թեկնածու 2000 թվականին: 2004 թվականին ընտրվել է Էստոնիայի շախմատային միության նախագահ, մասնակցել է շախմատային մրցությունների[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմենը դարձել է մի քանի գեղեցկության մրցույթների մրցանակակիր, այդ թվում ճանաչվել է «Միսս Պայդե» և «Միսս Յարվամաայի երկրամաս», նախքան Պայդեի սուպերմարկետում նրան կնկատեր իտալացի մոդելային գործակալը[4]:

Նրա մայրը, որ եղել է միայնակ ծնող, աշխատել է որպես մատուցողուհի և հրաժարվել է ստորագրել իր աղջկան երեք ամսով Միլան գնալու թույլտվությունը, և Կասն ստիպված է եղել կեղծել նրա ստորագրությունը փաստաթղթերում[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում Կարմենը սկսել է աշխատել որպես մոդել տեղի Baltic Models գործակալությունում: Եղել է այնպիսի հայտնի բրենդների դեմք, ինչպիսիք են՝ Calvin Klein, Chanel, Chloé, Christian Dior, Donna Karan, Dsquared2, Elle Sport, Emanuel Ungaro, Emilio Pucci, Fendi, General Motors, Givenchy, Gucci, Just Cavalli, Kenzo, Mango, MaxMara, Max Factor, Mercedes, Michael Kors, Omega, Ralph Lauren, Revlon, Salvatore Ferragamo, Swarovski, Tommy Hilfiger, Valentino, Versace, Victoria's Secret և Yves Saint Laurent:

2000 թվականին արժանացել է «VH1 / Vogue տարվա մոդել» մրցանակի Ժիզել Բունդխենից մեկ տարի անց:

2010 թվականի հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել միջնակարգ կրթությունը և ընդունվել բարձրագույն դպրոց[5]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Եվրոպառլամենտի թեկնածու Էստոնիայի Հանրապետություն կուսակցությունից 2004 թվականի ընտրություններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Eesti Spordi Biograafiline Leksikon
  3. 3,0 3,1 3,2 http://www.esbl.ee/biograafia/Carmen_Kass
  4. 4,0 4,1 4,2 «Турнир в Майнце. Статья о Кармен Касс» (անգլերեն)։ chessbase.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-02-09 
  5. «Кармен Кассь пообещала закончить среднюю школу» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-08-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]