Կարլ Մոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Մոլ
գերմ.՝ Carl Moll
Carl Moll, attributed to Ludwig Michalek.jpg
Ծնվել էապրիլի 23, 1861(1861-04-23)[1][2][3][4]
ԾննդավայրՎիեննա, Գերմանական միություն[1]
Վախճանվել էապրիլի 13, 1945(1945-04-13)[1][4] (83 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԷմիլ Յակոբ Շինդլեր
Carl Moll Վիքիպահեստում

Կարլ Մոլ (գերմ.՝ Carl Moll, ապրիլի 23, 1861(1861-04-23)[1][2][3][4], Վիեննա, Գերմանական միություն[1] - ապրիլի 13, 1945(1945-04-13)[1][4], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[1]), ավստրիացի նկարիչ, ով ստեղծագործել է մոդեռն ոճում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մոլը ծնվել է 1861 թվականին Վիեննայում: 1880-1881 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում Քրիստիան Գրիպենկերլի մոտ: Ավելի ուշ դարձել է բնանկարիչ Էմիլ Յակոբ Շինդլերը աշակերտը: Շինդլերի մահից հետո 1892 թվականին Մոլն ամուսնացել է նրա այրու հետ` դառնալով նրանց դստեր` Ալմա Մալեր-Վերֆելի խորթ հայրը:

1897 թվականին դառնում է Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Սեցեսսիոնիզմի ներկայացուցիչները Վիեննայում կազմակերպում էին ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: Կարլ Մոլի նախաձեռնությամբ 1903 թվականին Վիեննայում հիմնադրվում է Ժամանակակից պատկերասրահ, որը ներկայումս կրում է Բելվեդեր պատկերասրահ անվանումը:

1905 թվականին Կարլ Մոլը Գուստավ Կլիմտի խմբի մի քանի նկարիչների հետ դուրս է գալիս Սեցեսսիոնից: Միտկե պատկերասրահի ղեկավարի պաշտոնում Մոլը զբաղվում է Կլիմտի արվեստի զարգացմամբ: Նա կազմակերպում է նաև ցուցահանդեսներ այլ երկրների նկարիչների մասնակցությամբ. նրա շնորհիվ Վիեննայում առաջին անգամ հայտնվում են Վինսենթ վան Գոգի նկարները:

Շուկա Վիեննայում, 1894, Բելվեդեր պատկերասրահ, Վիեննա

1930-ական թվականներին Կարլ Մոլն իրեն դրսևորում է որպես նացիոնալ-սոցիալիզմի ջերմ պաշտպան: Հիտլերյան Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսից հետո 1938 թվականին Մոլի խորթ դուստրն իր հրեական ծագման պատճառով ստիպված փախչում է Ավստրիայից իր ամուսնու` հայտնի գրող Ֆրանց Վերֆելի հետ: Մի քանի օր անց Մոլը Բելվեդեր պատկերասրահից հինգ նկար է հանում, որանք Ալման իր դստեր` Մարինա Էբերշտալերի անունից հանձնում է նրա տնօրինմանը: Դրանցից ամենից արժեքավորը Էդվարդ Մունկի «Ամառային գիշեր ծովափին» նկարն էր: Մոլն ավելի ուշ այն վաճառում է պատկերասրահին: Հետագայում դատական երկար քաշքշուքներից հետո, ավստրիական օրենսդրության համաձայն, այս նկարը 2007 թվականի մայիսի 9-ին հանձնվել է Ալմա Մալեր-Վերֆելի օրինական ժառանգորդին` Մարինա Մալերին:

1945 թվականին, երբ խորհրդային զորքերը մտան Վիեննա, Կարլ Մոլը իր դստեր և նրա ամուսնու հետ կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ իր վիլլայում: Նա թաղված է Գրինցիգի գերեզմանատանը:

Կարլ Մոլը ճանաչում է ստացել խոշոր ֆորմատի իր վիմանկարներով ու փայտագրություններով: Նրա ուշ շրջանի բնանկարների ոճը հարթ գեղանկարչությունից, ինչը բնորոշ էր Սեցեսսիոնիզմի նկարիչներին, անցում է կատարել տարածականությանը, իսկ վերջին տարիներին Մոլն ավելի էր մոտենում էքսպրեսիոնիզմին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]