Կարիբյան խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիբյան խոհանոց
Տեսակտարածաշրջանային խոհանոց
ԵնթատեսակNorth American cuisine?
 Cuisine of the Caribbean Վիքիպահեստում

Կարիբյան խոհանոց, արևմտյան աֆրիկյան[1], կրեոլյան, ամերիկյան, եվրոպական, լատինաամերիկյան, հնդկական/հարավասիական, հյուսիսամերիկյան, մերձավորարևելյան և չինական խոհանոցների միաձուլում։ Այս ավանդույթները բերվել են բազմաթիվ երկրներից, երբ նրանք տեղափոխվել են Կարիբյան կղզիներ[1]։ Բացի այդ, բնակչությունը ստեղծել է տարածաշրջանին հատուկ ոճեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիբյան ավազանը բազմաթիվ աղբյուրների միաձուլում է, որը տեղի է ունեցել գաղութացման արդյունքում։ Բրիտանացիները, իսպանացիները, հոլանդացիները և ֆրանսիացիները գաղութացրել են տարածքը և բերել իրենց իսկ խոհանոցները, որոնք ստրկացված, վարձակալված և այլ բանվորների կողմից (նրանք բերվել էին պլանտացիաներում աշխատելու համար) միախառնվել են արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև ամերիկյան, արևելյան ասիական, արաբական, հարավասիական ազդեցությունների հետ։

1493 թվականին` Քրիստոֆեր Կոլումբոսի ճանապարհորդության ժամանակ, իսպանացիները խոհանոց են ներմուծել մի շարք բաղադրիչներ, ինչպիսիք էին, օրինակ, կոկոսը, սիսեռը, մեխակը, սմբուկը, սոխը և սխտորը:

Կարիբյան ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրիչները, որոնք տարածված են կղզիների մեծ մասի ճաշատեսակներում, հասանելի են տեղացիներին․ դրանցից են, օրինակ՝ բրինձը, բանանը, ընդեղենը, կասավան, գինձը, լոբին, մեխակը, բուլղարական պղպեղը, սիսեռը, լոլիկը, քաղցր կարտոֆիլը, կոկոսը, նաև ցանկացած մսատեսակ՝ տավարի, թռչնի, խոզի կամ ձկան։ Տարածաշրջանին բնորոշ համեմունք է կանաչ խոտաբույսերի և յուղերի վրա հիմնված մարինադը, որ կոչվում է սոֆրիտո, որի հաղորդած համային որակը հիմնականում կարիբյան բնույթ ունի։ Բաղադրիչները կարող են ներառել սխտոր, սոխ, շոտլանդական պղպեղ, նեխուր, կանաչ սոխ և խոտաբույսեր, ինչպիսիք են մեխակը, մեքսիկական անանուխը, սոխը, սուսամբարը, թարխունը և ուրցը: Այս կանաչ համեմունքներն օգտագործվում են տարբեր ճաշատեսակների համար, ինչպիսիք են կարրին, շոգեխաշած և տապակած միսը[2]:

Դհալպուրի ռոտի, դդմի թարկարի, չաննա և ալո և կարրի, հնդկական ծագման ուտեստներ՝ Տրինիդադ և Տոբակոյից

Ավանդական ճաշատեսակներն այնքան կարևոր են տարածաշրջանային մշակույթի համար, որ, օրինակ, կարիբյան այծի շոգեխաշի տեղական տարբերակը ընտրվել է որպես Մոնսերատի պաշտոնական ազգային ուտեստ և հանդիսանում է նաև Սենթ Քիթս և Նևիսի բնորոշ ուտեստներից մեկը։ Անգլախոս Կարիբյան ավազանում մեկ այլ հայտնի ուտեստ կոչվում է քուք ափ (cook-up) կամ պելաու (pelau): Աքի և աղի ձուկ (Ackee and saltfish) ուտեստը մեկ այլ հայտնի ուտեստ է, որը բնորոշ է Ջամայկային: Կալլալու (Callaloo) կերակրատեսակը պարունակում է տերևավոր բանջարեղեններ, ինչպիսիք են սպանախը և երբեմն բամիան, ի թիվս այլոց, որոնք լայնորեն տարածված են Կարիբյան կղզիներում։

Տարածաշրջանում աղանդերային ուտեստների բազմազանությունը նույնպես արտացոլում է բաղադրատոմսերի խառը ծագումը։ Որոշ շրջաններում հատկապես հատուկ առիթներով կարելի է մատուցել սև տորթ՝ անգլիական Սուրբ Ծննդյան քաղցր ուտեստի սկզբնատեսակը։

Ժամանակի ընթացքում Կարիբյան ավազանի սնունդը վերածվել է պատմողական մեխանիզմի, որի միջոցով ընդգծվել և գովազդվել է նրանց մշակույթը։ Այնուամենայնիվ, երբ փորձում ես գրականության պրիզմայով ուսումնասիրել Կարիբյան ավազանի մշակույթը, պարզ է դառնում, որ այնքան էլ ճիշտ չէ ընդհանրացնել էկզոտիկ գաղափարները արևադարձային սննդի պրակտիկայի հետ։ Սննդի որոշ տեսաբաններ պնդում են, որ Կարիբյան սննդի այսպիսի ներկայացումը տարբեր լրատվամիջոցների կողմից կարող է նպաստել է ոչ ճշգրիտ պատկերացումներ ունենալուն երկրի խոհարարական պրակտիկայի շուրջ, որոնք առավելապե հենվում են տհաճ պատմական իրադարձությունների վրա։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Կարիբյան ավազանի՝ իրական դրախտ լինելու և Կարիբյան սննդի էկզոտիկ լինելու գաղափարի միջև կապը հիմնված է ոչ ճշգրիտ տեղեկատվության վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Cuisine." Արխիվացված 2011-09-28 Wayback Machine (Caribbean.) Bahamabreeze.com. Accessed July 2011.
  2. «Caribbean Green Seasoning Recipe». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  3. Graziadei, Daniel. “The Fierce Questioning of Fictional Caribbean Communion in Édouard Glissant's Ormerod and Fortuné Chalumeau's Désirade, ô Serpente!” In Caribbean Food Cultures: Culinary Practices and Consumption in the Caribbean and Its Diasporas, edited by Wiebke Beuhausen, Anne Brüske, Ana-Sofia Commichau, Patrick Helber, and Sinah Kloß, 89-96.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբյան խոհանոց» հոդվածին։