Կարել Տեյգե
Կարել Տեյգե չեխ․՝ Karel Teige | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1900[1][2][3][4][5][6] |
Ծննդավայր | Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1951[1][2][3][4][5][6] (50 տարեկանում) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[1] |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, լուսանկարիչ, լրագրող, գրական քննադատ, ճարտարապետ և թարգմանիչ |
Լեզու | չեխերեն[2] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Karel Teige Վիքիպահեստում |
Կարել Տեյգե (չեխ․՝ Karel Teige, դեկտեմբերի 13, 1900[1][2][3][4][5][6], Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - հոկտեմբերի 1, 1951[1][2][3][4][5][6], Պրահա, Չեխոսլովակիա[1]), չեխ գրող, թարգմանիչ, գրաքննադատ, հրապարակախոս, նկարիչ-գրաֆիկ, գրքերի ձևավորող, արվեստի տեսաբան։ Զբաղվել է ճարտարապետությամբ, լուսանկարչությամբ, կինոյով։ Արևելաեվրոպական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչն է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարել Տեյգեն ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 13-ին Պրահայում։ Պրահայի գլխավոր արխիվարիուսի որդին է։ Սովորել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, հարել է ձախ ուժերին, սկսել է զբաղվել լրագրությամբ։ 1924 թվականին հանդես է եկել «պոետիզմի» մանիֆեստով։ Ավանգարդիզմի գեղարվեստական Դևետսիլ խմբակի (գործել է 1920-1930 թվականներին) կազմակերպիչներից մեկն է, հրատարակել է խմբակի ամսագիրը (1927-1930 թվականներ)։ Կարել Տեյգեի նախաձեռնությամբ Պրահայում ելույթներով հանդես են եկել Լե Կորբյուզեն, Ման Ռեյը, Պաուլ Կլեեն, Վլադիմիր Մայակովսկի, Անդրե Բրետոնը, Վալտեր Գրոպիուսը։ 1929-1930 թվականներին սովորել է Բաուհաուզում։ 1934-1938 թվականներին անդամակցել է «Չեխական սյուրռեալիստական խմբակին», որ ինքն էր կազմակերպել Վիտեզսլավ Նեզվալի հետ միասին։
Իր տեսական աշխատություններում միավորել է նեոմարքսիստական սոցիոլոգիան հոգեբանական վերլուծության հետ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ուրբանիստիկայի, քաղաքի առօրյա կյանքի, մասսայական մշակույթի։ Ֆրանսերենից թարգմանել է Շառլ Բոդլեր, Լոտրեամոնի, Վերհարնի, Ապոլիների, Մալյերոյի, Իլյա Էրենբուրգի ստեղծագործությունները, Լուի Դելյուկի աշխատությունները, Ն. Բուխարինի հոդվածները գրականության վերաբերյալ։ Հեղինակել է «Ֆիլմ» (1925), «Խորհրդային մշակույթ» (1927) գրքերը, մենագրություններ Արխիպենկոյի (1923), Մայակովսկու, ռուսական ֆուտուրիզմի (1936) և այլնի մասին։
1948 թվականին սոցիալիստական իշխանությունների ճնշման տակ հեռացել է հասարակական կյանքից։ Ենթարկվել է պաշտոնական զրպարտության իբրև «տրոցկիական այլասերված»։ Մահացել է 1951 թվականի հոկտեմբերի 1-ին սրտի կաթվածից։ Նրա արխիվը ենթարկվել է խուզարկության գաղտնի ոստիկանության կողմից։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stavba a báseň
- Svět, který se směje
- Svět, který voní
- Jarmark umění
- Surrealismus proti proudu
Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Soudobá mezinárodní architektura
- Moderní architektura v Československu
- Moderní fotografie v Československu
- Vývojové proměny v umění
- Vývoj sovětské architektury
- Sociologie architektury
- Jan Zrzavý
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chvatík K. Teige a báseň։ Karel Teige jako teoretik moderny. Praha։ Český Spisovatel, 1994
- Karel Teige. Prague։ Torst, 2001
- Karel Teige. L'Enfant Terrible of the Czech Modernist Avant-Garde, ed. by Eric Dluhosch and Rostislav Svácha, MIT Press, 1999, ISBN 0-262-04170-7 - includes 4 Essays of Teige
- Esther Levinger։ "A life in nature - Karel Teige's journey from Poetism to Surrealism" In։ Zeitschrift für Kunstgeschichte, vol. 67.2004, 3, pp. 401–420
- Peter A. Zusi։ "The Style of the Present: Karel Teige on Constructivism and Poetism" in։ Representations, 88. Fall 2004, pp. 102–124
- Prager Architektur und die europäische Moderne, ed. by Tomáš Valena and Ulrich Winko, Berlin։ Mann, 2006
- Radu-Alexandra Răuţă։ "Shifting meanings of modernism: parallels and contrasts between Karel Teige and Cezar Lăzărescu" in։ The journal of architecture, Royal Institute of British Architects. - Bd. 14.2009, 1, S. 27-44
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118946498 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Karel Teige
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Czech National Authority Database
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Description of recent Teige biography
- On Teige's erotic surrealist photomontages
- [1] Dreams and Disillusion։ Karel Teige and the Czech Avant-Garde
- Կարել Տեյգեի ֆոտոմոնտաժները (անգլ.)
- Տեյգեի հոդվածները կինոյի մասին (ռուս.)
- Կարել Տեյգեն PhotoIsland կայքում (ռուս.)
|