Կառլոս Գոն
Կառլոս Գոն արաբ․՝ كارلوس غصن[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1954[2][3][4][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Guajará-Mirim, Ռոնդոնիա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Լիբանան, Ֆրանսիա և Բրազիլիա |
Կրթություն | Ջամհուր քոլեջի Տիրամայրը, Փարիզի Ստանիսլասի քոլեջ, Սենտ-Լուիսի լիցեյ, Պոլիտեխնիկական դպրոց և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, գրող, ճարտարագետ և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Նիսսան և Ռենո |
Ամուսին | Carole Ghosn? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Caroline Ghosn? և Anthony Ghosn? |
Կայք | carlosghosn.info |
Carlos Ghosn Վիքիպահեստում |
Կառլոս Գուն (արաբ․՝ كارلوس غصن, Kárlos Ġoṡn, պորտ.՝ Carlos Ghosn, ֆր.՝ Carlos Ghosn մարտի 9, 1954[2][3][4][…], Guajará-Mirim, Ռոնդոնիա, Բրազիլիա), Բրիտանական կայսրության շքանշանակիր, բրազիլացի-լիբանանցի-ֆրանսիացի[7] գործարար, որն այժմ ֆրանսիական Renault ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը, ճապոնական Nissan ընկերության նախագահը և նախկին գլխավոր գործադիր տնօրենը և Mitsubishi Motors-ի նախագահն է։ 2013 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիսը Գոնը եղել է ռուսական ԱվտոՎԱԶ ավտոմոբիլաշինական ընկերության նախագահը[8][9]։ Գոնը նաև Renault-Nissan Alliance ֆրանս-ճապոնական ռազմակավարական գործընկերային դաշինքի նախագահը և գլխավոր գործադիր տնօրենն է։ Դաշինքը, որը «Նիսանից» և «Ռենոյից» բացի ներառում է նաև «ԱվտոՎԱԶ»-ը և «Միցուբիշին», 2010-17 թվականներին զբաղեցրել է համաշխարհային ավտոմոբիլաշինական շուկայի մոտ 10%-ը՝ դառնալով աշխարհում երրորդ խոշոր ավտոմոբիլաշինական կոնցեռնը[10][11][12][13][14]։
«Ռենոյում» իր արմատական վերակազմավորումներից հետո, որը 1990-ականների վերջին ընկերությանը վերադարձրեց շահութաբերությունը, Գոնը հայտնի դարձավ որպես «Le Cost Killer»[15]։ 2000-ականների սկզբին «Նիսանը» դարձնելով ավտոմոբիլաշինական շուկայի ամենաագրեսիվ ընկերություններից մեկը, որը շրջադարձային էր ընկերության 1999 թվականի գրեթե սնանկացման ուղղով գնալուն, Գոնը ստացավ «Mr. Fix It»[16] մականունը։
«Նիսանի» ֆինանսական վիճակը կարգավորելուց հետո 2002 թվականին Fortune գործարար պարբերականը Գոնին պարգևատրեց «Տարվա ասիացի գործարար» մրցանակով[17][18]։
2003 թվականին «Fortune»-ը նրան ճանաչեց ԱՄՆ-ից դուրս բիզնեսում 10 ամենաուժեղ մարդկանցից մեկը[19], և թերթի ասիական խմբագրությունը նրան ճանաչեց տարվա մարդ։
Financial Times-ի և PricewaterhouseCoopers-ի համատեղ հետազոտություններով Կառլոս Գոնը ճանաչվեց 2003 թվականին աշխարհում ամենահարգված չորրորդ գործարարը[20] և ամենահարգված երրորդ գործարարը 2004-ին և 2005-ին[21][22][23]։
Գոնը և իր բիզնեսը արագ ճանաչման հասան Ճապոնիայում և ամբողջ աշխարհում[24][25], իսկ նրա կյանքը տեղ գտավ ճապոնական մանգաներում[26]։
Գոնը «Նիսանի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց 2017 թվականի ապրիլի 1-ին՝ շարունակելով մնալ ընկերության նախագահը։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոսի պապը՝ Բիչարա Գոնը Լիբանանից Բրազիլիա է գաղթել 13 տարեկան հասակում՝ հաստատվելով բրազիլա-բոլիվիական սահմանից ոչ հեռու գտնվող Սան-Միգել-դու-Գուապորե քաղաքում[27]։ Բիչարա Գոնը ձեռնարկատեր էր, որը ղեկավարում էր գյուղատնտեսական և ռետինե արտադրանքների, ավիացիայի ոլորտի մի քանի ընկերություններ[28]։ Նրա որդին՝ Ժորժ Գոնը ամուսնացավ նիգերական ծագմամբ կնոջ հետ, որի ընտանիքը նույնպես գաղթել էր Լիբանանից[29], և տեղափոխվեցին Ռոնդոնիա նահանգի մայրաքաղաք Պորտու Վելյու[30]։
Կառլոս Գոնը ծնվել է 1954 թվականի մարտի 9-ին Պորտո Վելյուում[30][31][32]։ Երբ նա ընդամենը երկու տարեկան էր, հակասանիտարական ջուր խմելու հետևանքով հիվանդացավ և մոր հետ տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո[30]։ Գոնն այնտեղ ամբողջությամբ չապաքինվեց և 1960 թվականին, երբ արդեն 6 տարեկան էր, մոր և քրոջ հետ տեղափոխվեց Բեյրութ, որտեղ ապրում էր իր տատը[30]։
Գոնն իր միջնակարգ կրթությունը ստացել է Լիբանանում գտնվող Ջամհուրի աստվածամոր տաճարի քոլեջում։ Հետագայում վերապատրաստման դասերի է հաճախել Փարիզում[33]։ 1974 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական, 1978-ին՝ Փարիզի լեռնային գործի բարձրագույն դպրոցները[31][34][35]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշլենից դեպի Ռենո
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին համալսարանն ավարտելուց հետո Գոնը 18 տարի անցկացրեց անվադողեր արտադրող եվրոպական խոշորագույն Michelin ընկերությունում[31][36]։ 1981-ին դարձավ ֆրանսիական Le Puy-en-Velay գործարանի կառավարիչը[31][37]։ 1984 թվականին նշանակվեց ընկերության անվադողերի արտադրության բաժնի արտադրության և հետազոտության ղեկավար[31][38]։
1985 թվականին, երբ Գոնը 30 տարեկան էր, նշանակվեց Միշլենի հարավամերիկյան բաժնի գլխավոր օպերացիոն տնօրեն[31][39][39][40]։ Գոնն ընկերության Հարավային Ամերիկայի բաժնում ստեղծեց ֆրանսիացիների, բրազիլացիների և այլ ազգերի լավագույն փորձի վրա հիմնված խաչաձև կառավարման թիմեր[41]։ Բրազիլիայում ունեցած բազմամշակույթ փորձը դրեց կառավարման իր բազմամշակույթ ոճի հիմքը և բազմազանության շեշտադրումը որպես բիզնես ակտիվ[41][42][43]։ Գոնի ղեկավարած բաժինը շահությաբերությանը վերադարձավ երկու տարում[41][44][45]։
Միշլենի հարավամերիկյան բաժնում իր առաքելությունը կատարելուց հետո Գոնը 1989 թվականին նշանակվեց ընկերության հյուսիս-ամերիկյան բաժնի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն և ընտանիքով տեղափոխվեց Հարավային Կարոլինայի Գրենվիլ քաղաք[46]։ 1990 թվականին նա հասավ մինչև «Michelin North America»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին[41][46]։ Գոնը նախագահեց ընկերությունը վերակառուցման փուլում, երբ այն նոր էր ձեռք բերել ամերիկյան Uniroyal Goodrich Tire Company ընկերությունը[31][47]։
1996 թվականին վատ վիճակում գտնվող ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը Գոնին հրավիրեց վաճառքի, առաջադեմ հետազոտությունների և արտադրության գծով գործադիր փոխնախագահի պաշտոնին և նրան հանձնվեց Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում «Ռենոյի» բաժինը[31][48]։ Գոնի արմատական փոփոխությունները «Ռենոյին» վերադարձրին շահությաբերությունը 1997 թվականին[15][49]։
Նիսան և Ռենո-Նիսան դաշինքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի մարտին «Ռենոն» և «Նիսանը» ստեղծեցին Renault-Nissan Alliance դաշինքը, իսկ մայիսին «Ռենոն» ձեռք բերեց «Նիսանի» բաժնետոմսի 36.8%-ը[50]։ Պահպանելով իր տեղը «Ռենոյում»՝ Գոնը 1999 թվականի հունիսին միաժամանակ ստանձնեց Nissan-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը, իսկ 2001 թվականի հունիսին դարձավ գլխավոր գործադիր տնօրեն[31]։ Երբ նա միացավ ընկերությանը, «Նիսանն» ուներ ընդհանուր մոտ 20 միլիարդ դոլարի պարտք (ավելի քան 2 տրիլիոն յեն)[40][51], և իր 46 մոդել ավտոմեքենաներից ընդամենը 3-ն էր վաճառվում Ճապոնիայում, որտեղ գոյանում էր հիմնական շահույթը[52]։ Ընկերությունը խորտակման ուղղուց հետ բերելը գրեթե անհնար էր թվում[53][54][55][56]։ 1999 թվականի հոկտեմբերին հրապարակված Գոնի «Նիսանի վերածննդի պլանում» նախատեսվում էր ընկերությանը շահութաբերությունը վերադարձնել 2000 թվականի ֆինանսական տարում, իսկ 2002 թվականի ֆինանսական տարվա վերջում շահութաբերության աճը հասցնել 4,5%-ի[57][58][59]։ Գոնը խոստացավ հեռանալ, եթե այս նպատակներին չհասնի[60]։ Գոնն իր «Նիսանի վերածննդի պլանով» կոչ էր անում աշխատողների քանակը կրճատել 21,000-ով (ընդհանուր աշխատուժի 14%-ը), հիմնականում Ճապոնիայում, փակել ճապոնական 5 գործարան, կրճատել մատակարարների թիվը բաժնետոմսերի փաթեթների քանակը[57][61][62]։ Գոնը չորրորդ ոչ ճապոնացին էր, որը դարձավ ճապոնական ավտոարտադրողի ղեկավար, Մարկ Ֆիլդսից, Հենրի Ուոլեսից և Ջեյմս Միլերից հետո[63]։ Աշխատատեղերի, գործարանների և մատակարարների քանակի կրճատմանը զուգընթաց Գոնը գնաց նաև «Նիսանում» գլխավոր և դրամատիկ կառուցվածքային և կորպորատիվ-մշակութային փոփոխությունների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 豊 髙., 新吾 浜., 正季 溝. レバノン人の越境移動に関する経験と意識 (яп.) — 2012. — P. 38. — doi:10.24498/AJAMES.28.1_35
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://lematin.ma/journal/2006/SAMEDI-AU-PORT-TANGER-MED_S-M--le-Roi-preside-la-signature-d-un-protocole-d-intention-entre-le-Maroc-et-l-Alliance-Renault-Nissan/76046.html
- ↑ https://www.usj.edu.lb/news.php?id=5168
- ↑ Bordet, Marie and Karyn Poupée. "Carlos Ghosn un Ovni chez Renault" Արխիվացված 2014-10-11 Wayback Machine. Le Point. Published March 28, 2005; modified January 17, 2007. (French)
- ↑ "Renault's Ghosn cedes Avtovaz chairmanship to Rostec exec". Reuters. April 18, 2016.
- ↑ Carlos Ghosn Արխիվացված 2017-09-01 Wayback Machine. NissanNews.com. Retrieved July 11, 2016.
- ↑ Schmitt, Bertel. "Top 10 Global Automakers: PSA Out, Daimler In". Forbes. June 14, 2017.
- ↑ The Renault-Nissan Alliance reports record sales of 7,276,398 units in 2010 Արխիվացված 2012-04-03 Wayback Machine. Renault-Nissan Alliance. January 28, 2011.
- ↑ "Renault-Nissan Alliance posts record sales in 2011 for third consecutive year" Արխիվացված 2017-08-05 Wayback Machine. Renault.com. February 1, 2012.
- ↑ ALLIANCE FACTS & FIGURES 2013. Renault-Nissan Alliance. 2013.
- ↑ ALLIANCE FACTS & FIGURES 2014. Renault-Nissan Alliance. 2014.
- ↑ 15,0 15,1 Litterick, David. "'Le Cost Killer' faces toughest test". The Telegraph. July 4, 2006.
- ↑ Fonda, Daren (2003 թ․ մայիսի 19). «Motor Trends: Le Cost Killer». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Taylor III, Alex. "Awards" Արխիվացված 2017-02-02 Wayback Machine. Fortune. February 18, 2002.
- ↑ "Ghosn forecasts record Nissan profit for FY 2001". Kyodo News International. February 25, 2002.
- ↑ Loomis, Carol J. "The 25 most powerful people in business". Fortune. August 11, 2003.
- ↑ Gaspar, et al. Introduction to Business. Houghton Mifflin, Cengage Learning, 2008. p. 258.
- ↑ "The World's Most Respected Leaders: Do You Agree?". Fast Company. November 23, 2004.
- ↑ Brooke, James. "Nissan chief staying put". New York Times. November 20, 2005.
- ↑ "WORLD'S MOST RESPECTED COMPANIES 2005". FinFacts.ie. 2005.
- ↑ Mackintosh, James. "Carlos Ghosn: superstar car executive". Financial Times. 19 November 2004.
- ↑ Mackintosh, James. "A superstar leader in an industry of icons" Արխիվացված 2014-09-21 archive.today. Financial Times. 16 December 2004.
- ↑ Berfield, Susan (2008 թ․ փետրվարի 21). «Career Advice from a Comic Book». Businessweek.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. pp. 1–2.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 3.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 4.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Ghosn, Carlos. SHIFT. p. 5.
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 31,4 31,5 31,6 31,7 31,8 Renault Nissan. Carlos Ghosn: Chairman and Chief Executive Officer, Renault-Nissan Alliance Արխիվացված 2014-09-24 Wayback Machine. IE University. IE.edu. March 3, 2011.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT: Inside Nissan's Historic Revival. Crown Publishing Group, 2006. Chapter 1 (excerpt).
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 9.
- ↑ Carlos Ghosn. LinkedIn.
- ↑ Carlos Ghosn: Chairman and Chief Executive Officer, Nissan Motor Co., Ltd.. NissanUSA.com. Retrieved November 22, 2014.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. pp. 18–23.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 24.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 27.
- ↑ 39,0 39,1 Kase, Kimio; Sáez-Martinez, Francisco J.; Riquelme, Hernán. Transformational CEOs: Leadership and Management Success in Japan. Edward Elgar Publishing, 2005. p. 125.
- ↑ 40,0 40,1 Inoue, Kae (2005 թ․ մարտի 28). «Carlos Ghosn, After Fixing Nissan, Faces Renault's Rising Costs». Bloomberg. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 Muller, Joann. "The Impatient Mr. Ghosn". Forbes. May 12, 2006.
- ↑ "Carlos Ghosn Promotes Diversity in Business" Արխիվացված 2016-12-03 Wayback Machine. AUBulletin Today. American University of Beirut. October 2007, Vol. 9 No. 1.
- ↑ Carlos Ghosn on Diversity ՅուԹյուբում. Interview clip with TBWA creative director Rob Schwartz. 2009.
- ↑ «Carlos Ghosn Biography». Encyclopedia of World Biography. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 34.
- ↑ 46,0 46,1 "Carlos Ghosn headed Michelin North America before turning around Nissan" Արխիվացված 2015-10-10 Wayback Machine. GreenvilleRoots.com.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. pp. 38–43.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. 59.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. p. xvii.
- ↑ Renault-Nissan Allance, December 2005 (handbook) Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan-Global.com. p. 40.
- ↑ Kase, Kimio; Sáez-Martinez, Francisco J.; Riquelme, Hernán. Transformational CEOs: Leadership and Management Success in Japan. Edward Elgar Publishing, 2005. p. 122.
- ↑ Alliance Facts & Figures 2008 Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan-Global.com. 2008.
- ↑ Thornton, Emily and Kathleen Kerwin. "Nissan Is Back In The Mud". Businessweek (International Edition). November 1, 1998.
- ↑ Thornton, Emily. "The Debt That's Dragging Nissan Downhill". Businessweek (International Edition). April 4, 1999.
- ↑ "Nissan triples loss forecast". CNNMoney. April 16, 1999.
- ↑ "Renissant?". The Economist. March 18, 1999.
- ↑ 57,0 57,1 NISSAN REVIVAL PLAN Արխիվացված 2003-03-23 Wayback Machine. Nissan-Global.com. October 18, 1999.
- ↑ The Nissan Revival Plan: Success Ahead of Schedule Արխիվացված 2016-12-25 Wayback Machine. Nissan Annual Report 2001. Nissan-Global.com. 2002.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. pp. 120–121.
- ↑ Ghosn, Carlos. SHIFT. pp. xix, 123.
- ↑ Simison, Robert L. and Norihiko Shirouzu. "Nissan to Close Five Plants, Cut Staff By 14% as Part of Restructuring Plan". Wall Street Journal. October 19, 1999.
- ↑ "Nissan Motor Corporation, Japan". Automotive Intelligence. AutoIntell.com. 2000.
- ↑ Mas, Isabelle. "Renault: Le précédent: quand Ford a débarqué au Japon pour sauver Mazda". L'Expansion. September 23, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Գոն» հոդվածին։ |
|