Կանթարոս (գավաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրապատկեր ապուլյան կանթարոս, մ.թ.ա. 320-310 թվականներ (Ուոլթերսի արվեստի թանգարան, Բալթիմոր)

Կանթարոս կամ կանթերես (հին հունարեն՝ κάνθαρος, /ˈkænθəˌrɒs/ կամ /ˈkænθərəs/), հին հունական բաժակի տեսակ, գինու թաս՝ երկու ուղղահայաց բռնակներով գավաթի տեսքով։ Հունական աստվածները խմում էին կանթարոսներից, օրինակ՝ Դիոնիսոսին հաճախ պատկերել են կանթարոսով։ Հաճախ կանթարոսն օգտագործվում էր զոհաբերությունների կամ որպես պաշտամունքի առարկա։ Այսպիսով, որպես խմելու գավաթ, կանթարոսը կրում էր ծիսական իմաստ։ Հնարավոր է, որ սկզբում կանթարոսն օգտագործվել է բացառապես կրոնական ծեսերի համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե կանթարոս Օրփեոսի մահվան և Հեղինեի առևանգման տեսարանով, մ.թ.ա. մոտ 420-410 թվականներ, Վասիլ Բոյկովի հավաքածուի մաս, Սոֆիա, Բուլղարիա

Չնայած գրեթե բոլոր պահպանված օրինակները պատրաստված են հունական կավից, ձևը, ինչպես հունական տարաների շատ տեսակներ, հավանաբար առաջացել է մետաղագործությունից։ Իր պաշտամունքային «A տեսակի» ձևով այն տարբերվում է խորը գավաթով, բարձր ոտքով և երբեմն բարձր ոլորուն բռնակներով` կոթերով, որոնք բարձրանում են գավաթի շուրթերից վեր։

Հունարեն կոթիլոս (κότῦλος, արական) և կոթիլի (κοτύλη, իգական) բառերը նույն կանթարոսի այլ հին անուններն են[1]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանթարոսը գավաթ է, որն օգտագործվում է գինու համար, հնարավոր է խմելու կամ ծիսական օգտագործման կամ ընծաների համար։ Կանթարոսը, հավանաբար, գինու աստված Դիոնիսոսի ատրիբուտն է, որը կապված էր բուսականության և պտղաբերության աստվածությունների հետ[2]։

Կանթարոսը որպես խնջույքի գավաթ օգտագործելուց բացի, կարող էր օգտագործվել հեթանոսական ծեսերում՝ որպես գինու միջոցով վերածննդի կամ հարության, հավիտենական կյանքի խորհրդանիշ, «էքստազի պահերին ինքնագիտակցության բեռը հեռացնելու և մարդուն աստվածության աստիճանի բարձրացնելու» միջոց[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andrew J. Clark; Maya Elston; Mary Louise Hart (2002), Understanding Greek Vases: A Guide to Terms, Styles, and Techniques, Getty, էջ 101, ISBN 978-0-89236-599-9
  2. George W. Elderkin, Kantharos: Studies in Dionysiac and Kindred Cult (Princeton: Princeton University Press 1924):4
  3. Elderkin, Kantharos: Studies in Dionysiac and Kindred Cult, 2-6
  4. Յանուս աստվածն ավանդաբար պատկերվում է երկու դեմքով, մեկը նայում է դեպի անցյալը, մյուսը` ապագան:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանթարոս (գավաթ)» հոդվածին։