Կանանց ցուցահանդես Կոպենհագենում (1895)
«Կանանց ցուցահանդեսն անցյալից և ներկայից» (դան․՝ Kvindernes Udstilling fra Fortid og Nutid) արվեստի և մշակույթի ցուցահանդես է, որն անցկացվել է Կոպենհագենում 1895 թվականին սկանդինավյան երկրների կանանց համար: Ոգեշնչված 1893 թվականին Չիկագոյում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսից՝ այն կազմակերպել էին ցույց տալու, թե որքան են սկանդինավյան կանայք առաջադիմել կրթության, աշխատանքի և արվեստի ոլորտներում: Իր տեսակի մեջ առաջինը լինելով Եվրոպայում՝ այն համարվում էր մեծ ձեռքբերում։[1][2]
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսը տպավորել էր դանիացի այցելուներին իր Կնոջ շենքով, որը պարունակում է արվեստի և գրականության ցուցադրություններ: Սոֆի Օքսհոլմը (1848–1935), ով այցելել էր ցուցահանդես, ակնհայտորեն տպավորված էր ցուցահանդեսով, հատկապես դանիական ասեղնագործությամբ: Դանիա վերադառնալուց հետո նա անմիջապես հավաքեց մի շարք ազդեցիկ կանանց՝ հաջորդ տարի Կոպենհագենում սկանդինավյան կանանց ցուցահանդես կազմակերպելու նպատակով: Չնայած նախնական ոգևորությանը, բյուջետային և կառավարման խնդիրների արդյունքում 1894 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ցուցահանդեսը մինչև 1895 թվականը տեղի չի ունենա։[1][3]
Օքսհոլմը, ով դժվարություններ ունեցավ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ժամանակ, 1895 թվականի սկզբին հրաժարվեց համակարգող կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Նրան փոխարինեց Բերտա Բուխը Կանանց Միությունից, բայց Էմմա Գադը (1852–1921) ապացուցեց, որ ինքն է ամենահաջող անդամը: Փոխնախագահ նշանակվելով՝ Գադին հաջողվեց ժամանակին կատարել բոլոր պայմանավորվածությունները։ Դրանք ներառում էին ցուցահանդեսի վայրի ընտրությունը, որն ի վերջո կենտրոնացավ երկու տարբերակի շուրջ՝ Արդյունաբերական ասոցիացիայի շենքի (Industriforeningen), որի կառուցումը կապված էր 1872 թվականի սկանդինավյան ցուցահանդեսի հետ, և մյուսը Դեն Ֆրի Ուդսթիլինգի (Den Frie Udstilling) շենքն էր: Ուստի ցուցահանդեսի բացումը իրականություն դարձավ 1895 թվականի հունիսի 22-ին՝ թագուհի Լուիզայի ներկայությամբ։[1]
Ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Դանիայից բերված ցուցանմուշներից, ցուցահանդեսն ուներ տարածքներ, որոնք հատուկ նվիրված էին Դանիայի նահանգներին և անդրծովյան տարածքներին (Ֆարերյան կղզիներ, Գրենլանդիա, Իսլանդիա և Դանիայի Արևմտյան Հնդկաստան), ինչպես նաև Նորվեգիային և Շվեդիային: Կան արձանագրություններ 2415 ցուցանմուշների մասին, որոնք առնչվում են նկարչությանը, հետաքրքրասիրությանը (ներառյալ հայտնի կանանց հետ կապված իրեր), արվեստներին և արհեստներին, տարազներին, զարդերին (ներառյալ ոսկյա և արծաթյա իրեր), գրականությանը (ձեռագրեր, ամսագրեր, գրքեր) և տեխնիկային: Կային նաև ցուցանմուշների առանձին ցանկեր, որոնք վերաբերում էին տնային տնտեսությանը, բարեգործությանը, հիգիենային, կրթությանը, կենցաղային արհեստներին (մանում և ջուլհակություն, կաշեգործություն, փայտագործություն, ասեղնագործություն, նկարչություն մետաքսի վրա և սպիտակ ասեղնագործություն), երաժշտությանը և արվեստին: [4]
Դեն Ֆրի Ուդսթիլինգ շենքի համար կար 301 արվեստի գործերի, նկարների և քանդակների առանձին գույքացուցակ՝ թվարկված նկարչի կողմից:[5]
Հիմնական կազմակերպիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներում մեծ դերակատարություն ունեցան երկու կանայք՝ Սոֆի Օքսհոլմը և, ամենից առաջ, Էմմա Գադը:[6]
Վերջնարդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ: Այն ոչ միայն գնահատվեց Դանիայում և դրանից դուրս, այլև զգալի շահույթ ապահովեց: Գադը հույս ուներ, որ այդ գումարը կարող է օգտագործվել անկախ «Կանանց շենքի» համար (Kvindernes Bygning), որը կունենար հանդիպումների սենյակ, ընթերցասրահ, ռեստորան և գավառների կանանց համար կացարան:[7] Շենքի վրա սկսեցին աշխատել միայն 1929 թվականին: Այն ավարտուն տեսք ստացավ 1937 թվականին։[8]
Ցուցադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց ցուցահանդեսում ընդգրկվել են հետևյալ արվեստագետների աշխատանքները.[5]
Քանդակագործներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլնա Բորկ
- Հենրիետ Դիդերիխսեն
- Ագնես Լուն (նաև նկարիչ)
- Աննա Մարի Կառլ-Նիլսեն
- Յոհան Պեդերսեն-Դան
- Նիլսին Պետերսեն
- Ադելգունդե Ֆոգտ (հետմահու)
Կոմպոզիտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոհան Ֆենգեր
- Նաննա Լիբման
- Էլիզաբեթ Մեյեր
- Տեկլա Գրիբել-Վանդալ
Նկարիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Անկեր
- Մարի Բենգ
- Վիլ Բենգ
- Բրիտա Բարնեկով
- Լուիզ Բոնֆիլս
- Ալֆրիդա Բադսգարդ
- Կլարա Կարլ
- Անտոնորա Քրիստենսեն
- Օգուստա Դոլման
- Շառլոտ Ֆրիմոդտ
- Յոհան Ֆրիմոդտ
- Հենրիետ Հան-Բրինկման
- Անե Մարի Հանսեն
- Մարի Հենրիկես
- Սոֆի Հոլթեն
- Սյուզետ Հոլթեն
- Էլիզա Կոնստանտին-Հանսեն
- Յոհան Քեթրին Քրեբս
- Բիրջիթ Լևիսոն
- Ագնես Լուն (նաև քանդակագործ)
- Մարի Լուպլաու
- Ավգուստա Լեսո
- Էմմա Լոֆլեր
- Էմմա Մեյեր
- Ջենի Մեյեր
- Էմիլի Մունդտ
- Բերտա Նաթանիելսեն
- Դագմար Օլրիկ
- Աննա Պետերսեն
- Մարի Պրետցման
- Լուիզա Ռավն-Հանսեն
- Հոլգա Ռայնհարդ
- Մարի Սենդհոլտ
- Շառլոտ Սանոմ
- Լաուրա Սարաու
- Էլիզաբեթ Շիոթ
- Իդա Շյոտց-Յենսեն
- Միմի Շվարցկոպֆ
- Աննա Սմիդթ
- Օլգա Սմիթ
- Էդմա Ֆրոլիչ
- Էմմա Թոմսեն
- Էմմի Թորնամ
- Լյուդովիկա Թորնամ
- Էլիզաբեթ Տորնոե
- Նիկոլին Թուքսեն
- Էլիզաբեթ Վանդել
- Բերտա Վեգման
Հետմահու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման
- Ջուլիան Համմեր (մահացել է բացումից օրեր առաջ)
- Էլեոնորա Քրիստին Հարբո
- Հաննե Հելլեսեն
- Մարի Կնուդսեն
- Ջուլի Լյութկեն
- Քրիստինա Լյովման
- Սոֆի Մադսեն
- Հերմանիա Նիրգարդ
- Բոլետ Պուգգաարդ
- Ջորջիա Սկովգարդ (երկու նկարչական ալբոմ իտալական ճանապարհորդություններից 1854-55 և ութ ասեղնագործություն)
- Մարիանե Ստաբ
- Էլեոնորա Չերնինգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Hald, Tonny. «Kvindernes Udstilling 1895» (դանիերեն). Emma Gad. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ Ludvigsen, Christian. «Emma Gad (1852 - 1921)» (դանիերեն). Kvinfo. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ «Eva Lous: Kvindernes Udstilling 1895» (դանիերեն). Emma Gad. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ «Fortegnelse over Kvindernes Udstilling 1895» (PDF) (դանիերեն). Nielsen & Lydiche. 1895. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ 5,0 5,1 «Kunst: Den frie Udstillings bygning» (դանիերեն). Nielsen & Lydiche. 1895. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ «Kvinnornas utställning i Köpenhamn» (շվեդերեն). Idun (Årg. 8, N:r 26). 28 Հունիս 1895. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ «Kvindernes Bygning» (դանիերեն). Kvindernes Bygning. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
- ↑ «Kvindernes Bygnings historie» (դանիերեն). Kvindernes Bygning. Վերցված է 12 Մարտ 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Source Արխիվացված 2021-07-27 Wayback Machine