Jump to content

Քրիստինա Լյովման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Լյովման
Ծնվել էմարտի 19, 1803(1803-03-19)[1][2][3]
ԾննդավայրԿոպենհագեն, DK[2]
Վախճանվել էապրիլի 10, 1872(1872-04-10)[1][2][4] (69 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, DK[5]
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրնատյուրմորտ
ՈւսուցիչՅոհան Լյուդվիգ Կամրադտ և Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ
ԱշակերտներԷլեոնորա Չերնինգ
ՀայրJohannes Løvmand?[2]
ՄայրSara Christine von Lützow?[2]
 Christine Løvmand Վիքիպահեստում

Քրիստինա Մարիա Լյովման (դանիերեն՝ Christine Marie Løvmand, մարտի 19, 1803(1803-03-19)[1][2][3], Կոպենհագեն, DK[2] - ապրիլի 10, 1872(1872-04-10)[1][2][4], Կոպենհագեն, DK[5]), դանիացի նկարչուհի։ Հայտնի է իր ծաղիկներով նկարներով և նատյուրմորտներով։ Իր ժամանակի այն սակավաթիվ կանանցից է, ով ճանաչվել է որպես նկարչուհի[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծաղիկների փունջ ծառի ստորոտին» (դանիերեն՝ En buket blomster ved foden af et træ)

Մանկության տարիներին Քրիստինա Լյովմանը օգնել է հիվանդ մորը մեծացնելու իր հինգ երեխաներին։ Երբ 1826 թվականին հայրը մահացել է, նա որոշել է շատ աշխատել ընտանիքը պահելու համար։ 1824 թվականից Քրիստինան և նրա քույրը՝ Ֆրեդերիկկան, սկսել են հաճախել նկարչության դասերի նկարիչ Յոհան Լյուդվիգ Կամրադտի մոտ, ով մասնագիտացած է եղել ծաղկային նատյուրմորտների բնագավառում։ 1827 թվականին երկու քույրերի աշխատանքները ներկայացվել են Շառլոտենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1831-1834 թվականներին Քրիստինան եղել է նկարիչ Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգի ուսանողների թվում։ Դասերն անցկացվել են կիրակի օրերին, հավանաբար այն պատճառով, որ պրոֆեսորը չի կարողացել նրան հրավիրել իր դասերին արական սեռի ուսանողների հետ[7]։

Քրիստինա Լյովմանը Դանիայի ոսկե դարաշրջանի եզակի կին նկարչուհիներից է։ Գեղանկարչության մեջ նրա սիրելի թեմաներն են ծաղիկներն ու մրգերը։ Պաշտոնապես նա հայտնի է դարձել 1827 թվականին, երբ թագավորական հավաքածուն առաջին անգամ ձեռք է բերել նրա նկարներից մեկը։ 1842 թվականին Լյովմանը Քրիստիան VIII թագավորի կողմից ստացել է կրթաթոշակ, որը նրան թույլ է տվել սովորել Գերմանիայում։ 1846 թվականին նա ինքն է կարողացել վճարել Փարիզ կատարած կարճ ուսումնական ճամփորդության համար[7]։ Լյովմանը մի անգամ խոստովանել է, որ ուսումնական ճամփորդությունները ընդլայնել են իր պատկերացումներն արվեստի մասին, բայց քիչ ազդեցություն են ունեցել իր գեղանկարչության վրա[8]։

Քրիստինա Լյովմանը երկար ժամանակ իր սեփական տանը զբաղվել է աղջիկներին գեղնկարչություն սովորեցնելով։ Նրա աշակերտներից են եղել դերասանուհի Յոհաննա Լուիզա Հեյբերգը, գրող Բենեդիկտ Արնեսեն Կալը և նրա զարմուհի Էլեոնորա Չերնինգը, որը նույնպես հաջողակ նկարչուհի է դարձել[7]։

Քրիստինա Լյովմանը մահացել է 1872 թվականի ապրիլի 10-ին և թաղված է Կոպենհագենի Ասիստենս գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 1 2 3 4 5 6 7 8 Geni(բազմ․) — 2006.
  3. 1 2 Europeana — 2008.
  4. 1 2 gravsted.dk (դան.)
  5. 1 2 Union List of Artist Names — 2021.
  6. «Christine Løvmand», Den Store Danske
  7. 1 2 3 «Christine Løvmand (1803—1872)», Dansk kvindebiografisk Leksikon
  8. «C. W. Eckersberg og hans elever», Statens Museum for Kunst, 1983, p. 118.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Լյովման» հոդվածին։