Jump to content

Դանիական ոսկեդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բալդրի մահը». Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, 1817
Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ- Աղջիկը հայելու առաջ /1847 թ./

Դանիական ոսկեդար, 19-րդ դարի առաջին կեսին Դանիայի տարբեր արվեստների զարգացման պատմությունն ընդգրկող ժամանակաշրջանը[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև երկրի մայրաքաղաք Կոպենհագենը 19-րդ դարի առաջին կեսին շատ էր տուժել հրդեհների, ռմբակոծությունների և համազգային սնանկցման հետևանքով, բայց արվեստը նոր վերելք ապրեց, որի խթանը հանդիսացավ գերմանական ռոմանտիզմը։ Այդ շրջանը առավել հաճախ զուգադրվում է դանիական գեղանկարչության ոսկեդարի հետ (1800–1850 թվականներ), երբ ստեղծվեցին Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգի և նրա աշակերտների՝ Վիլհելմ Բենձի, Քրիստեն Կեբկեի, Մարտինուս Ռորբիի, Կոնստանտին Հանսենի և Վիլհելմ Մարստրանդի գեղանկարչական աշխատանքները, ինչպես նաև քանդակագործ Բերտել Տորվալդսենի ստեղծագործությունները։

Նշված ժամանակաշրջանում բուռն զարգացում է ապրել նաև ճարտարապետությունը, որտեղ գերիշխող էր դարձել կլասիցիստական ոճը։ Մասնավորապես՝ Կոպենհագենը միանգամայն նոր տեսք է ստացել շնորհիվ այն շինությունների, որ կառուցվել են Քրիստիան Ֆրեդերիկ Հանսենի և Միքայել Գոտլիբ Բինդեսբոլի նախագծերով։

Երաժշտության բնագավառում ոսկեդարի ոգին դրսևորվել է Հարտմանի, Հանս Քրիստիան Լիմբեի, Նիլս Գադեի և այլ երգահանների, ինչպես նաև բալետմայստեր Ավգուստ Բուռնովիլի ստեղծագործություններում, որոնք ներշնչվել ու տոգորվել են դանիական ռոմանտիկ ազգայնականության գաղափարներով։

Այդ ժամանակաշրջանի գրականությանը նույնպես բնորոշ էր ռոմանտիզմը, որը 1802 թվականին ներդրվել էր նորվեգա-գերմանական ծագում ունեցող փիլիսոփա Հենրիկ Ստեֆենսոնի կողմից։ Համբավավոր գրողներն էին Ադամ Էլենշլեգերը, Բեռնհարդ Սևերին Ինգմանը, Նիկոլա Գրունդտվիգը և, թերևս՝ ամենից առաջ՝ Հանս Քրիստիան Անդերսենը՝ ժամանակակից դանիական գրական հեքիաթի սկզբնավորողը։

Սյորեն Կյերկեգորը մեծապես նպաստել է փիլիսոփայության զարգացմանը, իսկ Հանս Քրիստիան Էրստեդը զգալի առաջընաց է ապահովել հիմնարար գիտությունների բնագավառում։

Ոսկեդարը խոր ազդեցություն է գործել ոչ միայն Դանիայի, այլև, ժամանակի ընթացքում՝ նաև միջազգային մշակութային կյանքի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bencard, Mogens: Krydsfelt : ånd og natur i guldalderen, Gyldendal, København 2000, ISBN 87-00-46638-7
  • Bertung, Birgit: Gyldne lænker – kvindernes guldalder, om forholdet mellem mand og kvinde hos 10 guldalderpersonligheder, C.A. Reitzel, København 2006, ISBN 87-7876-482-3
  • Bjørn, Claus (red.): Gyldendal og Politikens Danmarkshistorie – bind 10, Gyldendal, København
  • Clausen, Karl: Dansk folkesang gennem 150 år, Tingluti Forlag, København 1975
  • Fjord Jensen, Johan: Efter Guldalderkonstruktionens sammenbrud, Modtryk, Århus 1981, ISBN 87-87817-61-6
  • Friborg, Flemming: Det gode selskab – Kunstforeningens historier 1825 -2000, Gyldendal, København 2000, ISBN 87-00-47798-2
  • Hamburger, Povl: Musikens historie, Aschehoug, København 1961, (Originalår: 1936-1937)
  • Helleberg, Maria: Vilde kvinder, milde kvinder : 12 kvindeliv fra guldalderen, København 2003, ISBN 87-568-1683-9
  • Holm, Søren: Romantiken, Nyt Nordisk forlag Arnold Busck, København 1972, ISBN 87-17-01539-1
  • Koch, Hal: Den Danske kirkes historie, Bind 6: Tiden 1800-1848, Gyldendalske Boghandel, København 1950-1966
  • Kongsted, Ole og Traustedt, P.H. (red.): Musikkens historie i Danmark, 3 bind, Politikens Forlag, København 1977-78, ISBN 87-5672-729-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]