Կնոջ շենք (Չիկագո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ շենք
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց, տաղավար և շենք
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՉիկագո
Մասն էWorld's Congress of Representative Women?
Հիմնադրված է1892
ՃարտարապետՍոֆյա Հեյդեն
Քարտեզ
Քարտեզ

Կնոջ շենք (անգլ.՝ The Woman's Building), նախագծվել և կառուցվել է 1893 թվականին Չիկագոյում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսի համար[2]։ Շենքն ուներ ցուցասրահ, ժողովների դահլիճ, գրադարան, Պատվո սրահ։ History of the World's Fair գրքում մեջբերված է.

Երկար կպահանջվի, որ կնոջ աշխատանքների նման համախմբում, ինչպիսին այժմ կարելի է տեսնել Կնոջ տանը, կարող է կրկին հավաքվել ամբողջ աշխարհից[3]։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Չիկագոյում ակտիվիստ կանայք նախաձեռնեցին իրենց քաղաքը դարձնել 1892 թվականի համաշխարհային տոնավաճառի անցկացման վայր։ Տոնավաճառում ցուցադրությունների, պլանավորման համար նրանք խնդրեցին պաշտոնական տարածք։ Էմմա Գիլսոն Ուոլասի ղեկավարությամբ նրանք առաջարկեցին ստեղծել «Կանանց տոնավաճառի վարչություն»[4]։ Տարբեր կազմակերպություններից հավաքվեցին բարեգործական, կրթական և ընտրական իրավունքի մեջ ներգրավված ակտիվիստներ[5]։

Սենատի «400-ամյա» կոմիտեն (Քրիստափոր Կոլոմբոսի Նոր աշխարհ կատարած ուղևորության 400-ամյակը նշելու համար) հավանություն է տվել, որ տոնավաճառ-ցուցահանդեսն անցկացվի Չիկագոյում։ Երբ օրինագիծն ուղարկվեց Ներկայացուցիչների պալատ, Ուիլյամ Մաքենդրի Սփրինգերը փոփոխություն մտցրեց՝ ստեղծելու Լեդի տնօրենների խորհուրդ։ Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունեց և 1890 թվականին նախագահ Բենջամին Հարրիսոնը ստորագրեց օրենքը[6]։

Ազգային հանձնախմբի կողմից նշանակված Խորհուրդն ուներ 117 անդամ, այդ թվում` երկու Լեդի տնօրեն յուրաքանչյուր նահանգից, Կոլումբիայի տարածաշրջանից, ինչպես նաև առանց պարտականությունների անդամներ[7]։ Տոնավաճառին առնչվող պարտականությունների հետ մեկտեղ կին ղեկավարները պետք է նախագծեին Կանանց սրահը։

Լեդի տնօրենների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի տնօրենների խորհրդի ղեկավարները

Տնօրենների խորհրդի հայտնի պաշտոնյաներ[8]՝

  • Բերթա Փալմեր՝ նախագահ
  • Տիկին Սյուզան Գի. Քուք՝ քարտուղար
  • Տիկին Վ. Ս. Մերիդիթ՝ գործադիր կոմիտեի փոխտնօրեն
  • Տիկին Ռասել Բ. Հարիգթոն՝ փոխնախագահ (առանց պարտականությունների)
  • Մերի Սիմերսոն Կունինգամ Լոգան՝ Արարողակարգի կոմիտեի փոխնախագահ

Լեդի տնօրենների խորհրդի փոխնախագահներ[9]

  • Տիկին Ռալֆ Թրոթմեն՝ Առաջին փոխնախագահ
  • Տիկին Էդվին Սի. Բերլեյ՝ Երկրորդ փոխնախագահ
  • Տիկին Չարլզ Փիրս՝ Երրորդ փոխնախագահ
  • Միս Ք. Լ. Մայնոր՝ Չորրորդ փոխնախագահ
  • Տիկին Բերիա Ուիլքինս՝ Հինգերորդ փոխնախագահ
  • Տիկին Սյուզան Ռ. Էշլի՝ Վեցերորդ փոխնախագահ
  • Միս Ֆլորա Բիլ Գինթի՝ Յոթերորդ փոխնախագահ
  • Տիկիմ Մարգարիտ Բեյն Սելիսբերի՝ Ութերորդ փոխնախագահ

Լեդի տնօրենների խորհրդի ռեզիդենտ անդամներ[10]

  • Տիկին Փոթեր Փալմեր
  • Տիկին Սողոմոն Թեչեր կրտսեր.
  • Տիկին Լ. Բրեյս Շաթաք
  • Տիկին Ջեյմս Ա. Ա. Մյուլիգան
  • Դոկտոր Ֆրանսիս Դիքենսոն
  • Էմմա Գիլսոն Ուոլաս
  • Տիկին Լինդեր Սթոուն
  • Տիկին Ջեյմս Ռ. Դուլիթլ, կրտսեր
  • Մաթիլդա Քարս

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի հատակագիծը, 1893 թվականի համաշխարհային ցուցահանդես

Կնոջ շենքի կառուցման համար 14 կին ճարտարապետներ ներկայացրեցին նախագծեր։ Ճարտարապետների խորհուրդն ընտրեց Սոֆիա Հեյդենի նախագիծը[11]։ Շենքի գլխավոր քանդակագործ է ընտրվել Ալիս Ռայդաութը։ Ստեղծել է շենքի արտաքին քանդակները և վերնաճակատը[12]։ Էնիդ Յանդելը նախագծել և ստեղծել է շենքի տանիքի այգու կարիատիդը[13]։ Քենդաս Վիլերն իրականացրել է շենքի ներքին հարդարանքները[14]։

Ինտերիերի ձևավորման մեջ ներառված են Մերի Ֆեյրչայլդ Մաքմոնիս Լոյի (Պրիմիտիվ կին) և Մերի Քասաթի (Ժամանակակից կին) որմնանկարները։ Քասաթին խնդրել են նկարելու 58×12 ոտնաչափ որմնանկար Պատվո ցուցասրահի մուտքի հյուսիսային նկարազարդ ճակատամասի համար՝ ներկայացնելով կանանց առաջխաղացման պատմությունը (կոչվում է «Ժամանակակից կին»)։ Պատվո ցուցասրահի չորս վահանակները նկարազարդել են Լյուսիա Ֆեյրչայդ Ֆուլերը, Ամանդա Բրյուսթեր Սյուվելը, Ռոզինա Էմմեթ Շերվուդը և Լիդիա Էմմեթը[15]։ Բրիտանացի քանդակագործ Էլեն Մերի Ռոփը ստեղծել է «Հույս, բարեգործություն, հավատ և երկնային իմաստություն» խորաքանդակը, որը հետագայում տեղ գտավ Լոնդոնի առաջին տիկնանց պալատի ճաշասենյակում, զարմուհիներ Ռոդա և Ագնես Գարեթների նախագիծ[16]։ Գրադարանի առաստաղի որմնանկարը ստեղծել է Դորա Ուիլեր Քեյթը[14]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադլեն Լեմերի The Art & Handicraft in the Woman's Building պաստառը

Կնոջ շենքում ներկայացվել են կանաց ստեղծագործություններ արվեստի տարբեր բնագավառներից՝ կերպարվեստ, կիրառական արվեստ, գրականություն, երաժշտություն, գիտություն, տնային տնտեսություն։ Կազմակերպվել են նաև ցուցադրությունների Ամերիկայի պատմության մեջ ներգրավված կանանց, աշխարհի այլ մշակույթների և վայրերի մասին[17]։

Կնոջ շենքին կից գործել է մանկական շենքը, որտեղ ցուցադրվել է մանկական կրթության ամերիկյան 19-րդ դարի լավագույն փորձը[18]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանդելը տոնավաճառում իր ներգրավվածության մասին գրել է «Երեք աղջիկները բնակարանում» (1892) կիսա-ինքնակենսագրականը (համահեղինակ)[19]։

Կնոջ շենքում կազմակերպված ցուցահանդեսները ոգեշնչեցին դանիացի ազնվական Սոֆի Օքսհոլմին Կոպենհագենում կազմակերպելու կանանց համար ցուցահանդես, ինչի արդյունքում ստեղվեց 1895 թվականի Կոպենհագենի կանանց ցուցահանդեսը[20]։

Համաշխարհային տոնավաճառներից հետո շենքերը հաճախ քանդվում են, երբ միջոցառումն ավարտվում է, և դրանց համար մեկ այլ վայր գտնելը հազվադեպ պրակտիկա է (բացառություն էր (1851 թվականի համաշխարհային ցուցահանդեսից հետո Բյուրեղապակյա պալատը)։ Կնոջ շենքը քանդվեց որպես տոնավաճառից հետո ընդհանուր ապամոնտաժման մաս[21]։ Ցավոք, ցուցահանդեսից հետո շատ կանանց ստեղծագործություններ, այդ թվում Քասաթի որմնանկարները, տեղադրվեցին պահեստում, իսկ հետագայում կորան[22]։

Ութսուն տարի անց Կնոջ շենքը գրեթե մոռացվեց պատմության մեջ։ Ֆեմինիզմի ծաղկման երկրորդ ալիքի շնորհիվ կանայք անցալի կորուստների փնտրտուքներում էին, և ֆեմինիստ-նկարչուհի Ջուդի Չիկագոն և նրա թիմի ուսանողները «Հրավիրված ճաշ» աշխատանքի ինստալյացիայի ստեղծման ընթացքում հայտնաբերել են Կնոջ շենքի կատալոգը երկրորդ-ձեռք գրախանութում։ Երբ 1973 թվականին Լոս Անջելեսում բացվեց Կանանց շենքը, հիմնադիրները որոշեցին կազմակերպությունն անվանել 1893 թվականի Կնոջ շենքի անունով [23]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Corn, Wanda M.; with contributions by Charlene G.; Garfinkel, Charlene G.; Madsen, Annelise K. (2010). Women building history: public art of the 1893 Columbian Exposition. Berkeley, Calif.: University of California Press. ISBN 0520241118.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Truman, Benjamin Cummings (1893). History of the World's Fair : being a complete description of the Columbian Exposition from its inception. Philadelphia, Pa.: H.W. Kelley. էջ 192.
  4. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 26-31. ISBN 0915864673.
  5. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 27. ISBN 0915864673.
  6. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 32-33. ISBN 0915864673.
  7. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 40-42. ISBN 0915864673.
  8. Elliott, Maud Howe (1894). Art and Handicraft in the Woman's Building of the World's Columbian Exposition Chicago, 1983. Chicago and New York: Rand McNally & Company. էջ 14.
  9. Elliott, Maud Howe (1894). Art and Handicraft in the Woman's Building of the World's Columbian Exposition Chicago, 1983. Chicago and New York: Rand McNally & Company. էջ 15.
  10. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 41. ISBN 0915864673.
  11. Ralph, Julian (1892). Chicago at the World's Fair. New York: Harper & Brothers Publishers. էջեր 162.
  12. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 167-175. ISBN 0915864673.
  13. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 159. ISBN 0915864673.
  14. 14,0 14,1 Nichols, K. L. «Women's Public Arts & Architecture: 1893 Exposition». Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  15. Elliott, Maud Howe (1894). Art and Handicraft in the Woman's Building of the World's Columbian Exposition Chicago, 1983. Chicago and New York: Rand McNally & Company. էջ 43-47.
  16. «Spirited Women of Gower Street: The Garretts and their Circle» (PDF). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  17. Elliott, Maud Howe (1894). Art and Handicraft in the Woman's Building of the World's Columbian Exposition Chicago, 1983. Chicago and New York: Rand McNally & Company. էջ 7.
  18. Elliott, Maud Howe (1894). Art and Handicraft in the Woman's Building of the World's Columbian Exposition Chicago, 1983. Chicago and New York: Rand McNally & Company. էջ 189-194.
  19. Yandell, Enid; Hayes, Laura. «Three Girls in A Flat». A Celebration of Women Writers. Penn Libraries. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  20. «Kvindernes Udstilling 1895». Emma Gad (դանիերեն). 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  21. Weimann, Jeanne Madeline (1981). The Fair Women: the story of the Woman's Building World's Columbian Exposition Chicago 1893. Chicago: Academy Chicago. էջեր 593. ISBN 0915864673.
  22. Michalska, Magda. «Mary Cassatt's Feminist Mural Which Has Gone Lost». DailyArt Magazine. DailyArtMagazine.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  23. «Celebrating The Woman's Building on International Women's Day». Otis College of Art and Design. Otis College of Art and Design. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնոջ շենք (Չիկագո)» հոդվածին։