Էլնա Բորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլնա Բորկ
Elna Borch.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1869(1869-12-06)[1][2]
ԾննդավայրՌոսկիլե, Զելանդիա տարածաշրջան, Դանիա
Մահացել էհոկտեմբերի 3, 1950(1950-10-03)[2][3] (80 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտությունքանդակագործ
Elna Borch Վիքիպահեստում

Էլնա Ինգեր Կատրինա Բորկ (դան․՝ Elna Inger Cathrine Borch, դեկտեմբերի 6, 1869(1869-12-06)[1][2], Ռոսկիլե, Զելանդիա տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 3, 1950(1950-10-03)[2][3]), դանիացի քանդակագործ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլնա Բորկը ծնվել է Դանիայի Ռոսկիլ քաղաքում, Անդերս Յակոբ Բորկի (1834–1904) և Մարտա Պետրինա Վիլումսենի (1845–1922) ընտանիքում։ Նրա ընտանիքում շատ արվեստագետներ են եղել, այդ թվում՝ հորեղբայրը՝ Յակոբ Կորներուպը (1825-1913), որը նրան սովորեցրել է նկարել։ Ավելի ուշ Բորկը Կոպենհագենում քանդակագործություն է սովորել քանդակագործ Ավգուստ Սոբյուեի մոտ, ով հետագայում դարձել է նրա ուսուցիչը, երբ նա սովորում էր Կանանց արվեստի ակադեմիայում[5]։

Բորկը հնարավորություն է ստացել սովորելու արտասահմանում և 1900 թվականին տեղափոխվել Փարիզ, այնուհետև՝ Իտալիա։ Քանդակագործության մեջ նրա գեղարվեստական ոճը զարգացել է նատուրալիզմի և սիմվոլիզմի ազդեցության ներքո[6]։ 1901 թվականին Փարիզում քանդակել է «Ծիծաղող ֆավնա» կիսանդրին, իսկ 1902 թվականին այցելել է Իտալիայի հյուսիս, որտեղ ստեղծել է սգացող տղայի քանդակը, որը հետագայում ստացել է Նոյհաուզենի մրցանակ։ Էլնա Բորկը հետաքրքրվում էր սիմվոլիզմով և դարձել է այն դանիացի քանդակագործներից մեկը, որն օգտագործել է արտահայտման այս ձևը իր աշխատանքում։

1905 թվականին Բորկը ստեղծել է իր լավագույն աշխատանքներից մեկը՝ «Մահը և կույսը» քանդակը, որն ուներ հստակ ոճաբանական հղումներ համաշխարհային սիմվոլիզմին։ Նա առաջին կին քանդակագործն էր, որը ներկայացվեց Կարլսբերգի կոպենհագենյան Նոր քանդակագործական հավաքածուում, որտեղ ներկայումս գտնվում է նրա ամենահայտնի քանդակը՝ «Մահը և կույսը»[5]։

Արտերկրում Բորկի աշխատանքները ցուցադրվել են 1927 թվականին՝ Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում, Դանիական ազգային ցուցահանդեսում։ Բորկը ներգրավված էր նաև կենդանիների իրավունքների պաշտպանության պայքարում։ 1936 թվականին նա պարգևատրվել է Tagea Brandts Rejselegat-ի՝ դանիական մրցանակով, որը շնորհվում է այն կանանց, ովքեր նշանակալի ներդրումներ են ունեցել գիտության, գրականության կամ արվեստի բնագավառներում։ Չնայած նրան, որ նրա հայտնի գործերը բարձր են գնահատվում արվեստի դիլերների կողմից, Բորկն այժմ հիմնականում մոռացված է և քիչ է հայտնի լայն հասարակության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. Anette Sørensen։ «Elna Borch»։ Kunstindeks Danmark & Weilbach Kunstnerleksikon։ Վերցված է 2020-04-21 
  5. 5,0 5,1 Elisabeth Fabritius։ «Elna Borch»։ Dansk Kvindebiografisk Leksikon։ Վերցված է 2020-04-21 
  6. «Elna Borch - Artist Biography for Elna Borch»։ Askart.com։ Վերցված է 2020-04-21 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svensk uppslagsbok, encyclopédie en langue suédoise, publiée entre 1929 et 1955, en deux éditions. Elna Borch y est présentée dans celle de 1939.
  • Borch, Elna dans le Registre en ligne, Kraks Blå Bog, 1910—1988. Elle y est présentée dans celle de 1989.
  • [Oxfordindex.oup.com BORCH, Elna Inger Cathrine (born 1869), Sculptor : Benezit Dictionary of Artists - oi](անգլ.) : journal.