Աննա Պետերսեն
Աննա Պետերսեն դան․՝ Anna Sophie Petersen | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1845[1][2] |
Ծննդավայր | Կոպենհագեն[3] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 1910[4] (65 տարեկան) |
Մահվան վայր | Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[5] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | During the service. From the west coast of Jutland?[6] |
Ուսուցիչ | Jean-Jacques Henner?[5] |
Anna Petersen Վիքիպահեստում |
Աննա Սոֆի Լորենցա Պետերսեն[7] (դան․՝ Anna Sophie Lorenze Petersen, փետրվարի 20, 1845[1][2], Կոպենհագեն[3] - օգոստոսի 6, 1910[4], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[5]), 19-րդ դարի երկրորդ կեսի դանիացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Պետերսենը նկարչություն է սովորել Կոպենհագենում և Փարիզում, որտեղ սովորել է նկարիչ Ժան-Ժակ Էնների արվեստանոցում։ Քանի որ Աննայի որպես նկարիչ ձևավորման ընթացքում կանայք չէին ընդունվում Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիա, նա կրթություն է ստացել Դանիայի կանանց ակադեմիայում, որը բացվել էր 1888 թվականին այդ ակադեմիայի կողմից, որտեղ ընդունվել է 1890 թվականին։ Այստեղ նրա ուսուցիչն է եղել Վիգո Յոհանսենը։ Սկզբում նա հետաքրքրություն է ցուցաբերել ժանրային գեղանկարչության նկատմամբ, այնուհետև զբաղվել է ավելի շատ դիմանկարչությամբ։ Արվեստում նա համարվում է ռեալիստական ուղղության ներկայացուցիչ։ Կոմպոզիցիայով նա մոտ է գերմանացի նկարիչ Ֆրից ֆոն Ուդեին, ոճաբանորեն՝ դանիացիներ Նիլս Բիերրին և Լաուրից Ռինգին։
1883 թվականին Աննա Պետերսենը առաջին անգամ իր կտավները ցուցադրել է Շառլոտենբորգի պալատում։ 1880-ականներին նա արդեն բազմիցս մասնակցել է միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների, ինչպես նաև իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզի 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսում։ 1883-1906 թվականներին Շարլոտենբորգում անցկացվել է Պետերսենի աշխատանքների 17 ցուցահանդես։ 1891 թվականին նրա նկարները ներկայացվել են Մյունխենի «Բոլոր ազգերի արվեստի ցուցահանդեսում», 1893 թվականին՝ Չիկագոյի կոլումբիական ցուցահանդեսում։ 1985 թվականին մասնակցել է «Անցյալի և ներկայի կանանց գեղարվեստի ցուցահանդեսին»։ 1883 թվականին նկարիչը ուսումնական ճամփորդություն է կատարել Հռոմ, իսկ հաջորդ տարի՝ Բրետան։ 1885-1886 թվականներին նա ապրել է Փարիզում և դասեր ստացել էլզասցի նկարիչ Ժան-Ժակ Էններից։ 1888 թվականին նա կրկին մեկնել է Փարիզ, իսկ 1889 թվականի գարնանը` Իսպանիա և կանգ առել Մադրիդում, Սևիլյայում, Գրանադայում և Ալորում։ Նույն թվականի հունիսին Աննան վերադարձել է Փարիզ։ 1904-1905 թվականներին Աննա Պետերսենը նկարիչ Ալբերտ Գոտշալկի հետ միասին ուղևորվել է Իտալիա, որտեղ այցելում է Հռոմ, Ֆլորենցիա և Վոլտերրա։
Աննա Պետերսենն ամուսնացած է եղել Ֆրից Մագնուսենի հետ։ Աննա Պետերսենի կտավներից գտնվում են Կոպենհագենի դանիական արվեստի պետական թանգարանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ջերմոցում աշխատող գեղջկուհին», (1884)
-
«Գիշերն ընկերոջ հետ», (1891)
-
«Իտալիա, կիսանդրի պատուհանի մոտ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 Weilbachs Kunstnerleksikon (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://kbharkiv.dk/brug-samlingerne/soeg-i-indtastede-kilder/post/1-10016
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbachRefresh.do?kunstnerId=5426&wsektion=alle
- ↑ Weilbachs Kunstnerleksikon (դան.)
- ↑ Der Münchener Jahres-Ausstellung von Kunstwerken aller Nationen die Seite 80
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Anna Petersen, Kunstindex Dänemark». Slots — und die Dänische Agentur für Kultur.
- «Eine rätselhafte musiktime. Die Malerin Anna Petersen». AOK. 17. Februar 2009.
- Peter Michael Hornung (28. Mai 2015). «Sieben Künstlerinnen und könnte leicht zu verwenden, um mehr Platz». Politiken.